Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշ­խա­տանք գտնե­լու հե­ռան­կա­րը գրե­թե զրո­յա­կան է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս աշխատանքի հայտարարություններ էի նայում, բարեկամուհիներիցս մեկը խնդրեց՝ Լուսինե ջան, քանի ամիս է՝ տանն եմ, էլ չեմ դիմանում, տես՝ մի ճար կարող ենք անել: Փորձեցինք: Ամենահայտնի կայքերից մեկի միջոցով, որում, երևի թե, հնարավոր է լուսնից իջեցված քար էլ գտնել, սկսեցինք աշխատանք փնտրել: 

Երկար փնտրեցինք, առանձնացրեցինք մի քանի հեռախոսահամար: Աչքիցս կարևոր մի բան չվրիպեց: Եթե մի քանի ամիս առաջ նույն կայքի միջոցով աշխատանք փնտրեիր, առաջարկները շատ էին, այլ հարց էր՝ քեզ հարմար տարբերակ կգտնեի՞ր, թե՞ ոչ: 

Մինչդեռ հիմա նույն կայքի միջոցով մարդիկ են իրենց ծառայություններն առաջարկում ամենատարբեր ոլորտներում՝ խոհանոցային աշխատանքից մինչև բանվորություն և այսպես շարունակ: Գործատուները մի տեսակ մնացել են երկրորդ պլանում: 

Դեպքեր էլ կան, երբ զանգահարում ես և հասկանում՝ գործատուն ցանկանում է, որ մեկ հոգին միանգամից տասը հոգու աշխատանք կատարի, ասենք՝ միաժամանակ լինի մատուցող, մաքրուհի, գանձապահ, բայց պայմանով՝ ստանալու է միայն այս աշխատանքներից մեկի համար նախատեսված աշխատավարձը: 

Հարց՝ որտե՞ղ է արդարությունը: Եթե եղել էլ է, մնացել է նախակորոնավիրուսյան ժամանակաշրջանում: 

Շատերն են ահազանգում՝ թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում փակվում են ժամանցի վայրերը, սուպերմարկետներում և այլ հաստատություններում կրճատվում է աշխատակիցների քանակը, կամ էլ, եթե գործատուն բարեխիղճ է և չի ցանկանում կրճատել իր աշխատակիցներին, առաջարկում է հերթափոխով աշխատել: 

Այս դեպքում, իհարկե, աշխատավարձից որոշակի գումար է կրճատվում, բայց սա չարյաց փոքրագույնն է: Հագուստի, աքսեսուարների խանութները գործում են, սակայն միայն փաստացի, դռան վրա կախված է «Բաց է» ցուցանակը, բայց միայն այդքանը, հաճախորդներ գրեթե չկան, մարդիկ գնում են ինչ-որ իրեր միայն ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով: 

Պարզ հաշվարկ է. օրինակ՝ առաջ 5 հոգանոց ընտանիքի երեք անդամն աշխատում էր, հիմա այդ թիվը կրճատվել է, հետևաբար կրճատվել է նաև եկամուտը, իսկ տան բյուջե մտնող գումարը պետք է խնայել, քանի որ հիմա անորոշության փուլում ենք: 

Որևէ մեկս ապահովագրված չէ աշխատանք կորցնելուց, այս դեպքում զորավոր «թու, թու, թու»-ն էլ չի փրկի: Երբեմն մտածում ես՝ ինչ պետք է անի մարդը գործազուրկի կարգավիճակում հայտնվելով, ունենալով երեխա կամ ընտանիքի՝ առողջական խնդիր ունեցող անդամ: Խենթանալու բան է: 

Աշխատանք գտնելու հեռանկարը գրեթե զրոյական է: Այս դեպքում գործատուներին էլ մեղադրել չես կարող: Նրանք էլ են հայտնվել փակուղում: Կասեք՝ պետությունն առաջարկում է աջակցության ծրագրեր, ցածր կամ առանց տոկոսադրույքի երկարաժամկետ վարկեր, բայց եթե գումարի հետ առնչություն ունեցող մարդը չգիտի, թե ամենամոտ ապագայում՝ երկու-երեք ամսից մեր տնտեսությունն ի՞նչ վիճակում է լինելու, կգնա՞ ռիսկի՝ վարկային նոր բեռի տակ մտնելով:

 Չի գնա, որովհետև գումար ստեղծող, այդ գումարը շրջանառության մեջ դնող մարդուն կայունություն է պետք, հեռանկար, որն այսօր, ավաղ, բացակայում է բոլոր ոլորտներում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Նովոռոսիյսկում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 8-ամյա երեխա է զոհվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Հայկական ատոմային էլեկտրակայանը վաղ թե ուշ պետք է փակվի․ Ալիև Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու 10-ամյա տղան գողացել ու խաբեբաներին է տվել 200000 դոլար, որը նրա ծնողները խնայել էին բնակարան գնելու համարՎթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Սամարայի մարզում թեթև տրանսպորտային ինքնաթիռ է ընկել Թրամփը հաստատել է, որ Թուրքիայում գաղտնի փոխել է օդանավը «Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելունԵրկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ 2026թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի երեխայի նպաստի նոր սահմանաչափըԼիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ոչ սթափ վիճակում գտնվող կինը 3-ամյա դստերը 9-րդ հարկից դուրս է նետել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (Video)Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԿասեցվել է «Արտակ Քարամյան» ընկերությանը պատկանող «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ