Ծննդատան պատուհանից ցած նետվել ցանկացող կնոջ վիճակը բավարար է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր Հանրապետական ծննդատան 5-րդ հարկից ցած նետվելու փորձ արած կնոջ հոգեբանական վիճակն այս պահին բավարար է։ Այս մասին Ա1+-ի հետ զրույցում նշեց Պերինտալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը։
«Այստեղ ենք կանչել հոգեբանների, ովքեր զրուցել են կնոջ հետ։ Այդ կինն ունի այնպիսի հիվանդություն, որը հրապարակման ենթակա չէ, և այժմ մենք, որպես բժշկական ծառայություն մատուցող հաստատություն՝ նրան հորդորում ենք մնալ, որպեսզի երեխան կազդուրվի ամբողջովին, հետո միայն դուրս գալ հիվանդանոցից»,- նշեց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 1-ին, Հանրապետական ծննդատան 5-րդ հարկի պատուհանից նոր ծննդաբերած մի կին փորձել է նետվել։ Բուժանձնակազմը կարողացել էր կանխել դեպքը և նրան համոզել չդիմել այդ քայլին։
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



