Գինեգույն ձմեռ. սեզոնի թրենդային գույնը (լուսանկարներ)
ՖՈՏՈ
Կարմիրի գինու երանգը համարվում է սեզոնի թրենդային գույն: Դե, ինչ խոսք, շքեզ գույն է: Կարմիր գույնի երանգներն, իհարկե, միանգամից են գրավում իրենց ինքնատիպությամբ: Դրանք շատ ներդաշնակ են և կատարելապես համապատասխանում են աշնանային զգեստապահարանին: Կախված գործվածքից` կարմիրի երանգները հանգիստ համադրվում են տարբեր գույների հետ` միևնույն ժամանակ ընդգծելով կարմիրի ազնվական երանգը:
Կարմիր գինու գույնը արժեքավոր կլինի հատկապես այն կանանց համար, ովքեր դեռ պատրաստ չեն իրենց զգեստապահարանը համալրելու վառ կարմիր գույնի հագուստներով, սակայն ցանկանում են իրենց կերպարում որոշակի փոփոխություններ մտցնել: Ի դեպ, կարմիր գինու գույնը հիանալի փոխարինում է շագանակագույնին: Շատ առաջատար դիզայներներ այս աշնանը իրենց հավաքածուներում մեծ տեղ են տվել հենց այդ հետաքրքիր երանգին :
Orer.am-ը ներկայացնում է գինեգույն հագուստ ձմռան համար:




















































