Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինքնասպանություններն ու ինքնավնասումները նվազեցնելու նպատակով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի գործնականում բացառել կյանքից զրկելու համար օգտագործվող հնարավոր միջոցներին այն դատապարտյալների և կալանավորված անձանց հասանելիությունը, որոնք իրենց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հակում ունեն՝ այդ անձանց որպես բացասական հակում ունեցող հաշվառման վերցնելուց մինչև նման հաշվառումից հանելն ընկած ժամանակահատվածում:

Ներկայումս օրենսդրական կարգավորման բացակայության պայմաններում արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձինք, որոնք ունեն իրենց կյանքին, առողջությանը վնաս պատճառելու հակում, գործնականում հասանելիություն են ունենում այնպիսի միջոցների, որոնք կարող են օգտագործվել իրենց առողջությանը վնաս հասցնելու, ընդհուպ մինչև՝ կյանքից զրկելու համար: 

Մասնավորապես՝ 2019 թ.-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած 5 ինքնասպանությունը իրականացվել է կախվելու միջոցով, իսկ մինչ այդ՝ 2011 թ.-ի հունվարի մեկից մինչև 2017 թ.-ի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կատարված 27 ինքնասպանությունից 26-ն են կատարվել կախվելու միջոցով, ընդ որում՝ ազատությունից զրկված անձինք օգտագործել են ինքնաշեն պատրաստված պարան, կոշկաքուղեր, սավան և այլն: 

Ազատությունից զրկված անձանց կողմից կատարվող ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման արդյունավետությունն ապահովելու նպատակով՝ առաջարկվում է լրացում կատարել ՀՀ կառավարության 2006 թ.-ի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ: 

Այսպես, «ՀՀ կառավարության 2006 թ.-ի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով առաջարկվում է՝ 1) նախատեսել, որ իրենց կյանքին, առողջությանը վնաս պատճառելու հակում ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց արգելվում է հանձնուքներով, փաթեթներով, ծանրոցներով ստանալ կոշկաքուղեր, սավան, գոտի, պարան և կյանքից զրկելու համար օգտագործվող հնարավոր այլ միջոցներ՝ այդ անձանց որպես բացասական հակում ունեցող հաշվառման վերցնելուց մինչև նման հաշվառումից հանելն ընկած ժամանակահատվածում, 

2) նախատեսել, որ իրենց կյանքին, առողջությանը վնաս պատճառելու հակում ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց արգելվում է իրենց մոտ պահել կոշկաքուղեր, սավան, գոտի, պարան և կյանքից զրկելու համար օգտագործվող հնարավոր այլ միջոցներ՝ այդ անձանց որպես բացասական հակում ունեցող հաշվառման վերցնելուց մինչև նման հաշվառումից հանելն ընկած ժամանակահատվածում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Երկու բրոնզե մեդալ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում Մաշտոցի պողոտայում բախվել են «Lada Priora»-ն ու «Audi»-ն, վերջինը բախվել է Չարենցի տուն-թանգարանի պատին. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել Արդեն 3-րդ օրն է` իրավապահները փնտրում են Երևանում լքված նորածնի մորը Հին հայկական ավանդույթներ, որոնք աստիճանաբար անհետանում են մեր առօրյայիցԱմեն ինչ հիանալի է. Դոնալդ Թրամփը` Իրանի հետ կապված իրավիճակի մասին Նովոռոսիյսկում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 8-ամյա երեխա է զոհվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Հայկական ատոմային էլեկտրակայանը վաղ թե ուշ պետք է փակվի․ Ալիև Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու 10-ամյա տղան գողացել ու խաբեբաներին է տվել 200000 դոլար, որը նրա ծնողները խնայել էին բնակարան գնելու համարՎթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Սամարայի մարզում թեթև տրանսպորտային ինքնաթիռ է ընկել Թրամփը հաստատել է, որ Թուրքիայում գաղտնի փոխել է օդանավը «Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելունԵրկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ 2026թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի երեխայի նպաստի նոր սահմանաչափը