Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հաստատել է Արթուր Ղամբարյանի «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի բարեփոխումների դոկտրինալ հայեցակարգի» առաջարկը
ԲԼՈԳԱրթուր Ղամբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հարգելի ընկերներ, երեկ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստին ներկայացրել եմ իմ և
Tamara Shakaryan
պատրաստած «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի բարեփոխումների դոկտրինալ հայեցակարգը»:Հանձնաժողովը հաստատեց Հայեցակարգի նախնական տարբերակը՝ հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով: Բարձրաձայնվեց երկու մտահոգություն՝
1. «Հանրային իրավունքի իրավաբանական անձ» հասկացության հստակության բացակայությունը: Այս մասով պլանավորում եմ մասնագետների հետ կազմակերպել լրացուցիչ քննարկումներ՝ ինստիտուտի էությունը լուսաբանելու նպատակով:
2. Հայ Եկեղեցու հատուկ իրավաբանական կարգավիճակի սահմանադրական ճանաչումը չպետք է առիթ հանդիսանա դավանաբանական ոլորտում նեգատիվ խտրականություն դրսևորելու համար: Այս մասով Հայեցակարգում հստակ նշված է, որ Եկեղեցու հատուկ իրավաբանական կագավիճակից նման բան չի բխում և դավանանքի ոլորտում նեգատիվ խտրականությունը հակասահմանադրական է: Խնդիրն առավելապես վերաբերում է օրինաստեղծ և իրավակիրառ ոլորտին (տե՛ս Հայեցակարգի 2.3 և 4.1 կետերը):
Հարգելի լրագրողներ՝ այս թեման լուսաբանելու համար կարող եք դիմել Թամարա Շաքարյանին:
Սիրելի ուսանողներ, մագիստրանտներ՝ առաջարկում եմ այս թեմայով կազմակերպել տարբեր ձևաչափի քննարկումներ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



