ԱՊՀ ՄԽՎ դիտորդները խոստանում են հետևել հանրաքվեի համապատասխանությանը միջազգային ստանդարտներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 23 անձից բաղկացած դիտորդական խումբը դեկտեմբերի 6-ին կհսկի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի ղեկավար Ակրամշո Ֆելալիեւը հայտնեց, որ խմբում ներգրավված են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկանի դիտորդները:«Մեր հիմնական խնդիրն է կարճաժամկետ մոնիտորինգի միջոցով համոզվել, որ ընտրության նախորդ և քվեարկության օրերին հանրաքվեի անցկացման համար նախատեսված բոլոր գործընթացներն ու կազմակերպչական գործողությունները, ինչպես նաև արդյունքների հաշվարկը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությանն ու միջազգային ստանդարտներին, կազմել եզրակացություն»,-ասաց Ակրամշո Ֆելալիեւը:
Դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն կիրականացնի 18 տեղական և 6 միջազգային կազմակերպություն: Հանրաքվեի ընթացքին կհետևեն 3006 տեղական և 123 միջազգային դիտորդներ:



