Վրաերթ Լենինգրադյան փողոցում. անձը չպարզված քաղաքացին հիվանդանոցի ճանապարհին մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 5-ին՝ ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցում' «Եվրովագեն» ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. տուժածը գտնվում է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Լենինգրադյան փողոցի թիվ 35 հասցեի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 29 OL 520 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 50 տարեկան անձը չպարզված քաղաքացու:
Հրշեջ-փրկարարները պատգարակով տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը «Արմենիա» ՀԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



