Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վանաձորում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան.ՔԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2019թ. Դեկտեմբերի 21-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության, սուտ մատնության և ավազակային հարձակման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:                

Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Քննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչ, 33-ամյա տղամարդը 2020թ. փետրվարի 5-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, 50-ամյա համաքաղաքացու տնակում, ալկոհոլ օգտագործած վիճակում, անձնական հարցի շուրջ վիճաբանել էր վերջինիս հետ, որի ժամանակ  ձեռքերով բազմաթիվ հարվածներ էր հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ ապակյա բաժակով հարվածելով նաև գլխին:

Այնուհետև, շարունակելով վիճաբանությունը, գիտակցելով իր գործողությունների վտանգավորության բնույթը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերցրել էր վառարանի մոտ գտնվող երկաթյա ձողը և դրա սուր մասով հարվածել 50-ամյա համաքաղաքացու կենսական կարևոր նշանակության ունեցող օրգանի՝ գլխի շրջանում՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տղամարդը մահացել էր:

Բացի այդ, 33-ամյա տղամարդը, նախապես տեղեկացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հարցաքննության ժամանակ, հանցագործությունը կոծկելու և պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակով, դիտավորությամբ կեղծ տեղեկություն էր տրամադրել, թե, իբր, 50-ամյա տղամարդը տնակում վիճաբանել է այլ անձի հետ, որի ժամանակ էլ վերջինս, իբր,  ձեռքերով, ոտքերով և էլեկտրական ջեռուցիչով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և գլխին:

Նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև Վանաձոր քաղաքի 33-ամյա բնակչի կողմից ավելի վաղ կատարված այլ հանցագործության՝ ավազակային հարձակման դեպքը:

Այսպես՝ քննությամբ  պարզվել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 21-ին Վանաձորի հյուրանոցներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել վերջինիս և նույն քաղաքի բնակիչ, 49-ամյա տղամարդու  միջև, որի ժամանակ 33-ամյա տղամարդը հարձակվել է համաքաղաքացու վրա և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին և դեմքին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, և հափշտակելով նրա մոտ առկա գումարը՝ դիմել փախուստի։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետով  և 175-րդ հոդվածի (ավազակություն) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան

Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելունԵրկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ 2026թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի երեխայի նպաստի նոր սահմանաչափըԼիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ոչ սթափ վիճակում գտնվող կինը 3-ամյա դստերը 9-րդ հարկից դուրս է նետել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (Video)Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԿասեցվել է «Արտակ Քարամյան» ընկերությանը պատկանող «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանըԿռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան iPhone 18 և այլ արժեքավոր նվերներ