Մեծ պատիվ է Մխիթարյանի մարզիչը լինելը. Տուխել
ՍՊՈՐՏՅուրահատուկ և կոշտ խաղ է լինելու: Այս մասին Բունդեսլիգայի շրջանակներում «Վոլֆսբուրգի» դեմ կայանալիք խաղից առաջ ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
«Սպասում եմ շատ աշխատասեր մրցակցի, ով գործում է հարձակման գծում և շատ լավ է խաղում տանը: Մեզ անհրաժեշտ կլինի պաշտպանության լավագույն խաղը ցուցադրել՝ այնտեղ դիմակայելու համար: Կոշտ խաղ է լինելու: Մենք, սակայն, գրեթե բոլոր այս մակարդակի խաղերում ցուցադրել ենք, թե ինչի ենք ընդունակ: Սա յուրահատուկ խաղ է»,- մարզչի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:
Խոսելով Հենրիխ Մխիթարյանի մասին՝ Տուխելը հավելել է.
«Միկին շատ կարգապահ է և աշխատասեր: Մեծ պատիվ է նրա մարզիչը լինելը: Նա թե՛ որպես մարզիկ և թե՛ որպես մարդ անհավանական որակներ ունի»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



