Երևան, 13.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսաստանաբնակ միլիադատեր Սերգեյ Սարկիսովը պարտավորվել է փոխհատուցել հայերի կողմից ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր, «ՌԵՍՕ-Գարանտիա» ապահովագրական ընկերության համասեփականատեր Սերգեյ Սարկիսովը, անդրադառնալով Մոսկվայում հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև բախումներին, հայտարարել է, որ իր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել հայերի կողմից ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասը: Գործարարը վստահություն է հայտնել առ այն, որ իր հետ համակարծիք կլինեն ադրբեջանցի գործարարները, որոնք ևս կփոխհատուցեն անկարգությունների հետևանքով հայերի գույքին պատճառված վնասը:

Ինչպես նշում է rbc.ru-ն, միլիարդատերն այս մասին ասել է  Սարկիսովների ընտանիքի, ինչպես նաև «Հայերի ասամբլեա»-ի անունից նամակ-դիմումում:

Սարկիսովն ընդգծել է, որ ամաչում է նրանց փոխարեն, ովքեր, գտնվելով հայրենիքից հեռու, սեփական ազգայնականության բարբարոսային արտահայտում են իրականացնում՝ մարդկանց ծեծելով ու սպանելով միայն ազգային պատկանելության պատճառով:

Նա դիմել է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին՝ կոչ անելով հրաժարվել բռնությունից ու կանգնեցնել նրանց, ովքեր, արտասահմանում գտնվելով, անկարգություններ են սադրում:

«Նախապապիս  մորթել են ազգային և կրոնական ատելության հողի վրա, իսկ պապիս ու նրա քրոջը փրկել են այդ նույն ազգի այլ ներկայացուցիչներ՝ լավ մարդիկ, ովքեր վտանգել են սեփական կյանքը: Ամեն ազգի մեջ էլ կան մարդիկ, որոնցով հպարտանում ես և որոնց համար ամաչում ես: Ես և եղբայրս ծնվել և մեծացել ենք Մոսկվայում: Ես շատ ադրբեջանցի ընկերներ ունեմ՝ հրաշալի և վեհանձն մարդիկ, որոնց հետ ընկերությունն ինձ համար շատ թանկ է: Ես նրանց առաջ ամաչում եմ այն վանդալների պատճառով, որոնք որոշել են իրենց ազգային ինքնագիտակցումը դրսևորել բռնության և ավերման միջոցով: Ես ամաչում եմ իմ հայ բարեկամների ու ընկերների առաջ նրանց համար, ովքեր, իրենց հայրենիքից հեռու գտնվելով, ազգայնականության բարբարոսային դրսևորում են սկսել՝ մարդկանց սպանելով ու ծեծելով միայն այլ ազգի ներկայացուցիչ լինելու համար:Դիմում եմ հայ և ադրբեջանական մտավորականության, բիզնես ոլորտի ներկայացուցիչներին՝ կանգնեցրեք, խելքի բերեք վանդալներին ու ծայրահեղականներին: Բացատրեք, որ մեր ազգերին հարիր չէ հարցեր պարզաբանել այն տանը, որտեղ մեզ ընդունել են, ապրելու ու աշխատելու, երեխաներին սովորելու հնարավորություն տվել: Ես նկատի ունեմ Ռուսաստանը: Մի խայտառակեք ձեր ժողովուրդներին, ձեր նախնիներին: Այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին տանտերերի նկատմամբ անշնորհակալության և անարգանքի անթույլատրելի դրսևորում է: Կանգնեցրեք նրանց, ովքեր Ռուսաստանի սահմաններից դուրս իրենց հայրենակիցներին ծայրահեղականության և բռնության են սադրում: Մեր ընտանիքը պարտավորվում է փոխհատուցել  ադրբեջանցի գործարարների սեփականությանը հասցված վնասը, որը պատճառել են հայերը՝ հիմարության կամ մոլորվածության պատճառով հավաստացած լինելով, որ իրական տղամարդը նա է, ով ավելի բարձր է բղավում ու ապակիներ է կոտրում: Նրանց համար, ովքեր մոռացել են հիշեցնեմ՝ տղամարդը նա է, ով, նայելով աչքերի մեջ, հետ է շպրտում իրեն կամ իր ընտանիքը վիրավորողին, ով պաշտպանում է հայրենիքը ոչ թե հյուրընկալած երկրում, այլ նախնիների հողում: Վստահ եմ, որ ադրբեջանցի գործարարները մեզ հետ համակարծիք են և նույնկերպ կվարվեն»,-ասել է Սարկիսովը:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին:

Կաչաղակը կտցահարել է 12-ամյա դպրոցական աղջկա աչքըՌուսաստանը Ուկրաինային է փոխանցել 261 զինծառայողի մարմին Կասեցվել է «Լիլիթ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլըԲանակում գրանցված վերջին մшհվան դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում, ինչպես նաև ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կլինեն կադրային փոփոխություններ. Փաշինյան Մեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի Հայ շախմատիստները առաջատարներ են Մոնտենեգրոյում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանՔաղաքապետարանը հաղորդում է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի աշխատանքների ավարտի մասին Trina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար ԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ ԱՄՆ-ը երկար ժամանակ սխալ հաշվարկներ է կատարել հետախուզական ձախողումների պատճառով․ դրա վառ օրինակը՝ Իրանի դեմ պшտերազմը․ Արաղչի 2026թ․-ին անշարժ գույքի շուկան առավել քան ակտիվ է, Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային․ Նիկոլ Փաշինյան 25-ամյա ուսուցչուհին ձերբակալվել է աշակերտին գայթակղելու փորձի համար9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ COP17-ը շատ կարևոր է, ՀՀ-ի միջազգային ճանաչելիությունը պիտի բարձրացնենք, մոտ 15,000 մարդ է գալու. առաջարկել եմ, որ Երևանում լինի COP17-ի փողոց․ Փաշինյան 5.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՊետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՄոսկվան չի մոռացել, որ ՀՀ-ի «ինքնիշխան» քաղաքական գործիչները համարձակություն չունեցան հանդիմանելու Զելենսկիին․ Զախարովա Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Հայտնաբերվել են վտանգավոր (թունավոր) խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի «Ինչո՞ւ մի քիչ էլ չդիմացար». Մեսսիի հուզիչ նամակը հանգուցյալ հորը հուզեց Ռոնալդուին Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը․ փաստաբան Եթե ԱՄՆ-ը մեզ վաճառի Patriot hրթիռների 5 տոկոսը, մենք կհաղթահարենք ձմեռը․ ես ունեմ 1 տոկոս․ Զելենսկի ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայnւթյան պայմաններում TRIPP նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային uպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար․ Տիգրան Աբրահամյան Ինչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին. վերջին ահասարսուռ տվյալներըՈւկրաինան հայտարարում է Նովոռոսիյսկում ռուսական չորս ռազմանավ խոցելու մասին Պուտինն այցելել է վիճահարույց Կուրիլյան կղզիներ, ձկնկիթ համտեսել Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ ՎարդևանյանՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ում