Ուլիսի մրցակիցը կարող է համալրվել Իտալիայի հավաքականի նախկին հարձակվողով
ՍՊՈՐՏԻտալացի հարձակվող Ֆաբրիցիո Միկոլին կարող է առաջիկա մրցաշրջանն անցկացնել Մալթայում: Այդ երկրի «Բիրկիրկարա» ակումբը 36-ամյա ֆուտբոլիստին մեկ տարվա պայմանագիր է առաջարկել և պատրաստակամություն հայտնել նրան տալի իր սիրելի 10 համարի խաղաշապիկը, հայտնում է «A bola»-ն:
Միկոլին հրավիրվել է «Բիրկիրկարայի» նոր գլխավոր մարզիչ Ջովանի Տեդեսկոյի նախաձեռնությամբ, ով Իտալիայի հավաքականի նախկին հարձակվողի հետ խաղացել է «Պալերմոյում» և «Պերուջայում»:
Նշենք, որ Յուվենտուսում», «Պալերմոյում» և «Բենֆիկայում» իր ելույթներով հայտնի Միկոլին, նախորդ երկու մրցաշրջաններն անցկացրել է «Լեչեի» կազմում:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ուլիսը» մրցելու է հենց «Բիկիրկարայի» հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



