Քննարկվում է Արցախ մտնելիս ՊՇՌ թեստի անցկացման հարցը. ի՞նչ կարժենա Արցախ այցը
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Հայաստանից Արցախ մեկնող մեր հայրենակիցները սահմանային անցակետում վճարում են 7-հազարական դրամներ։ Դա ի՞նչ գումար է՝ հարցրինք Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանին։ «Կորոնավիրուսով եւ արտակարգ դրությամբ պայմանավորված է այդ գումարը։ Արագ թեստերի՝ ռապիդ թեստի գումարն է, որ գանձվում է»,- ասաց նա։
Մեր տեղեկություններով, քննարկվում է նաեւ ոչ թե ռապիդ թեստ անցկացնելու հարցը, որի սխալվելու հավանականությունը բավական մեծ է, այլ՝ ՊՇՌ թեստի, որի արժեքն ավելի բարձր է, վստահելիությունը՝ նույնպես։ Խոսնակը չհերքեց՝ ասելով, որ քննարկման փուլում է հարցը․ «Մի բան ակնհայտ է, որ խստացումների միջոցով է հնարավոր կառավարելի պահել իրավիճակը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



