Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Քա­նի դեռ Վի­են­նա­յի հա­մա­ձայ­նա­գի­րը կյան­քի չի կոչ­վել, Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի մի­ջև որև­ի­ցե բա­նակ­ցու­թյուն տե­ղի չի ունե­նա­լու»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երկու՝ ռազմական և քաղաքական կողմեր կան, և այդ երկու հարթությունների մեջ պետք է դիտարկել ադրբեջանական սադրիչ գործողությունները, ինչպես նաև այն արձագանքները, որոնք հաջորդեցին այդ գործողություններին: Այս համոզմանն է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: Սկսելով նախ ռազմական կողմից՝ «Փաստի» հետ զրույցում փորձագետը շեշտեց.

«Նախ՝ վերջին օրերի գործողությունները ցույց տվեցին, որ ՀՀ զինված ուժերը պատրաստ են դիմագրավել կամ չեզոքացնել ցանկացած սադրանք: Երկրորդ՝ խոցվել են ադրբեջանական բանակին պատկանող ավելի քան 1 տասնյակ ԱԹՍ-ներ, ինչը ցույց է տալիս, որ մարտական առաջադրանքը փայլուն կերպով է կատարել նաև Հայաստանի և Ռուսաստանի համատեղ հակաօդային պաշտպանությունը: 

Այս ամենը ցույց տվեց նաև, որ կա երրորդ շահագրգիռ կողմ: Սա այն եզակի դեպքերից է, երբ համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի՝ այդ առումով տված գնահատականի հետ: Իսկապես երրորդ շահագրգիռ կողմ կա, որի ծրագրերը ևս ձախողվեցին: 

Այդ կողմը հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է: Այս օպերացիայում անուղղակի կերպով ներգրավված է նաև Թուրքիան: Թուրքիայի ՊՆ նախարարը, Թուրքիայի ղեկավարությունը շատ արագ արձագանքեցին այս բախմանը՝ հայտարարելով, որ կանգնած են Ալիևի կողքին: Դրանով շեշտել են նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը որպես օժանդակող միավոր լինելու իրենց մտադրության մասին»:

Հ. Նահապետյանը թեև սկզբունքորեն չի բացառում, բայց այդքան էլ համամիտ չէ այն դիտարկումների հետ, թե Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այսպիսով իր ներքին՝ տնտեսական, սոցիալական, ազգամիջյան կամ կրոնական լարումների խնդիրն է ցանկանում լուծել. 

««Արտաքին թշնամու կերպարի» ու որոշակի ռազմական լարման միջոցով Ադրբեջանում առկա խնդիրները ժամանակավորապես մոռացության տալու հանգամանքը կարելի էր դիտարկել այն ժամանակ, երբ Ալիևը ռազմական գործողություններ սկսեր արցախյան ճակատում: 

Ինչո՞ւ, որովհետև եթե Ադրբեջանի զինուժը մտներ հայաստանյան տարածք ու պահեր այդ տարածքի որոշակի հատվածը, այն կդիտվեր որպես ոտնձգություն՝ ՀԱՊԿ ընդհանուր պաշտպանության տարածքի նկատմամբ: Այսինքն, այստեղ ռիսկերը բավականին մեծ էին՝ հայաստանյան ճակատով ռազմական բախումը հղի է որոշակի հետևանքներով»: 

 

Խոսելով Ադրբեջանի հիմնական դրդապատճառների մասին՝ նա շեշտեց, որ այս առումով պատահական չէ հակառակորդի կողմից շրջանառվող այն թեզը, թե Հայաստանը ցանկանում է հարվածել իր ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներին: «Դա քարոզչական հնարք էր: 

Այս մասին հայկական կողմն իր հստակ հայտարարությունն արեց՝ շեշտելով, որ ՀՀ զինված ուժերը նման հնարավորություն տեխնիկապես միշտ են ունեցել, բայց երբեք նման քայլի գնալու ցանկություն ո՛չ ունեցել են, ո՛չ էլ ունեն: 

Այդուհանդերձ, սա պատրվակ է, քարոզչական հնարք, որը, կարծում եմ, ադրբեջանական կողմը վերցրել է Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի հուշումով:

 Նրանք են հուշել, որ վաղը չէ մյուս օրն Ադրբեջանը խոսի «վտանգված էներգետիկ ենթակառուցվածքների» մասին ու նշի, որ դրանց պաշտպանության համար որոշ երկրների կամ երկրների միավորումների զինական ներկայացվածությունն է անհրաժեշտ: Այստեղ ամենաշահագրգիռ երկրները Թուրքիան ու Մեծ Բրիտանիան են, իսկ նշվածին, իհարկե, կընդդիմանա ՌԴ-ն, որովհետև ՆԱՏՕ-ի զորակազմն է գալու:

 Եվ այս առումով չեմ բացառում, որ Թուրքիային, ինչպես նաև Մեծ Բրիտանիային ու ԱՄՆ-ին Ալիևը այսօր պետք է, այսպես ասած, այնքանով, որքանով, որովհետև Ալիևը այս կամ այն չափով որոշակի ինքնուրույն քաղաքականություն է վարում»,-ասաց նա՝ այդ համատեքստում շեշտելով Ադրբեջանում իշխանափոխության հնարավորության և ցանկության մասին:

«Եթե իշխանափոխություն լինի, առավել քան համոզված եմ, որ Թուրքիան ամեն ինչ կանի, որ Ադրբեջանում իշխանության գա «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ադրբեջանական թևը: 

Ենթադրում եմ, որ այս գործընթացների մեջ ավելի շուտ աշխարհաքաղաքական լուրջ գործոն կա, և այդ գործոնի նպատակը Ադրբեջանում իշխանափոխության կազմակերպումն է, և «Մուսուլման եղբայրների» ադրբեջանական թևին իշխանության բերելը, որն ուղղակիորեն կկատարի իր վերադասի՝ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հանձնարարականը»,-ասաց փորձագետը:

Խոսելով արդեն հայկական կողմի անելիքների մասին՝ Հայկ Նահապետյանն ընդգծեց. «Կարծում եմ՝ ինչպես նախկին նախագահների կառավարման տարիներին, այնպես էլ հիմա, Հայաստանը պետք է պատրաստվի վատթարագույնին:

Իսկ այդ վատթարագույնը, ըստ իս, տարածաշրջանային պատերազմն է, որի մտադրությունն ունեն Թուրքիան և իր ռազմաքաղաքական դաշնակիցները: Իսկ նման իրավիճակին պատրաստ լինելու համար առաջին հերթին կարևոր է ժողովրդի բարձր բարոյահոգեբանական վիճակը և բանակի մարտունակությունը: 

Բարոյահոգեբանական վիճակն ապահովված է այն ժամանակ, երբ ժողովրդի հիմնական մասը համարժեք է գնահատում իրավիճակն ու հավատում է իշխանություններին, երբ հների ու նորերի, հեղափոխականների և հակահեղափոխականների բաժանումներն իսպառ բացառվում են: Այս ամենը ջուր է լցնում թշնամու ջրաղացին: 

Հայաստանի այսօրվա պատասխանատուները, առաջին հերթին՝ ղեկավարը, սա գերազանց պետք է հասկանան: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ ՀՀ իշխանությունները պետք է վերականգնեն Վիեննայում ստորագրված համաձայնագիրը, որով մոնիթորինգային խմբեր և դիտարկման սարքավորումներ են ներդրվելու սահմանին, որոնք իրենց հերթին հրադադարի ռեժիմի երաշխիքներ են: 

Պետք է երկու տարուց ավելի ժամանակ անցնե՞ր, որ Նիկոլ Փաշինյանը հասկանար, որ ոչ թե «կիրթ Ալիևի» հետ բանակցությունները զրոյից սկսելը կամ «վերելակային դիվանագիտությունն» է կարևոր, այլ հենց վերոնշյալը: 

Վերջին դեպքերի վերաբերյալ գնահատական տալով՝ հենց ինքը կարևորեց, որ հրադադարի ռեժիմի առավել արդյունավետ պահպանման համար միջազգային մոնիթորինգային համակարգ պետք է աշխատի: Ինչպես ասում են՝ ավելի լավ է ուշ, քան երբեք: Եթե դա հասկացել է, ուրեմն, իր առաջին գործնական քայլը հայկական կողմի՝ բանակցություններում Վիեննայի համաձայնագրին վերադառնալը պետք է լինի: 

Քանի դեռ Վիեննայի համաձայնագիրը կյանքի չի կոչվել, Հայաստանի և Ադրբեջանի միջև որևիցե բանակցություն Արցախյան հիմնախնդրի հետ կապված տեղի չի ունենալու: Կարծում եմ՝ միակ արդյունավետ, ճշգրիտ ու մեր անվտանգության տեսանկյունից առավել փաստարկված ճանապարհը հենց նշվածն է»:

Ամփոփելով՝ ռազմական փորձագետը շեշտեց նաև բանակը քաղաքականությունից զերծ պահելու կարևորության մասին.

«Այս օրերին որոշ ազդեցության գործակալների, հատկապես իշխանամերձ փորձագիտական շրջանակների կողմից նշվում է, որ եթե 2016 թվականի ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանի ղեկավարությունը թույլտվություն էր վերցնում Ադրբեջանի դեմ պատասխան գործողությունների համար, ապա այս անգամ ինքնուրույն որոշում է կայացնում: Խնդիրն այն է, որ նման անձինք այս կամ այն ձևով, իրենց խորհուրդներով ուղղորդում են ՀՀ իշխանությանը: 

Ես էլ ուզում եմ շեշտել, որ ՀՀ իշխանությունները պետք է զերծ մնան նման գնահատականներից. ցանկացած իրավիճակի մասնագիտական ու համարժեք գնահատական պետք է տրվի՝ զերծ զգացմունքներից, զերծ կողմնապահությունից: Առհասարակ, յուրաքանչյուր երկրի բանակ մարտական խնդիր է կատարում: Առավել ևս՝ մեր բանակը: Մեր սպաները, զինվորները մարտական հերթապահություն, սահմանի պաշտպանությունն ու պահպանությունն են իրականացնում: 

Բանակի միակ խնդիրը դա է: 

Ուստիև՝ բանակը մշտապես իր մարտունակությունը պետք է բարձրացնի, արդիականացնի սպառազինությունն ու կատարի ռազմաքաղաքական ղեկավարության այն հանձնարարություններն ու հրամանները, որոնք բխում են մեր երկրի անվտանգությունից: Այո, բանակը միավոր է, ինստիտուտ, որը երբեք պետք չէ խառնել քաղաքական գործընթացներին: Սա շատ լավ պետք է գիտակցի Հայաստանի ցանկացած ղեկավար»:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Օմանի ափերի մոտ արկով հարվածել են նավթատար տանկերի Հետապնդումներով ու ապօրինություններով Ալիևի ծրագրերը չեք իրականացնելու․ դրա համար ենք մենք այստեղ. Էդգար ՂազարյանՀնդկաստանի հյուսիսում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է օդաչու Փաշինյանի իշխանության նոր իրականությունըՆունչակու. ինչպես թագավորի «արգելքը» ստիպեց ինքնապաշտպանության նոր միջոց ստեղծել. «Փաստ»Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական բանականության օգնությամբ Չինաստանի ԱԳ նախարարությունը նշել է Ճապոնիայի հետ հարաբերություններում առկա դժվարությունները ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 օգոստոսի). Ինը բալանոց երկրաշարժ, հրդեհ «Օստանկինո» հեռուստաաշտարակում. «Փաստ»Ներկայում չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների. Չինաստանի ԱԳՆ Ի՞նչ է թաքնված Փաշինյանի հայտարարությունների հետևումՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանԱնկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»Որքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Իրանի խորհրդարանի նախագահը ողջունել է Չինաստանի հայտարարությունը Սամվել Գրիգորյանը` ոսկե մեդալակիր Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանԱրարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է ԱՄՆ զինվորականները կվճարեն 2,2 միլիարդ դոլար հինգ բազայում միջուկային ռեակտորների կառուցման համար Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը 33-ամյա կինը փորձել է փրկել խեղդվող աղջկան, բայց ինքն է ջրահեղձ եղելԾանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումԱզգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը Փաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1,000-ը «Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»Կիևյան կամրջի վրա հրդեհ է բռնկվել թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում UKMTO-ն հայտնել է Հորմուզի նեղուցում տանկերի վրա բռնկված հրդեհի մասին 36 ակումբ և նոր ձևաչափ. հայտնի են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի բոլոր մասնակիցները «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար օգոստոսը սարսափելի ձևով կավարտվի«Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա»․ Թրամփ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավեր