Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ձեր ճակատագիրը գրված է Ձեր ծննդյան տարեթվի վերջին թվում

ՖՈՏՈ

Համաձայն հին չինական օրացույցի, որի վրա էլ կառուցված է արևելյան հորոսկոպը, Երկիր մոլորակում ամեն ժամանակի պահ գտնվում է հինգ տարրերից մեկի իշխանության ներքո՝ Հող, Կրակ, Ծառ (Փայտ), Ջուր և Մետաղ:

Աստղաբանները վստահ են, որ այս տարերքները հզոր ազդեցություն ունեն ոչ միայն բնության, այլ նաև մարդու բնավորության վրա: Դրանք որոշում են մարդու հոգու կազմվածքը, սովորությունները և հակումները:

Ո՞ր թվին եք ծնվել: Վերցրեք ծննդյան թվի վերջին թիվը և Ձեր մասին իմացեք նոր բաներ:

Ահա թե որ տարերքն է համապատասխանում Ձեր թվին․

Հող (8, 9)

Հող տարերքի մարդիկ վստահելի են և համբերատար: Հողի ուժերը օժտում են նրան մտերիմ մարդկանց հանդեպ պատասխանատվությամբ: Նրանք բազմաթիվ ամբիցիաներ ունեն, բայց նույն ժամանակ նրանք իդեալիստ են:

Նրանց մոտ լավ է զարգացած ինտուիցիան: Շրջապատող մարդիկ փորձում են հավասարվել «հողեղեններին», քանի որ նրանց մոտ լավ է զարգացած բարոյաէթիկական արժեքները:

Հողի մարդիկ լավ հարաբերությունների մեջ են փողի հետ: Կարող են շատ բաներ տեսնել դրանց հեռանկարի տեսանկյունից: Զուսպ են էմոցիաներում, բայց նաև կարիք ունեն, որպեսզի իրենց սիրեն:

«Հողեղեններին» պակասում է մեկ կաթիլ արկածախնդրություն և կենսուրախություն: Նրանք լինում են կոպիտ և կամակոր: Նրանք ցանկանում են ամեն ինչ կառավարել և շատ հաճախ ուղղորդվում են բացառապես սեփական շահով և հետաքրքրություններով:

Կրակ (6, 7)

Կրակի մարդիկ միշտ ծարավ են արկածների և երբեք չեն հրաժարվի ուսումնասիրել որևէ նոր բան: Նրանք շատ ակտիվ և էներգիայով լեցուն մարդիկ են, որոնք օժտված են հրաշալի ղեկավարի ձիրքով՝ նրանք սիրում են մրցակցել և հաղթել:

Կրակի մարդիկ որպես օրենք գրավիչ են և ձգող, նրանք տանել չեն կարողանում միայնությունը, գերադասում են շրջապատել իրենց մարդկանցով և անընդհատ գտնվել շարժման մեջ: Բացի դրանից, նրանք ծայրաստիճան կապված են մտերիմների հետ, և ամեն կերպ պահպանում են յուրաքանչյուր ընտանեկան կապ:

Կրակի մարդիկ առանձնանում են իրենց բարձր ինքնագնահատականով և ինքնավստահությամբ, նրանք խելացի են և ընկերասեր, վճռական և տպավորիչ, նաև զուրկ չեն հռետորական տաղանդից:

Կրակի մարդկանց թերությունը՝ ագրեսիվությունն է և յուրաքանչյուր գնով նպատակների հասնելու ձգտումը: Բացի դրանից նրանք ավելորդ էմոցիոնալ են և տառապում են համբերության պակասից:

Ծառ (4, 5)

Ծառի հովանավորության տակ ծնված մարդիկ շատ առատաձեռն են: Նրանք հստակ հետևում են սեփական սկզբունքներին, սիրում են ուսումնասիրել աշխարհը և վերլուծել ինֆորմացիան, նաև օժտված են համոզելու հազվագյուտ ուժով:

Ծառի մարդիկ շատ արտիստիկ են և կրեատիվ, ինչը հաճախ դրսևորվում է ամեն ինչում, ինչին դիպչում են: Նրանք աշխատասեր են և միշտ իրենց համար որևէ զբաղմունք են փնտրում՝ ձգտելով միշտ զբաղված լինել և համարելով, որ աշխատանքը՝ սեփական ուժերի կիրառման լավագույն մեթոդն է:

Ինքնավստահությունը՝ նրանց լավագույն որակներից մեկն է: «Փայտյա» մարդիկ միշտ շնորհակալ են այն ամենի համար, ինչ ունեն և չեն փորձում ընկնել ավելորդությունների ետևից կամ ցատկել սեփական գլխից վեր, չնայած նրանց հետաքրքրությունների ոլորտը բավական լայն և բազմաբղետ է:

Ծառի մարդկանց թերություններին կարելի է դասել նրանց վատնողությունը: Նրանք կարող են իրենց վրա վերցնել չափազանց շատ խնդիրներ, քան կարող են լուծել և այդ պատճառով հաճախ ծանրաբեռնում են իրենց աշխատանքով, որը օգտակար չէ և ոչ մեկի համար: Այլ խոսքերով՝ Ծառի մարդիկ պետք է սովորեն սահմանափակում դնել իրենք իրենց վրա և ճիշտ հաշվարկել սեփական ուժերը:

Ջուր (2, 3)

Ջրի մարդիկ հմայիչ են և գթասիրտ, նաև կարողանում են կարեկցել: Նրանք շատ ճկուն են և հրաշալի կարողանում են լողալ հոսանքի ուղղությամբ: Բացի դրանից, նրանք խելացի են և կրեատիվ:

Ջրի մարդիկ ապշեցուցիչ երևակայություն ունեն, և նրանք չեն վախենում դա օգտագործել: Նրանց մեջ քիչ չեն հրաշալի փիլիսոփաներ և մտածողներ, նրանք բավական անկախ են և շատ հաճախ յուրացնում են մի քանի մասնագիտություն: Ջրի ներկայացուցիչները օժտված են շփման իդեալական հմտություններով և կարող են շատ համոզիչ լինել:

Նաև պետք է նշել դիվանագիտության ոլորտում նրանց ակնառու ունակությունները: Նրանք շատ ինտուիտիվ են և ունակ են որսալ այն, ինչը դուրս է մնում այլ մարդկանց ուշադրությունից: Նրանք լավ կազմակերպիչներ են և ոչ պակաս կատարողներ, որոնք կարողանում են նկատել շրջապատող մարդկանց տաղանդները և օգնել նրանց զարգացնել դրանք:

Ջրի մարդիկ կարող են լինել գաղտնապահ և ոչ անկեղծ և երբեք չեն կիսվում սեփական գաղտնիքներով ուրիշների հետ: Բացի դրանից նրանց մոտ նկատվում է մանիպուլյացիայի ենթարկելու արտահայտված հակումներ: Նրանք միշտ և ամեն ինչում փորձում են գտնել պարզ և հեշտ ելք, քանի որ առանձնանում են իրենց որոշակի պասիվությամբ և հաճախ են ենթարկվում սեփական և այլ մարդկանց քմահաճույքներին:

Մետաղ (0, 1)

«Մետաղական» մարդիկ շատ կենսունակ են, անկախ և ինքուրույն, ինչը պայմանավորված է նրանց բնավորության հզոր ուժով։ Նրանք սիրում են իրենք իրենց, բայց նույն ժամանակ հոգում և հարգում են ուրիշներին։ Նրանք որպես օրենք շատ զուսպ են, բայց արտաքին ճնշման դեպքում անվարան և ակտիվ կերպով պնդում են իրենց տեսակետը։

Այս տարերքի ներկայացուցիչները ձգտում են կարգավորվածության և գերադասում են հավասարակշռությունն ու մաքրությունը բառիս բոլոր իմաստներով։ Նրանք տարբերվում են հուսալիությամբ և վճռականությամբ, չնայած երբեմն իրենց հեռու են պահում՝ փորձելով չլինել ամբոխի մի մաս։

Երբ մետաղի մարդիկ գիտեն թե ինչ են փնտրում և ինչ են ցանկանում, ապա նրանց վճռականությանը կարելի է միայն նախանձել, որովհետև խոչընդոտներն ու անհաջողությունները երբեք չեն կարող նրանց ստիպել շեղվել իրենց ճանապարհից։ Նրանք վախ չունեն միայնությունից, իսկ միակ բանը, որ ցանկանում են սոցիումից՝ իրենց ձեռքբերումների և հաջողությունների ընդունումն է։

Մետաղի մարդկանց թերությունների մեջ կարելի է նշել նրանց պարբերական իմպուլսիվությունը։ Գիտակցորեն թե ենթագիտակցորեն՝ նրանք օժտված են ճոխության, փողի և իշխանության ձգտմամբ։ 

Շարունակություն...

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՄայրը իր 7-ամյա որդուն թողել է կողպված մեքենայում և գնացել իր գործերով, տղան ջերմային հшրվшծի հետևանքով ընկել է կпմшյի մեջ Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Կյանքից հեռացել է Ռիտա Շառոյանը Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ) Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 24-ին. Al Arabiya «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՈսկին էժանացել է ԱԱ-2026․ երկրորդ տուրի խաղացանկը ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանՀերթական անոմալ չափերի օձը ՀայաստանումԿենդանակերպի երեք նշաններին շատ շուտով ֆինանսական հաջողություն է սպասվում Վթար է․ ջուր չի լինելու Ընդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր ԱԱ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին Մենք սպասում ենք հրադադարի բոլոր ճակատներում․ Թրամփ Հայաստանի թիմը հաղթեց Ալբանիային Մեսիի ընտանիքի հայտարարությունը Զելենսկին ԵՄ ղեկավարության հետ քննարկել է Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների արագացումը NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին ԱՄՆ-ում Չիկագոյի 21-ամյա բնակչին 4 քրեական մեղադրանք է առաջադրվել քաղաքային այգում խաչ այրելու համար Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄԷ-ում 15 տարեկանից փոքր դեռահասներին արգելվել է օգտվել սոցիալական ցանցերից Հունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հորմուզի նեղուցի բացումը կարող է շաբաթներ տևել Հունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի Փամբակ գետում 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել․ որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը Արամ Ա-ի և Աֆրամ Բ-ի հանդիպման առանցքում եղել են տարածաշրջանային ու եկեղեցական զարգացումները Հայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմը պետք է հեռանա. ՖԱՖ Քաղցրաշեն գյուղում մուտք են գործել բնակչի տուն և այնտեղից գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Շտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Վրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմա Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ