Ադրբեջանն իր դրոնային պատերազմով Հայաստանին «չեռնոբիլյան» աղետով է սպառնում. Forbes
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան ֆինանսատնտեսական Forbes ամսագիրն անրադարձել է Ադրբեջանի սպառնալիքներին, որոնք վերաբերում են Հայաստանի միակ ատոմային էլեկտրակայանին հարվածելու հայտարարությանը: Հոդվածի հեղինակ Դեյվիդ Համբլինգը գրում է, որ Ադրբեջանն իր դրոնային պատերազմով Հայաստանին «չեռնոբիլյան» աղետով է սպառնում:
Ըստ հոդվածի հեղինակի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կրկին վերածվել է բաց պատերազմի: Հոդվածում անդրադարձ է կատարվում Բաքվի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ակցիային, ինչպես նաև խոցված դրոնների քանակին:
«Առավել մտահոգիչ զարգացումը վերաբերվում է Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դարգահլիի կողմից արված միջուկային «աղետի» սպառնալիքին: Դարգահլին հայտարարել էր, որ Ադրբեջանի սպառազինությունը «ունակ է բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ատոմակայանին, ինչը Հայաստանի համար աղետի կվերածվի»,-նշվում է հոդվածում:
Շարունակությունը՝ այստեղ



