Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք, ևս 4 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1028 դեպք, վարակվածներից 899 մարդ առողջացել է, 15-ը` մահացել:
5627 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 228մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 14 443 476 է, մահացել է 605 202 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



