Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շրեդեր. ինչո՞ւ է ոչնչացվում թուղթը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շրեդերը թուղթ ոչնչացնող սարք է: Շրեդերի պատմության սկիզբը կարելի է համարել 1909 թվականը, երբ թուղթ ոչնչացնող առաջին սարքը հորինեց և պատրաստեց Աբբոտ Ավգուստ Լոուն: Նա շրեդերը ստեղծել է 1909 թվականի փետրվարին, որից հետո նույն տարվա օգոստոսին արտոնագրել է այն, բայց չի սկսել այդ սարքերի արտադրությունը: Բանն այն է, որ հասարակությունը բացարձակ անտարբերություն է ցուցաբերել այդ գյուտի նկատմամբ և չի արտահայտել ո՛չ բացասական, ո՛չ էլ դրական արձագանք: 

Մարդիկ չեն հավատացել, որ այն կարող է հաջողության հասնել շուկայում: Թուղթ ոչնչացնող սարքի ստեղծման պատմությունը շարունակվել է 1935 թվականին Ադոլֆ Էնգերի կողմից, որը կարողացել է ստեղծել այդ սարքի՝ ձեռքով աշխատող տարբերակը: Նրա շրեդերի ստեղծման նպատակը եղել է թուղթը այնպես մանրացնելը, որ հետագայում հնարավոր չլինի վերականգնել թղթի վրա գրվածը: 

Իրականում, ստեղծելով իր սարքը, Ադոլֆ Էնգերը ձգտել է ոչնչացնել իր բոլոր փաստաթղթերը (հակաֆաշիստական քարոզչության թռուցիկները), որպեսզի պաշտպանի իր ընտանիքին և իրեն հնարավոր հետապնդումներից և մահապատժից: Ավելի ուշ Ադոլֆը իր գյուտը վաճառել է հենց կառավարությանը, և այնուհետև կամավորների մի թիմի հետ միասին սկսել աշխատել փաստաթղթերի ոչնչացման շարժիչով սարք ստեղծելու ուղղությամբ: 

Առաջին ավտոմատ շրեդերը շուկա հանելով է հայտնվել EBA Maschinenfabrik ընկերությունը, որը հիմնադրել է հենց Ադոլֆ Էնգելը: 1959 թվականին ընկերության աշխատանքի արդյունքն է դարձել երկայնական խաչաձև մեխանիզմով շրեդերը (EBA Krug & Priester GmbH & Co), որը հաջողությամբ շարունակում է գոյություն ունենալ անգամ մեր օրերում: Երկրների կառավարություններն ու զինված ուժերը աստիճանաբար սկսել են ակտիվորեն օգտագործել թուղթ ոչնչացնող սարքերը իրենց սեփական նպատակների համար, մասնավորապես գաղտնի փաստաթղթերից ձերբազատվելու համար: 

Շրեդերների արագ տարածմանը զուգահեռ գիտական լաբորատորիաներում աշխատանքներ են տարվել այնպիսի մասնագետների պատրաստման ուղղությամբ, որոնք կարող են վերականգնել շրեդերով ոչնչացված փաստաթղթերը: Ելնելով այդ ամենից, ի վերջո, դա ավելի մեծ հետաքրքրություն է առաջացրել թուղթ ոչնչացնող սարքերի նկատմամբ:

1984 թվականից ի վեր Կալիֆորնիայի գործադիր դատարանը պաշտոնապես սկսել է օգտագործել շրեդերներ՝ արխիվներում պահվող անձնական տեղեկություններ պարունակող փաստաթղթային արխիվները պարբերաբար ոչնչացնելու համար: Հետագայում այն կազմակերպությունները, որոնք ունեն գաղտնի փաստաթղթեր, ավելի ու ավելի շատ են սկսել օգտվել թուղթ ոչնչացնող սարքերից՝ շրեդերներից:

 

 

Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Գյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Երևանի այն փաստարկները, թե ՌԴ-ի կոնցեսիան խոչընդոտում է լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցելուն, չեն համապատասխանում իրականությանը. ՌԴ ԱԳՆ Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության ավարտի շուրջ բանակցությունները փակուղում են. Եգիպտոսի ԱԳՆ Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա 52-ամյա տղամարդը կացնով հարձակվել է 2 երեխաների վրաՈւկրաինան միանշանակ պարտվում է hակամարտությունում. Պեսկով Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք Չալաբյան2027 թվականից էլեկտրոնային ՀԴՄ-ի կտրոնների համար կգործեն նոր կարգավորումներ Հայտնի է Սոֆիա–Երևան–Սոֆիա ուղիղ չվերթերի վերսկսման ժամկետը Axios․ ԱՄՆ-ն կարող է վերսկսել պատերազմը Իրանի դեմ նոյեմբերյան ընտրություններից հետո Զինվորականն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնաшսպան է եղել. մամուլ Սև ծովից «տհաճ» ցիկլոն է գալիս. Հայաստանի եղանակը կփոխվիՌուսաստանը գիշերը հետ է մղել ավելի քան 420 ուկրաինական ԱԹՍ-երի հարձակումները Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 15 նորածին է մահացել Պակիստանի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ԿՀՎ ղեկավարի և Պուտինի հանդիպում նախատեսված չէր. Պեսկով Իրանն ու Օմանը շրջանակային համաձայնության են հասել Հորմուզով նավարկության վերաբերյալ Ջրային դիետայի պատճառով կինն ուղեղի վնասվածք է ստացելԵրկրի ներսում «կզցնելnվ» uպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնшպետի առաջ. ադրբեջանագետ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 26-ին ՉԼ. Հայտնի են անցումային փլեյ-օֆֆը հաղթահարած առաջին երեք ակումբները Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի դաշնակիցների հետ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստման շուրջ Տղամարդն առևանգել է նախկին կնոջը և չորս օր շղթայել նրան մահճակալինՊապիկյանը հեռակա համոզում է Փաշինյանին, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է. Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավի. կան զոհեր Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքuատուրքեր սահմանելու մասին Լույս չի լինելու Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասին