Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երազների աշխարհում. ինչ է իրականում կատարվում մեր ուղեղում, երբ մենք քնած ենք

ԼԱՅՖ
Blognews.am-ը գրում է.
 
Ամեն անգամ, երբ Դուք քնով եք ընկնում, Ձեր ուղեղը շարունակում է գործել ու միանգամից մի քանի կարևոր ֆունկցիաներ է անում. լիցքավորում է իր «մարտկոցները», ամրագրում է հիշողության մեջ այն ամենը, ինչ ապրել եք ու սովորել եք օրվա ընթացքում (այդ թվում փորձելով ձերբազատվել ամենատհաճ հիշողություններից) ու, վերջապես, կազմակերպում է մեզ համար ունիկալ «կինոսեանսներ»՝ երազներ։
 
BBC Future-ը պատմել է, թե ինչ է կատարվում քնի տարբեր փուլերում։
 
1-ին ժամը քնով անցնելուց հետո. արագ քնի փուլ
Երբ մենք սկսում ենք քնել, մեր մարմինն «անջատվում է», ու սկսվում է յուրահատուկ պարալիչ, որն ապահովում է հանգստի վիճակը։ Այս փուլում ուղեղը սկսում է նախապատրաստել օրգանիզմը քնին՝ մեկը մյուսից հետո անջատելով ակտիվության կենտրոնները։ Սակայն երբեմն լինում է այնպես, որ գործընթացը խաթարվում է՝ առաջացնելով տհաճ զգացողություններ։ Օրինակ՝ այսպես կոչված «Պայթող գլխի սինդրոմն» առաջանում է, երբ ձայների վերամշակման համար պատասխանատու գոտիներն անսպասելիորեն ակտիվանում են, և մարդուն թվում է, որ իր ուղեղի բոլոր բջիջները միաժամանակ կրակում են, և գլխի մեջ ստեղծվում է պայթյունի զգացողություն։
Մեկ այլ տարածված շեղում էլ կա, որի ժամանակ մարդուն թվում է, թե ինքը քնած չէ, բայց չի կարողանում շարժվել։ Ի դեպ, այս երկու շեղումներն էլ կարող են բացատրել գերբնական տեսիլքները, երբ մարդիկ հայտարարում են, որ ուրվականների ու այլմոլորակայինների են տեսել։
 
Հովհան Ֆյուսլիի հայտնի «Գիշերային մղձավանջ» կտավը, 1781 թ.
2-րդ ժամ. ընկղմում ամենախորը քնի մեջ
 
Եթե 12 ժամ շարունակ քնել միայն 6 ժամ, ապա կսկսվի քնային «հարբածություն», և մարդու մոտ կսկսվի մի վիճակ, որը լինում է իրական ալկոհոլային հարբածության ժամանակ։ Այսինքն՝ նրա մոտ կսկսվի լեզուն կապ ընկնել, և խնդիրներ կառաջանան հիշողության և կոոորդինացիայի հետ։
 
3-րդ ժամ. վերադարձ նախնական նինջի վիճակին
 
Հենց այս ժամանակ էլ, որպես կանոն, մենք սկսում ենք երազներ տեսնել։ Հաճախ դրանք խճճված և քաոտիկ են լինում, ու դա նշան է նրա, որ Ձեր ուղեղն ի մի է բերում ջլատված մտքերն ու հիշողությունները՝ փորձելով դրանք ամրագրել հիշողության մեջ։
Հենց սա էլ բացատրում է, թե ինչու են հալյուցինացիաներ առաջանում այն մարդկանց մոտ, ովքեր երկար չեն քնել։ Երբ ուղեղը հնարավորություն չունի կազմակերպել հիշողությունները քնած ժամանակ, գիշերային երազները սկսվում են իրականում ի հայտ գալ, և մարդը դժվարանում է տարբերել մտացածինն իրականից։
 
«Նռան շուրջ մեղվի թռիչքից ծնված երազն արթնանալուց վայրկյան առաջ», Սալվադոր Դալի, 1944 թ.
5-րդ ժամ. խորը քնի ավարտ, թեթև քուն
 
Սա իսկը լուսնորդների ժամն է։ Լուսնոտությունը հազվադեպ է հանդիպում և տարածված է սովորաբար հոգեկան հիվանդություններ ունեցող երիտասարդ մարդկանց մոտ։ Այն կարող է նաև ժառանգաբար փոխանցվել։ Հավանականությունը, որ մարդը կարող է լուսնորդ լինել, 10 անգամ ավելի բարձր է այն մարդկանց մոտ, ում մերձավոր հարազատների մեջ կան այդպիսիք։
Լուսնորդները հաճախ խոսում են քնի մեջ ու անգամ կարող են պատասխանել հարցերին, երկխոսություն վարել։ Սովորաբար նրանք չեն հիշում, թե ինչ էին խոսում ու անում քնած ժամանակ։
6-րդ ժամ. ամենախորը, դանդաղ քունը
 
Սա ամենակարևոր ժամն է հիշողության անխափան գործունեության համար և, առհասարակ, կարևորագույն պատճառներից մեկը, թե ինչու է պետք քնել. ուղեղի էլեկտրական դանդաղ տատանումները թույլ են տալիս միավորել ու կարգավորել հիշողությունները նախորդ օրվա մասին։ Բացի դրանից, դանդաղ քնի ժամանակ մեղմվում են այն տհաճ ու ցավագին դրվագները, որոնք մենք ունեցել ենք, ու հնարավոր է դառնում մաքրել գլուխը դրանցից։
 
7-րդ ժամ. կրկին արագ քուն և երազներ
 
Գիշերվա ընթացքում արագ քնի փուլերն ավելի ու ավելի երկարում են, ուստի ավելի լավ են հիշվում այն երազները, որոնք մենք տեսնում ենք լուսադեմին։ Ու հենց այդ ժամանակ էլ, ըստ երևույթին, մենք մղձավանջներ ենք տեսնում։
 
Ֆրանսիսկո Գոյայի լեգենդար «Բանականության քունը հրեշների է ծնում» նկարը, մոտավորապես 1799 թ.
8 ժամ քնելուց հետո
 
Լիարժեք գիշերային քունն օգնում է բարելավել տրամադրությունն ու լավացնել հիշողությունը։ Ըստ էության, Դուք պետք է արթնանաք քնի ամեն թեթև փուլից հետո, և այդ ժամանակ Ձեզ համար ավելի հեշտ կլինի վեր կենալ, իսկ կայտառությունն ու թարմությունն ավելի շատ կլինեն։
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության Թուրքիան հերքել է Ադրբեջանում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները․ հրապարակումը հեռացվել է Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը