Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը 2-3 բալ էր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 06։17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:31-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.03⁰ և արևելյան երկայնության 44.53⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ:
Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Դվին, Մարմարաշեն և Ոստան գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



