Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պետք է փոխել մտածողությունը և հայեցակարգը. մարդը պետք է կրթվի ողջ կյանքի ընթացքում»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ամեն տարի բուհերի ընդունելության ժամանակ պարզվում է, որ մի շարք մասնագիտություններ այլևս չեն գրավում դիմորդներին: 

Բացի դա, մշտապես առաջ է գալիս աշխատաշուկայում առաջարկ-պահանջարկի ոչ համաչափ լինելու խնդիրը: Ուշադրության ու քննարկումների կիզակետում են հայտնվում նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները: Այս հարցերի շուրջ «Փաստը» զրուցել է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ:

Մասնագիտություններ ընտրելու հարցում՝ խրախուսելու մի քանի ձև

Յուրաքանչյուր տարի լինում են առարկաներ կամ մասնագիտություններ, որոնցով դիմորդների քանակը սպասվածից քիչ է լինում: Լինում են նաև մասնագիտություններ, որոնց դեպքում դիմորդներն ավելի շատ են: Վերջին մի քանի տարիներին նկատելի է դիմորդների հոսքը դեպի հումանիտար, տնտեսագիտական, իրավագիտական և այլ մասնագիտություններ: 

Բնականաբար, այդպես էլ պետք է լինի, որովհետև ամբողջ աշխարհում մասնագիտությունների պահանջարկը, ինչպես նաև շրջանավարտների ցանկությունը որոշակի մասնագիտություն ընտրելու, անընդհատ փոփոխվում է, և դա կապված է տնտեսության զարգացման հետ, ինչպես նաև յուրաքանչյուր դիմորդ իր ապագայի հետ է կապում մասնագիտության ընտրությունը: Մասնագիտություն ընտրելու հարցում կա խրախուսելու մի քանի ձև:

 Առաջինը պետական միջոցներն են, որպեսզի այն մասնագիտություններով դիմորդներին, որոնք ենթադրվում է Հայաստանի տնտեսության համար 4-6 տարի հետո արդիական ու պահանջված են լինելու, պետք է խրախուսել: 

Սակայն հենց այստեղ առաջ է գալիս այն հարցը, որ մենք այս պահին չունենք հայեցակարգ և տնտեսության զարգացման հետ կապված որևէ ռազմավարություն, որը կնախանշեր Հայաստանի տնտեսությունը սրանից 10-15 տարի հետո և նրանում այս կամ այն մասնագիտության տեղը կամ դերը: 

Այս անորոշությունն ազդում է ոչ միայն դիմորդների, այլ նաև բուհերի վրա, որովհետև դրանք ևս տարակուսանքի մեջ են, չեն կողմնորոշվում, թե որ մասնագիտություններն առաջարկեն, որպեսզի կարողանան շուկայական ներկա հարաբերություններում շահումով դուրս գալ կամ շատ դիմորդներ ունենալ, որովհետև նրանք ևս չգիտեն, թե բուհում հնարավոր մասնագիտություններից որոնք են հեռանկարային: 

Դիմորդներիին կարելի է խրախուսել ուսվարձի իջեցմամբ, միջազգային կապեր հաստատել և հնարավորություն տալ ուսանողներին զուգահեռ դիպլոմ ստանալ արտասահմանյան որևէ բուհում և այլն: Այս բոլոր գործոններն ազդում են, անորոշությունն ավելի թանձր դարձնում: 

Հրաժարվել նախկին ուղղագիծ մտածողությունից

Ողջ առաջադեմ մարդկությունը, զարգացած Արևմուտքը մասնավորապես արդեն բուհական կրթությունը չի դիտարկում որպես «քարին գրած» ինչ-որ համակարգ, այսինքն, եթե ընտրում ես մասնագիտություն, ուրեմն պարտադիր պետք է այդ ուղիով շարունակես: Այդպիսի ուղղագիծ կարիերա կամ կյանքի դասավորում հնարավոր էր պլանավորված տնտեսություն ունեցող երկրներում: 

Օրինակ՝ խորհրդային ժամանակաշրջանում մեզանում հենց այդպես էր: Շատ կարևոր էր, թե շրջանավարտը դպրոցն ավարտելով ինչ մասնագիտություն էր ընտրելու: Դրանից կախված, ըստ էության, դասավորվում էր նրա ողջ կյանքը: Ժամանակակից շուկայական հարաբերություններում շատ դժվար է, կարելի է ասել անհնար է այդպիսի կանխատեսումներով և պլանավորմամբ առաջ շարժվել: 

Դրա համար պետք է փոխել մտածողությունը և հայեցակարգը, այն է՝ մարդը պետք է կրթվի ողջ կյանքի ընթացքում: Այսինքն՝ անկախ նրանից, թե մարդն ինչ մասնագիտություն ունի, հնարավորություն ունենա վերամասնագիտանալ և լինել շուկայի պահանջներին համապատասխան: Ամենակարևորը, ինչ առայժմ մեր բուհերը չեն անում, դա ուսանողներին սովորեցնելն է, թե ինչպես նրանք կարող են վերապրոֆիլավորվել, մասնագիտությունը փոխել և շուկայում ունենալ իրենց տեղը: 

Սա ամենակարևոր բանն է, որը պետք է դրվի մեր կրթական և հատկապես բարձրագույն կրթության բարեփոխումների հիմքում, որպեսզի հնարավորություն տրվի ցանկացած ժամանակ սովորել և ամբողջ կյանքում կառչած չմնալ մի մասնագիտությունից, որն ընտրել ես 20 տարի առաջ: 

Սրան կարող է նպաստել հայեցակարգային այն փոփոխությունը, որը հնարավորություն է տալիս բուհերին մասնագիտություններում պարտադիր առարկաներին զուգահեռ առաջարկել կամընտրական շատ առարկաներ: Բանալին սա է՝ հրաժարվել նախկին ուղղագիծ մտածողությունից: 

Խուսափում են սովորել միջին մասնագիտական ուսհաստատություններում

Միջին մասնագիտական ուսհաստատություններին վերաբերող հարցն ունի երկու տարբեր ծայրեր: Առաջինը՝ մեր միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները մինչ այժմ համապատասխան որակի մասնագետներ չեն կարողանում պատրաստել: 

Դա գալիս է վաղուց, նրանց վարկանիշը շատ բարձր չէ: Եթե ասում ես, որ սովորում ես ոչ թե համալսարանում, այլ ուսումնարանում, մարդկանց մոտ թերահավատ կարծիք է ձևավորվում: Դրա համար մարդիկ խուսափում են սովորել միջին մասնագիտական ուսհաստատություններում: Սա մեկ՝ ուսհաստատությունների որակը և հասարակական վարկանիշը, որն առայժմ շատ ցածր է:

 Բարձրացնելու համար պետք է համապատասխան բիզնեսների հետ ուղիղ կապ ունենալ, որպեսզի գործատուն գնա և իր ապագա աշխատակիցներին փնտրի ոչ թե բաց շուկայում, այլ նեղ մասնագիտական ուսհաստատություններում, որտեղ ուսանողները կսովորեն այն հմտությունները, որոնք կկարողանան հետագայում կիրառել իրենց աշխատանքի մեջ: Մյուս կողմից էլ կա ժամանակի հետ կապված կորուստ: 

Օրինակ՝ ոսկերչի մասնագիտությունը սովորելու համար անհրաժեշտ չէ տարիներ ծախսել և հարակից այլ բաներ սովորել, այլ մի քանի ամիս սովորելով՝ կարող ես տիրապետել հմտություններին: Պետք է վերապատրաստման դասընթացներն անընդհատ լինեն, որպեսզի հնարավորություն տրվի վերամասնագիտանալու և շուկային հարմարվելու:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան