Տեսան, որ մեր տատիկն է, նորից հուղարկավորեցինք. քանի՞ արտաշիրիմում է արվել գյումրեցի տատիկի մարմինը գտնելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրեցի տատիկի կորած դիակի փնտրտուքներով պայմանավորված՝ համապատասխան մարմինները դիմել են Նոր Հաճնի բնակիչ Հովիկ Ադամյանի ընտանիքին, որպեսզի արտաշիրիմում անեն օրերս կորոնավիրուսից մահացած իրենց տատիկին։ Քանի որ Ադամյանների տատիկի մահվան օրը համընկնել է գյումրեցի տատիկի մահվան օրվա հետ, կասկածներ են եղել, որ նրանք սխալմամբ իրենց հանգուցյալի փոխարեն գյումրեցի տատիկի մարմինն են հողին հանձնել։ Հովիկ Ադամյանը NEWS.am-ին պատմեց, որ մարմինը արտաշիրիմելուց և դիահերձարան տեղափոխելուց հետո պարզվել է, որ իրենք, այնուամենայնիվ, շփոթած չեն եղել իրենց հարազատին։
«Արտաշիրիմում արեցին, տեսան, որ մեր տատիկն է, նորից բերեցինք, հուղարկավորեցինք։ Դա մեզ համար հաճելի չէր, համենայն դեպս այդ գյումրեցի տատիկի համար այդքան բան արեցինք»,- ասաց նա։
Արդյոք Ադամյանները միա՞կ ընտանիքն են, որ ստիպված է եղել արտաշիրիմում իրականացնել այս թնջուկը լուծելու համար, եւ արդյոք գյումրեցի կնոջ դին հենց արտաշիրիմմա՞ն արդյունքում են գտել, հստակ պարզ չէ։
Շարունակությունը՝ այստեղ



