Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ խախտումների դեպքում ռուսական հեռարձակողի իրավունքը կկասեցվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեզ ի՞նչ կտա օտարերկրյա հեռարձակողի՝ հանրային մուլտիպլեքսով հեռարձակման իրավունքը միջպետական պայմանագրով կարգավորելու վերաբերյալ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված նորմը։

Ենթադրելի է, որ միջպետական պայմանագրով կսահմանափակվի ՀՀ օրենսդրությանը, ՀՀ ազգային շահերին հակասող հնչյունը կամ պատկերը օտարերկրյա հեռարձակողի հաղորդումներում։ Եվ եթե օտարերկրյա հեռարձակողը խախտի պայմանագիրը, ապա դատարանի որոշմամբ կկասեցվի նրա հեռարձակումը Հայաստանի տարածքում։ Իսկ եթե պայմանագրում այսպիսի դրույթ չներառվի, ապա բան չի փոխվի, թղթաբանության ավելացումից բացի։ Հետևաբար՝ այս հարցում հարկ է հստակություն մտցնել մինչև օրենքի 2-րդ ընթերցմամբ ընդունելը։

Նկատենք, որ օրենքի հեղինակներն ու պաշտպանները շատ զգայուն են արձագանքում, երբ խոսքը վերաբերում է ռուսական հեռարձակողի իրավունքի հնարավոր կասեցմանը։ Հունիսի 27-ին նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն է անդրադարձել թեմային, ընդգծել, որ հարգում է Հայաստանի որոշումը, ըմբռնումով է վերաբերում օրենսդրական փոփոխությանը, ինչպես նաև՝ թափանցիկ ակնարկով գերագնահատել իրենց պատկերացումները Հայաստանում ռուսերենի դերի և կարգավիճակի մասին։

Այստեղ պետք է պարզ բացատրել հայությանն ու միջազգային հանրությանը, այդ թվում՝ Ռուսաստանին, թե ի՞նչ խախտումների դեպքում օտարերկրյա, այդ թվում՝ ռուսական հեռարձակողի արտոնագիրը կկասեցվի։ Նախկինում հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող ռուսական հեռուստաալիքներով բազմիցս են հնչել հակահայկական արտահայտություններ, որոնք հասարակության կողմից արժանացել են համարժեք մեկնաբանությունների։ Այսպիսի դեպքերի կրկնության հնարավորությունը բացառելու համար, պետք է ամրացվի իրավական երաշխիքը, որ օտարերկրյա հեռարձակողը հակահայկական բովանդակության խոսք հնչեցելու դեպքում զրկվելու է հեռարձակման իրավունքից։ Իսկ եթե ռուսական հեռարձակողն այսուհետ ևս անարգել կարողանալու է ոտնահարել Օրենքն ու Ազգային շահը, ապա օրենքի և միջպետական պայմանագրի թուղթ-թանաքն ափսոս են։

Հիշեցնենք, որ խորհրդային բռնազավթումից ազատագրված երկրներում (Եվրոպայում, Բալթյան երկրներում, Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում և այլն) սահմանափակվել են նախկին զավթիչի էքսպանսիոն գործիքները, այդպիսով նվազեցվել են ռուսական քարոզչական միջամտություններն ընտրություններին և կրթական-մշակութային հարցերին: Այս առումով է ողջունելի ՀՀ իշխանությունների՝ օտարերկրյա հեռարձակողի իրավունքը օրենքով և միջպետական պայմանագրով կարգավորելու նախաձեռնությունը։ Հիշենք նաև, որ երբեմնի բախտակից երկրների մի մասը ռուսական տեղեկատվական ազդեցությունից ազատվելու ճանապարհին հակազդեցության են հանդիպել։ Այս փորձն աչքի առաջ ունենալով, անհրաժեշտ է հնարավորինս զերծ մնալ հնարավոր հակազդեցությունը շրջանցելու և այն կոտրելու կողմնակիցների միջև հասարակական բաժանումներ և թշնամական խրամատներ կառուցելուց, որը խիստ վտանգավոր է հասարակական համերաշխության տեսանկյունից։ Այնպես որ՝ պետք է հնարավորինս թափանցիկ դարձնել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով նախատեսված հայերենի դիրքերի ամրացման և ու օտարերկրյա հեռարձակողի իրավունքը միջպետական պայմանագրով կարգավորման վերաբերյալ ազգային հետաքրքրությունները, գործընկեր պետությունների թյուրըմբռնումները բացառելու և հնարավոր հակազդեցության չեզոքացման հարցում հասարակական կոնսենսուս ապահովելու համար։

Թաթուլ Մկրտչյան, Պահպանողական կուսակցության քարտուղար

Սամարայի մարզում թեթև տրանսպորտային ինքնաթիռ է ընկել Թրամփը հաստատել է, որ Թուրքիայում գաղտնի փոխել է օդանավը «Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելունԵրկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ 2026թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի երեխայի նպաստի նոր սահմանաչափըԼիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ոչ սթափ վիճակում գտնվող կինը 3-ամյա դստերը 9-րդ հարկից դուրս է նետել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (Video)Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԿասեցվել է «Արտակ Քարամյան» ընկերությանը պատկանող «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը