Պաղեստինն անհետացել է Google֊ի քարտեզից (լուսանկար)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊաղեստինն անհետացել է Google ընկերության քարտեզներից, գրում է Ռիա նովոստին։ «Պաղեստին» որոնման հարցումը ցույց է տալիս հարևան պետությունները: Միևնույն ժամանակ, Պաղեստինը առկա է Yandex.Maps-ում: Պաղեստինը մասամբ ճանաչված պետություն է Մերձավոր Արևելքում, որի անկախությանը աջակցել է 137 երկիր (ներառյալ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան): Գրեթե բոլոր սահմանները վերահսկում է Իսրայելը՝ բացառությամբ Եգիպտոսի Գազայի սահմանի: ՄԱԿ-ը Պաղեստինի տարածքները համարում է Իսրայելի կողմից գրավված: Հատկանշական է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը առաջարկել է, այսպես կոչված, դարի գործարք` պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման ծրագիր, որը հիմնված է երկու պետությունների փոխադարձ ճանաչման սկզբունքի վրա։

1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



