Երևան, 10.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գազի գնի շուրջ ստեղծված միֆերը հօդս են ցնդում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Գազի գնի թեմայի նկատմամբ մեր հանրությունը շատ զգայուն է։ Պատճառն այն է, որ այն ինչպես բազմակի թելերով կապված է տնտեսական գործունեության տարբեր ճյուղերի գործունեության, այնպես էլ մեծ ազդեցություն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական միջավայրի վրա։ Եվ պատահական չէ, որ գազի գնի յուրաքանչյուր վերանայման հայտ հանրության շրջանում ակտիվ քննարկումների առիթ է դառնում։ Սակայն շատ հաճախ այդ քննարկումների դաշտ են ներմուծվում մանիպուլյատիվ տեղեկատվություն կամ միֆեր հանրությանը մոլորեցնելու և իրականությունն այլ կերպ ներկայացնելու համար։ Թե ինչո՞ւ է այդպես արվում, դա այլ հարց է, բայց հարկ է նշել, որ տարիներ շարունակ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ոչ միայն մեր երկրի խոշորագույն գործատուներից մեկն է, որը եղել է ՀՀ տնտեսության մեջ՝ մասնավորապես էներգետիկ ոլորտում խոշորագույն ներդրողներից և այդ պատճառով է, որ այս հսկա էներգետիկ ընկերությանը պարբերաբար մենք տեսնում ենք հարկատուների առաջին տասնյակում։ Պետք է նկատի ունենանք նաև, որ էներգետիկ ոլորտում ներդրումների արդյունքում է, որ Հայաստանն ունի գազաֆիկացման շատ բարձր մակարդակ։ ՀՀ-ում գազիֆիկացման աշխատանքների վրա ներդրվել է շուրջ 285 մլն դոլար, որի արդյունքում ՀՀ շրջանների գազիֆիկացման մակարդակը հասցվել է մոտ 91 տոկոսի: Իսկ ստորգետնյա պահեստարանի կարողության ավելացմանն ուղղվել է մոտ 12 մլն դոլար: Այսպիսի փաստերի մասին շատերը տեղյակ չեն, սակայն հանրության շրջանում լայն արձագանք է գտնում այն թեման, թե ինչո՞ւ է ներկայումս Եվրոպայի համար գազի գինն անհամեմատ ավելի ցածր, քան Հայաստանի համար: Այս հարցին ամբողջական պատասխան տալու համար պետք է հաշվի առնենք, որ Եվրոպայում գոյություն ունի գազի երկու հիմնական գին` երկարաժամկետ պայմանագրային գին և մեկանգամյա գործարքի գին։ Երկարաժամկետ գործարքի գինը շաղկապված է նավթի միջազգային գների հետ, որոշակի ժամանակային տարբերությամբ, իսկ մեկանգամյա գինը որոշվում է՝ կախված շուկայում այդ պահին առկա առաջարկ/պահանջարկ իրավիճակից: Սակայն Հայաստանը տարածաշրջանի որոշ երկրների պես առավել նախընտրելի համարեց գազի գնի շուրջ կնքել երկարաժամկետ պայմանագիր և այն չկապել նավթի գնի հետ։ Թերևս այն պայմանավորված էր նրանով, որ Հայաստանը փորձեց կայուն և կանխատեսելի գնով գազը գնել և այն կախման մեջ չդնել նավթի գնից, որը շատ անկայուն է և ժամանակի ընթացքում կախված աշխարհում տարբեր քաղաքական և տնտեսական զարգացումներից՝ կարող է մեծ տատանումներ ունենալ՝ մեկ բացասական ազդեցություն բերելով իր հետ, մեկ՝ դրական։ Սակայն անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի այդ որոշումը եղել է առավել քան արդյունավետ։ Դրա արդյունքում է, որ Հայաստանը տարիներ շարունակ ցածր գնով է գնել կապույտ վառելիքը, չեն եղել գնի կտրուկ տատանումներ, ինչն իր դրական ազդեցությունն է ունեցել Հայաստանի տնտեսական կայուն զարգացման վրա։ Իսկ անդրադառնալով նաև այն տարածված պնդմանը, որ Հայաստանին մատարակարարված գազի գինն ավելի թանկ է, քան ՌԴ-ի կողմից այլ գործընկեր երկրներին (Օրինակ՝ Մոլդովա, Բելառուս, Ուկրաինա) մատակարարվող գազը, պետք է նշենք, որ այս պնդումը ևս դասվում է միֆերի շարքին, քանի որ եթե համեմատենք տարիների ընթացքում Հայաստանին մատակարարված գազի գինը այլ երկրներին համար նախատեսված գնի հետ, ապա կտեսնենք, որ Հայաստանը գնային առումով ավելի բարվոք վիճակում է եղել։ Եվ այս թեմայի հետ է կապված նաև այն հարցը, թե ինչո՞ւ Հայաստանն Իրանից գազ չի գնում։ Ճիշտ է՝ գազի հսկայական պաշարներ ունեցող Իրանը գտնվում է մեր անմիջական հարևանությամբ, բայց գազատարի գործունեության ողջ ընթացքում Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը, դրա համար էլ Հայաստանի համար իրանական գազը գնային առումով ձեռնտու չէ։ Եվ պատահական չէ, որ նույնիսկ ՀՀ էներգետիկ ոլորտի պատասխանատու պաշտոնյաներն են ժամանակ առ ժամանակ խոստովանել, որ իրանական կողմից չի եղել տնտեսապես էժան առաջարկ։ Սակայն ներկայացված փաստերը չեն խանգարում, որպեսզի ներկայիս իշխանական որոշ շրջանակներ, որոնք իրենց Հռոմի պապից ավելի կաթոլիկ են համարում, շահարկեն դեռևս Սերժ Սարգսյանի օրոք՝ 2013 թ․-ին հայկական և ռուսական կողմերի միջև ստորագրված 2 պայմանագրերի հարցը, որոնցից մեկը վերաբերում էր Հայաստանի կողմից ձեռք բերվող ռուսական գազի գնի ձևավորման կարգին, իսկ մյուսը՝ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքին և հետագա գործունեության պայմաններին։ Եթե ներկայիս իշխանությունները չեն կարողանում ավելի լավ պայմաններով գազի գնի հարցում համաձայնություն ձեռք բերել, ապա ավելի լավ է, որ այդ շրջանակներն ընդհանրապես լռեն։

 

Հեղինակ՝ Արտակ Գալստյան

 

«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրները«Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանՍտեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԱրդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանՄենք պատրաստ ենք ամրապնդել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները․ Փաշինյանը շնորհավորել է Մադյարին Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին մայիսի 11–17-ինԼարսը բաց է. իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Յուվենտուսը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Լեչեի» նկատմամբ Ռուբիոն և Ուիթքոֆը հանդիպել են Կատարի վարչապետի հետ՝ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելու համար Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվոր Ուրախ եմ լինել «Ինտերի» մի մասը. մնացել է վերջին մի քանի խաղը, որից հետո ես որոշում կկայացնեմ. Հենրիխ Մխիթարյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում․ կա վիրшվոր Հանտավիրուսային վարակի երկու նոր դեպք է գրանցվել Ինչ վիճակում է Իրանի գերագույն առաջնորդը․ մանրամասներ Պուտինը կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտին Ինտերը հաղթեց «Լացիոյին». Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ Խոցելիության նոր ճակատ. ինչպես է Հորմուզի նեղուցը կապված համաշխարհային թվային տնտեսության հետ Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Մեսսին նշել է այն լեգենդներին, որոնց հետ ժամանակին չի փոխանակվել խաղաշապիկներով Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ Պուտին Մայիսի 10-ին թեմական եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցը Իսրայելն Ադրբեջանում կառուցում է տվյալների խոշոր կենտրոն Զբոսանավի վրա ավելի քան 100 մարդ նորովիրուսով է վարակվել ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցները Եվրոպայում կանխատեսում են ամերիկյան զորքերի հետագա կրճատում «Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել Գերմանիան վտանգավոր ճանապարհ է ընտրել. Պեսկով Հայ գրոսմայստերների արդյունքները՝ Իտալիայում ընթացող միջազգային մրցաշարում Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինի Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով Երևան Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել Իրանի ազգային հավաքականը 10 պայման է նշել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Սանդերլենդի» հետ Հռոմի Պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Մխիթարյանին