Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Չի կա­րե­լի լո­զունգ­նե­րով, քա­ղա­քա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րով տնտե­սու­թյուն կա­ռա­վա­րել»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այսօր գոյություն ունեցող տնտեսական հիմնական խնդիրները վերլուծելու և իրական վիճակը դիտարկելու համար տնտեսագետ Կարեն Ադոնցը Հայաստանի տնտեսությունը երեք մասի է բաժանում: Առաջինում այն ճյուղերն են, որոնց գործունեության հիմքում տեղական հումքն է:

«Խոսքը, մասնավորապես, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, նաև պղնձի մասին է: Մինչև ճգնաժամն այս ոլորտների վիճակը որոշ չափով կարելի էր բավարար համարել: Սկսել էր աշխատել նաև զբոսաշրջությունը: 

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ: Զբոսաշրջության շուկան այսօր չկա, իսկ գյուղատնտեսական հումքի վերամշակման ճյուղի, պարենային ապրանքների համար արտաքին շուկաներն ինչ-որ չափով են պահպանվել: Կարելի է ասել՝ գյուղատնտեսությունն ու վերամշակող ճյուղն է, որ ունեն շուկա, ինչը չենք կարող ասել մնացած ճյուղերի մասին: 

Կան ճյուղեր, որոնք մինչև ճգնաժամը սկսել էին աշխատել, արտադրում էին սպառողական ապրանքներ թե՛ ներքին շուկայի, թե՛ արտահանման համար: Եթե այդ ոլորտները մինչև ճգնաժամը թույլ վիճակում էին, հիմա ավելի վատ վիճակում են:

 Սպառողական տարբեր տեսակի ապրանքներ արտադրող ճյուղերը շատ ծանր վիճակում են: Համապատասխան աջակցությունն այս առումով, ըստ իս, բացակայում է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Կարեն Ադոնցը նկատեց՝ Հայաստանում բիզնեսները հիմնականում կարճաժամկետ ներդրումային ծրագրեր են ենթադրում: «Երկարաժամկետ արդյունաբերական ներդրումներով ու ծրագրերով աչքի ընկնող բիզնեսները շատ քիչ են: Հետևաբար, երկարաժամկետների տեսանկյունից աջակցության մասին խոսք լինել չի կարող՝ նաև հաշվի առնելով, որ կառավարության աջակցության ծրագրերը կարճաժամկետ վարկեր են ենթադրում: 

Ինչ վերաբերում է կարճաժամկետ ներդրումային ծրագրեր ենթադրող բիզնեսին, ապա հարկ է ընդգծել հետևյալը. արդեն իսկ վարկերով բեռնված, ծանր վիճակում գտնվող բիզնեսին հնարավոր չէ օգնել վարկերով: Նման աջակցություններն ուղղակի ժամանակավոր գոյատևման միջոցներ են. որևէ հեռանկար չեմ տեսնում այդ աջակցության մեջ: 

Հայաստանը, ունենալով առանց այդ էլ փոքր տնտեսություն, հիմա, մեծ հաշվով, պարզապես գոյատևում է: Ընդհանուր առմամբ, որևէ զարգացման հեռանկարի մասին խոսելն ավելորդ է: Ով գոյատևում է, կգոյատևի, ով ուժ կունենա, վարկ կվերցնի, կդիմակայի, բայց լուրջ զարգացում սպասելն անիրատեսական է: Մենք հատակի վրա գտնվող տնտեսություն ունենք, որն ընդամենը մի քանի ճյուղերի վրա է հիմնված: Մենք արտաքին շուկաներում ներկայացվածություն չունենք: 

Գետնին ընկած մարդն ավելի ներքև ընկնելուց չի վախենում: Որքան տնտեսությունը մոտ է հատակին, այնքան հավանականությունը, որ ծանր հետևանքով անկում կապրեք, գրեթե բացառված է: Մենք շատ ծանր վիճակի չենք հասնի, որովհետև մենք առանց այդ էլ աղքատ տնտեսություն ունեցող երկիր ունենք: Հաշվի առնելով նշվածը՝ չեմ կարծում, թե համաճարակի՝ տնտեսությանը հասցրած հարվածը շատ մեծ է լինելու: 

Հարվածը հեռանկարի առումով է լինելու. եթե մինչ այս զարգացման հեռանկարը մշուշոտ էր, հիմա շատ ավելի անհեռանկար տնտեսություն կունենանք»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ մենք շուկաներից հետզհետե ավելի շատ ենք հեռանում, որովհետև չունենք ճյուղեր, ոլորտներ, արտադրություններ, նույնիսկ չենք էլ պատկերացնում, թե ինչ պետք է անել: 

«Քաղաքականությունը չկա, ըստ որի՝ այդ ճյուղերը կստեղծվեն ու կզարգանան: Տեսեք՝ մենք մեր ներքին սպառողական շուկայում անգամ սպառողական ապրանքներ չենք արտադրում: Մենք ներքին շուկայում անգամ չենք կարողանում մրցել, իսկ կառավարությունը չի խորանում այն հարցերի շուրջ, թե ի՞նչ է պետք, ինչպե՞ս է պետք աջակցել տնտեսությանը: 

Երբ ասվում է՝ հարստացրեք պետությունը, պետք է նախևառաջ հասկանալ, թե ինչպես կարող են մարդիկ հարստանալ: Եթե այս երկու տարվա ընթացքում հարստացել են, ապա հարստացել են հարուստները, նոր բիզնեսը չի հարստացել, թեպետ իր հարկերն ավելացել են: Կառավարությունը պետք է հասկանա, թե այդ մարդկանց խնդիրը ո՞րն է, բայց նման խնդիր դրված չէ: 

Ասում են՝ արդեն ստեղծել ենք պայմանները, և դուք պետք է հարստանաք: Իրականում պայմանները բավարար չեն, որովհետև երկիրն ունի թե՛ արտահանման, թե՛ տրանսպորտային, թե՛ մրցակցելու խնդիր: Եթե չգիտես, թե այդ ոլորտներն ինչով են ապրում, չես էլ պատկերացնում, թե ինչպես պետք է օգնել: Սա է մեր խնդիրը, ըստ որի՝ տնտեսությունը չի մասշտաբանում»,-ընդգծեց Կ. Ադոնցը:

Նրա խոսքով, փոքր, նվազ տնտեսություն ունենք, և այդ կառուցվածքը դեռ երկար կպահպանվի. «Մենք այս երկու ամիսների ընթացքում անկում ենք ունեցել բոլոր ոլորտներում: Նույնիսկ աշխատելու ընթացքում, օրինակ՝ շինարարությունը, մեծ անկում է ունեցել: Ընդհանուր առմամբ, տնտեսությունն էապես անկում է ապրել, չկան ներդրումներ: Իսկ տնտեսական ակտիվություն ապահովելու համար ի՞նչ է ցանկանում անել կառավարությունը: 

Պարտք վերցնել դրսից, այդ գումարները մտցնել շինարարության, պետական ծախսերի մեջ: Այսինքն, սպառողական, հիպոտեկային վարկերի, պետական ճանապարհաշինության միջոցով, փոքր ընկերություններին տրամադրած վարկերով տնտեսության մեջ ակտիվություն է ապահովում: Բայց այդ վարկերը ներդրումներ չեն: 

Այս ճգնաժամի ժամանակ ներդրումները նվազեցին, տնտեսությունն էլ ավելի անկում ապրեց, ու մենք ստիպված ենք դրսից վարկերն ավելացնել, բայց մենք այդ վարկերով երկար հեռանկար չենք կարող ունենալ:

Վարկ վերցնելով՝ ակտիվացնում ենք տնտեսությունը ու չենք խթանում ներդրումները, մարդիկ իրենց գումարները դուրս են հանում երկրից, իրենց շահույթը չեն դնում արտադրող արդյունաբերական ոլորտում: Իրականում շենքերը, ճանապարհները չեն արտադրելու, դրանք հեռանկարում նոր արժեք չեն ստեղծելու: 

Մեզ այնպիսի ծրագրեր են անհրաժեշտ, որոնք ամեն տարի նոր արժեք կստեղծեն: Մենք արդեն այսօր մեր ՀՆԱ-ի չափ համախառն արտաքին պարտք ունենք: Եթե այսպես շարունակվեց, մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու: 

Պետք է հասկանալ՝ ի՞նչ է պետք, որ մարդիկ ներդրում անեն, ոլորտներ զարգացնեն, իսկ արտադրող ոլորտները նորից ներդրումներ անեն ընդլայնվելու համար: Անհրաժեշտ է արտադրել, որպեսզի տնտեսության ճկունությունը, մրցունակությունն ու դիմադրողականությունը բարձրանա: Տուրիզմի, պղնձի ու պարենի վրա հենված տնտեսությունը չի կարող խոցելի չլինել: Սրանից այնկողմ, իհարկե, դժվար թե աղքատանանք. բնակչության 70 տոկոսն արդեն աղքատ է: 

Հիմա էլ վարկային բեռը դրել ենք այդ մարդկանց ուսերին ու այսպես ապրում ենք մեզ համար: Ճիշտ է, սոված չենք մնա, բայց դա չի նշանակում, որ լավ կլինի»:

Տնտեսագետը համոզված է, որ հնարավոր է Հայաստանի տնտեսությունը զարգացնել, վերականգնել. «Դրա համար կա բավարար մասնագիտական ներուժ, ինչպես նաև բիզնեսի ճկունություն: Հասարակությունը պատրաստ է արագ ընդլայնել իր տնտեսությունը, բայց ունենք ամբիցիաների ու տնտեսության կառավարման քաղաքականացվածության խնդիր: 

Մենք քաղաքականացրել ենք տնտեսական կառավարումը: Ես վարակի տարածման օրինակը բերեմ, որը փաստեց նաև, որ որոշումները կայացնելուց երկու քայլ առաջ չենք նայում, չենք կանխատեսում, ինչի հետևանքով համավարակի հետ կապված սարսափելի ցուցանիշներ ունենք: Մենք պրոֆեսիոնալ կազմակերպման խնդիր ունենք, իսկ տնտեսությունը շատ ավելի բարդ է, քան ինքը համավարակը. տնտեսությունը բարդ է, ու չի կարելի լոզունգներով, քաղաքական տրամադրություններով տնտեսություն կառավարել: 

Մեր ժողովուրդն այս խառնիխուռն, տարատեսակ կարծիքների մեջ տարբեր հետևություններ կարող է անել, ես հասարակությանը չեմ մեղադրում, ինձ այլ երևույթ է անհանգստացնում. քաղաքական գործիչները խորությամբ չեն դիտարկում այն հարցերը, թե իրականում ի՞նչ վիճակ է, ի՞նչ հեռանկար, ի՞նչ դժվարություններ կան և ինչպե՞ս է պետք փոխել այս ամենը»:

 ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել Հրդեհ Երևան քաղաքի Արցախի պողոտայում. յոթ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր Ձեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և այլ ծրագրերի իրականացումն ապահովելու համար կհատկացվի 1,174.7 մլն դրամ Թվերի հետևում իրականությունը կարող է բոլորովին այլ լինել․ իշխանության նոր PR-ըՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ. Զախարովա Օմանի ափերի մոտ արկով հարվածել են նավթատար տանկերի Հետապնդումներով ու ապօրինություններով Ալիևի ծրագրերը չեք իրականացնելու․ դրա համար ենք մենք այստեղ. Էդգար ՂազարյանՀնդկաստանի հյուսիսում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է օդաչու Փաշինյանի իշխանության նոր իրականությունըՆունչակու. ինչպես թագավորի «արգելքը» ստիպեց ինքնապաշտպանության նոր միջոց ստեղծել. «Փաստ»Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական բանականության օգնությամբ Չինաստանի ԱԳ նախարարությունը նշել է Ճապոնիայի հետ հարաբերություններում առկա դժվարությունները ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 օգոստոսի). Ինը բալանոց երկրաշարժ, հրդեհ «Օստանկինո» հեռուստաաշտարակում. «Փաստ»Ներկայում չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների. Չինաստանի ԱԳՆ Ի՞նչ է թաքնված Փաշինյանի հայտարարությունների հետևումՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանԱնկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»Որքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Իրանի խորհրդարանի նախագահը ողջունել է Չինաստանի հայտարարությունը Սամվել Գրիգորյանը` ոսկե մեդալակիր Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանԱրարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է ԱՄՆ զինվորականները կվճարեն 2,2 միլիարդ դոլար հինգ բազայում միջուկային ռեակտորների կառուցման համար Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը 33-ամյա կինը փորձել է փրկել խեղդվող աղջկան, բայց ինքն է ջրահեղձ եղելԾանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումԱզգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը Փաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1,000-ը «Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»Կիևյան կամրջի վրա հրդեհ է բռնկվել թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում UKMTO-ն հայտնել է Հորմուզի նեղուցում տանկերի վրա բռնկված հրդեհի մասին 36 ակումբ և նոր ձևաչափ. հայտնի են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի բոլոր մասնակիցները «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար օգոստոսը սարսափելի ձևով կավարտվի«Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա»․ Թրամփ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»