Հյուսիսային պողոտայում բացվեց Սուրբ ծննդյան տոնավաճառը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀյուսիսային պողոտայում չորրորդ անգամ բացվեց Սուրբ ծննդյան տոնավաճառը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս տարի տոնավաճառի բացման պատիվը վերապահվեց «Մանկական եվրատեսիլ-2015» միջազգային մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած՝ Միկային: «Այսօր բացվածտոնավաճառը կգործի մեկ ամիս:Տարեցտարի ավելանում է տոնավաճառինմասնակից կազմակերպություններիթիվը, ինչի շնորհիվ այն ավելիհետաքրքիր է դառնում: Երևանիքաղաքապետարանը կարևորում էմասնավոր հատվածի հետհամագործակցությունը, քանի որ մերզարգացման ծրագրում կարևոր կետերիցմեկը մասնավորի հետհամագործակցությունն է», -«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային աշխատանքների վարչության պետ Արմեն Հարությունյան:
Այս տարի Հյուսիսային պողոտայում Ամանորին վերաբերող բազմապիսի արտադրանքը ներկայացված է 32 տնակներում: Այստեղ կարելի է գտնել բացիկներ, տոնածառի ձեռագործ խաղալիքներ, հուշանվերներ, գրքեր, փափուկ խաղալիքներ, համտեսել գինի, անուշ թեյ, տաք շագանակներ, ընդեղեն և քաղցրավենիք:



