Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ես շոկի մեջ էի. Սոֆի Դեւոյան

ԼԱՅՖ

Ես շոկի մեջ էի. Սոֆի Դեւոյանը՝ ծննդյան 71-ամյակի եւ կորոնավիրուսը հաղթահարելու մասին

ArmLur.am-ը գրում է․ Այսօր «Հոգու եւ պարի թատրոնի» հիմնադիր Սոֆի Դևոյանը նշում է ծննդյան 71-ամյակը: Հոգու հետ պարը ներդաշնակելու վարպետ Սոֆի Դեւոյանը ծննդյան, ապրումների, կորոնավիրուսով վարակվելու մասին զրուցել է ArmLur.am-ի հետ:

«Այսօր ինձ համար, կարելի է ասել, անհավատալի գեղեցիկ, ապշեցնող անակնկալ էր կազմակերպել իմ հարազատ կոլեկտիվը: Ես շոկի մեջ էի, քանի որ ինձ համար մի հիանալի ֆիլմ էին նկարահանել մաղթանքներով՝ ուղղված ինձ, ապա հարսս եւ թոռնիկս ինձ կանչեցին պատշգամբ՝ տեսնեմ ի՞նչ, մեքենաներով, ազդանշաններով ամբողջ կոլեկտիվս եկել է տարեդարձս շնորհավորելու:

Ես գտնվում էի  վերեւում՝ պատշգամբում, իսկ նրանք ներքեւում էին, իհարկե ոչ մեկին ներս հրավիրել չկարողացա՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Շատ հաճելի էր, երբ բակում, տարածություն պահելով, պարեցին ինձ համար: Այնպիսի հուզիչ պահեր պարգեւեցին ինձ, որ երբեք չեմ կարող մոռանալ: Այնքան հուզվեցի, այնքան լաց եղա…:

Ինչպես նշեցի, չկարողացա իրենց տուն հրավիրել, իրենց առողջության մասին մտածելով, չնայած, որ ինձ մոտ ամեն ինչ արդեն անցել է, բայց ամեն դեպքում դեռ զգուշություն եմ պահպանում»,-պատմում է Սոֆի Դեւոյանը:

Մեզ հետ զրույցում պարուհին նշում է, որ շրջապատի կողմից միշտ իրեն շատ սիրված եւ գնահատված է զգացել եւ այսօրն էլ բացառություն չի եղել. «Երբ դու հասկանում ես, որ քեզ սիրում են, երբ դու պետք ես, երբ դու ես սիրում մարդկանց, որոնց հետ տարիներ շարունակ աշխատում ես…: Ես իմ հոգու մեջ մեծ հավատք ունեմ, որ արվեստագետը  չի կարող այսպես ապրել, պետք է անպայման ստեղծագործի, աշխատի, եւ ես հույս ունեմ, որ այս ամեն ինչը շուտով կվերջանա»:

Իսկ ի՞նչ անակնկալ է պատրաստել կրտսեր Սոֆի Դեւոյանը. «Ես ոչ մեկին չեմ թողել, որ ինձ մոտենան, չնայած Սոֆան մոտեցավ, գրկեց, բաց չէր թողնում, բայց ես ամեն դեպքում թույլ չտվեցի ինձ համբուրել:

Քանի որ Սոֆին հիմա նոր բրենդ է ներկայացնում, որը կոչվում է «Թույն» եւ այս կարանտինային ամբողջ ժամանակաշրջանը նվիրեց դրա ստեղծմանը, ի դեպ, նշեմ, որ շատ հետաքրքիր եւ գեղեցիկ ստեղծագործական նկարներ է նկարում, եւ այսօր ինձ համար անակնկալ իր աշխատանքներից մեկը նվիրեց»:

Անդրադառնալով կորոնավիրուսով վարակվելուն եւ հաղթահարմանը՝ Սոֆի Դևոյանը նկատում է, որ այս հիվանդությունը սովորական մրսածություն չէ, այն հոգնածությունը, որը զգում ես հիվանդության ընթացքում շատ ճնշող  եւ անդուր զգացողություններ է առաջացնում:

«Ես միանգամից զգացի, որ վարակվել եմ: Ինձ վարակել է իմ տան աշխատողը, ես հենց զգացի, որ ինքը լավ չէ, ես նրան միանգամից տուն ուղարկեցի: Հաջորդ օրը ես վատ զգացի, եւ հասկացա, որ վարակվել եմ: Գիտեք՝ շատ անսովոր վիճակ է, այս հիվանդությունը նման չէ  գրիպի, քանի որ ինձ մոտ սկսվեց որովայնի, մեջքի ցավով, եւ ես զգացի, որ դա ուղղակի մրսածություն չէ ու ես մի երկու-երեք օր հետո գնացի թեստ հանձնեցի ու պարզվեց, որ վարակվել եմ:

Շարունակություն...

Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները