Երևան, 13.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կրեմլի խորհրդավոր լռությունը. Հայկական հետքը հանգիստ չի՞ տալիս

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ իրադարձությունները բուռն արձագանք են առաջացրել: Թուրքիայի Գերագույն դատարանը նախագահ Էրդողանին իրավունք է տվել փոխել Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանային կարգավիճակը։ Էրդողանը հայտարարել է այն մզկիթի վերածելու մտադրության մասին:

Կ. Պոլսի Տիեզերական պատրիարքարանը, Եվրոպական երկրների, ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարությունն արձագանքել են այս խնդրին, Էրդողանին կոչ անելով պահպանել Ս. Սոֆիայի թանգարանային կարգավիճակը: Կ. Պոլսի հայոց պատրիարքը կոչ է արել տեղեր հատկացնել քրիստոնյաների եւ մահմեդականների աղոթքի համար:

Առայժմ լռում է Մոսկվան, ինչը հատկանշական է մի շարք առումներով: Նախեւառաջ, նկատի առնելով, որ Ռուսաստանն իրեն համարում է Բյուզանդիայի ժառանգորդը պատմա-քաղաքական ու հոգեւոր առումներով: Բյուզանդիայի հայ կայսրուհին ու հայ հոգեւորականը Կիեւյան Ռուսիայում տարածեցին քրիստոնեությունը եւ ըստ էության ստեղծեցին ռուսական պետականությունը:

Ամեն անգամ, երբ միջազգային օրակարգում հայտնվում էր Կոստանդնուպոլսի հարցը, ռուս տիրակալները բարձրաձայնում էին հավակնությունները: Ներկայում սակայն Մոսկվան լռում է:

Փորձագետները դա կապում են Կ. Պոլսի Տիեզերական պատրիարքարանի կողմից Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն ավտոկեֆալիայի (անկախության) եւ տոմոսի տրամադրման, ուղղափառ եկեղեցու պառակտման հետ: Արժե նշել, որ Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանը չունի տոմոս, ընդհանրապես՝ այն ստեղծել է Ստալինը, եւ այս պարագայում հարց է առաջանում, թե ով է պառակտել Ուղղափառ եկեղեցին:

Սակայն իրավիճակն առավել ամբողջական է դարձնում ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լազարեւսկի կլուբի համակարգող, հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Կոնստանտին Զատուլինը, ով նաեւ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քաղաքականության հանձնաժողովի նախագահն է: Նա հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Թուրքիայի Գերագույն դատարանը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իրավունք է տվել փոխել Ստամբուլի (նախկին Կոստանդնուպոլիս) Սուրբ Սոֆիայի տաճարի  թանգարանային կարգավիճակը։ Այդպիսով ակնհայտ է, որ այդ կերպ անպիտան փորձ է արվում բարձրացնել որոշ հավատացյալների (մահմեդականների) ոգին ուրիշների (քրիստոնյաների) վրա, կրկին հիշեցնել հազարամյա բյուզանդական քաղաքակրթության կոտորածի սարսափի մասին, որի ճարտարապետական գլուխգործոցն այնուհետեւ հարյուրավոր տարիներ օգտագործվել է որպես դրա ստեղծողների նկատմամբ հաղթանակի ապացույց:

Քեմալ Աթաթուրքի Թուրքիան, որին Խորհրդային Ռուսաստանն օգնել է դիմադրել եւ ոտքի կանգնել, հնարավոր է համարել շրջել անցյալի արյունոտ էջը, համենայն դեպս, Սուրբ Սոֆիայի տաճարի նկատմամբ: Այսօրվա Թուրքիայի իշխանությունները, այնպիսի տպավորություն է, որ ցանկանում են մեզ վերադարձնել Միջնադար։ Ես բացասական եմ վերաբերվում ռեմեյքերին նույնիսկ կինոյում. պատճենը միշտ բնօրինակի համեմատ թերի է: Բայց այստեղ խնդիրը ճաշակը չէ։ Սուրբ Սոֆիայի տաճարը, նույնիսկ թանգարանային կարգավիճակում, մնում է ուղղափառ աշխարհի մեծագույն սրբությունը։ Այն հատկապես թանկ է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ ԱՊՀ այլ երկրների ուղղափառ քրիստոնյաներին…

Չեմ կարող, այնուամենայնիվ, չնշել այն փաստը, որ Սուրբ Սոֆիայի շուրջ իրադարձությունների զարգացման համար պատասխանատվության իր բաժինը կրում է Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, որը, 2018 թվականին խրախուսելով Ուկրաինայում եկեղեցական պառակտումը եւ դրան լեգիտիմության տեսանելիություն տալով, դաժան հակամարտության մեջ է մտել Ուղղափառ աշխարհում խոշորագույն Ռուս Ուղղափառ Եկեղեցու հետ: Այժմ մենք քաղում ենք Ուղղափառության պառակտման նոր պտուղները։

Ստեղծված իրավիճակում առանձնահատուկ պատասխանատվություն է կրում Ռուսաստանը ՝ որպես Ուղղափառ աշխարհի խոշորագույն երկիր, ուղղափառ Բյուզանդական կայսրության հոգեւոր եւ տոհմական ժառանգորդ։ Ուզում եմ հավատալ, որ ռուս-թուրքական հարաբերություններին վնաս չի հասցվի XXI դարում VI դարի քրիստոնեական ժառանգությունը կրկին յուրացնելու անխոհեմ փորձի պատճառով»։

Զատուլինն այսպիսով ընդգծում է երկու գլխավոր պատճառը՝ Ուկրաինա եւ Թուրքիա, այսինքն՝ Ուկրաինայի հետ քաղաքական հակամարտությունը եւ Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու ցանկությունը: Ուշագրավ է, որ երկու դեպքում էլ գործ ունենք «Բյուզանդական կայսրության հոգեւոր եւ տոհմական» ուղիղ ժառանգորդության, այսինքն՝ հայկական հիմքի հետ:

Բյուզանդիայի հոգեւոր ժառանգորդության հարցում Ռուսաստանն ընտրել է Թուրքիան, օգնելով ոչնչացնել հայկական հետքն ու ներկայությունը, կամ ինչպես Զատուլինն է ասում՝ «Քեմալ Աթաթուրքի Թուրքիան, որին Խորհրդային Ռուսաստանն օգնել է դիմադրել եւ ոտքի կանգնել, հնարավոր է համարել շրջել անցյալի արյունոտ էջը»: Բյուզանդիայի երկու «ժառանգորդները» միասին շրջեցին այդ արյունոտ էջը, որի հիմքն ավելի խորն է, քան Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ դավանաբանական իրարանցումը: Դրա պտուղները նրանք դեռ երկար են քաղելու:

Կասեցվել է «Լենինականի» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՃապոնիայի վարչապետը կարող է որքան ուզում է դատարկաբանել Կուրիլյան կղզիների՝ «պատմականորեն ճապոնական» լինելու մասին․ դրանք եղել են, կան և կմնան ռուսական հող․ Մեդվեդև Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Երևանում մոտ 15 հազար տարվա բնակավայր է հայտնաբերվել Թեհրանը հայտնում է՝ Իրանի հարավ-արևելքում սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Հայաստանում կա մի քաղաք, որը դարեր շարունակ թաքնված էր ժայռերի մեջԿուրիլյան կղզիների շուրջ Ճապոնիայի դիվանագիտական ակտիվությունը արդյունք չի տա․ Գրուշկո Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Բագրատ Սրբազանի գործով նիստը հետաձգվեց Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Վրաց-ռուսական «Կազբեգի - Վերին Լարս» սահմանը փակ է Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը Հրապարակվել է Զելենսկու խաղաղության նոր առաջարկըՓրկարարներն օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՌուսթավելի փողոցում 2 տղամարդ կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել իրար Պետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՀՀ-ի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպանին Մենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԹուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում Խոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակըԼարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանՀայտնի է զոհված զինծառայողի ինքնությունըԿաչաղակը կտցահարել է 12-ամյա դպրոցական աղջկա աչքըՌուսաստանը Ուկրաինային է փոխանցել 261 զինծառայողի մարմին Կասեցվել է «Լիլիթ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլըԲանակում գրանցված վերջին մшհվան դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում, ինչպես նաև ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կլինեն կադրային փոփոխություններ. Փաշինյան Մեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի Հայ շախմատիստները առաջատարներ են Մոնտենեգրոյում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանՔաղաքապետարանը հաղորդում է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի աշխատանքների ավարտի մասին Trina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար ԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ ԱՄՆ-ը երկար ժամանակ սխալ հաշվարկներ է կատարել հետախուզական ձախողումների պատճառով․ դրա վառ օրինակը՝ Իրանի դեմ պшտերազմը․ Արաղչի 2026թ․-ին անշարժ գույքի շուկան առավել քան ակտիվ է, Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային․ Նիկոլ Փաշինյան 25-ամյա ուսուցչուհին ձերբակալվել է աշակերտին գայթակղելու փորձի համար9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ COP17-ը շատ կարևոր է, ՀՀ-ի միջազգային ճանաչելիությունը պիտի բարձրացնենք, մոտ 15,000 մարդ է գալու. առաջարկել եմ, որ Երևանում լինի COP17-ի փողոց․ Փաշինյան