Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կիտրոնը մաքրում է մաշկը մահացած բջիջներից. օգտակար խորհուրդներ

ԼԱՅՖ

Shabat.am-ը գրում է.

Կիտրոնը վաղուց հայտնի պրոֆիլակտիկ և վիտամինային միջոց է: Կիտրոնի հյութը հարուստ է Բ, Ց, Ե, ՊՊ խմբի վիտամիններով, հանքային նյութերով: Այս յուրահատուկ միրգը, շատերի հավաստմամբ, ժողովրդական բժշկության հիմնաքարերից է: Ներկայացնում ենք իրավիճակներ, երբ ձեր ամենամեծ օգնականը կարող է լինել կիտրոնը, և դեպքեր, երբ կիտրոնի օգտագործումն ուղղակի հակացուցված է:

Մաշկի համար

lemon faceԿտրեք կիտրոնից մի կտոր և քսեք դեմքին: 1-2 րոպեում այն կմաքրի մաշկը մահացած բջիջներից, կլավացնի դեմքի գույնը և մաշկը կդարձնի ավելի առաձգական: Կիտրոնի հյութը հատկապես օգտակար է, եթե մաշկը յուղոտ է, ծակոտկեն և հակված է բշտիկներով պատվելու: Պետք է պարզապես խառնել կիտրոնի հյութը ջրին` 1:1 հարաբերությամբ և այդ լուծույթով մաքրել դեմքը առավոտյան և երեկոյան:

Կիտրոնի հյութով այդ լոսյոնը կարող է կանխել գարնանային պեպենների ակտիվացումը: Պետք է այդ լուծույթի մեջ թրջել անձեռոցիկը, քնելուց առաջ դնել դեմքին և պահել 15 րոպե: Անձեռոցիկը հեռացնելուց հետո երեսը պետք չէ լվանալ:

Արմունկների համար

Ընդամենը 10-15 րոպե է պետք տրամադրել և մեկ կտոր կիտրոն, բայց ամեն օր: Կիտրոնը կիսեք և շրջանաձև շարժումներով դրանով մերսեք արմունկները, ծնկները: Հետո լվացվեք տաք ջրով և սնուցող քսուքով պատեք նույն հատվածները: Որոշ ժամանակ անց կնկատեք գույնի փոփոխություն և մաշկի առողջացում:

Բերանի խոռոչի համար

Կրկին խառնեք ջուր և բերանի հիգիենայի համար նախատեսված կիտրոնի հյութ: Ողողեք բերանն օրական մի քանի անգամ և պահպանեք թարմության զգացողությունը` վերջ դնելով վատ հոտին, կանխարգելելով կարիեսն ու լնդերի արյունահոսությունը:

lemon_yellow-nailsԵղունգներն ամրացնելու համար

Ամեն երեկո մի կտոր կիտրոնով մերսեք եղունգները: Դա կօգնի խուսափել շուտ կոտրվելու և երկատվելու խնդրից:

Մազերի խնամք

Ջուրը, որով պետք է պարզաջրեք մազերը լվանալուց հետո, խառնեք կիտրոնի հյութի հետ: Այն ամրացնում է մազերը, փայլեցնում և աստիճանաբար ազատում է թեփից:

Ոտքերի համար

Եթե շաբաթական 2-3 անգամ մեկ կիտրոնի հյութի և մի քանի լիտր ջրի խառնուրդով ոտքերի լոգանք ընդունեք, կազատվեք տհաճ հոտից և կթեթևացնեք հագնածությունը:

Ժողովրդական բժշկության կողմնակիցներն ասում են, որ կիտրոնի կեղևը կարող է ազատել ուժեղ գլխացավից, նույնիսկ` միգրենային: Պետք է այն դնել կոպերին` ներսային անկյուններում և պահել 15-20 րոպե:

lemon (1)Կիտրոնի հյութը լավ է նաև հաճախակի թմրող մկանների թուլացման համար: Եթե, օրինակ, ձեր ոտքերն են թմրում, քսեք կիտրոնի հյութը տվյալ հատվածին և պահեք մինչև չորանալը: Պետք չէ լվանալ: Լիմոնն անփոխարինելի է նաև փորկապության, ատամնացավի դեպքում: Այն հակաբորբոքային հատկություններ ունի, միզամուղ է, կալիում պարունակելու հաշվին կարող է ծառայել` որպես հակաճնշումային միջոց: Կիտրոնի հյութը կանգնեցնում է արյունահոսությունը քթից, իսկ օրական մի քանի կտոր կեղևով կիտրոն ուտելը լավացնում է ինքնազգացողությունը, բարձրացնում դիմադրողականությունն ու օրգանիզմի տոնուսը: Այն անփոխարինելի միջոց է հղիության ընթացքում տոքսիկոզի դեպքում, ինչպես նաև աթերոսկլերոզի կանխարգելման համար:

Կիտրոն չի կարելի օգտագործել, եթե դուք ստամոքսի կամ 12-մատնյա աղիքի խոց ունեք, բարձր թթվայնությամբ գաստրիտ կամ աղիքների բորբոքում: Այն արգելվում է քրոնիկ պանկրեատիտի, էնտերոկոլիտի, խոլեցիստիտի և սուր նեֆրիտի դեպքում: Կիտրոնի հյութի չափից շատ օգտագործումը կարող է վնասել ատամների էմալը, իսկ այս ցիտրուսի յուղը կարող է մաշկային ալերգիկ ռեակցիա առաջացնել, ինչից խուսափելու համար պետք է նախապես այն փորձարկել ափի հակառակ մակերեսին

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության Թուրքիան հերքել է Ադրբեջանում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները․ հրապարակումը հեռացվել է Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը