Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Շա­րու­նա­կում են նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի սկսած սխալ գոր­ծըն­թա­ցը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Վերջին մեկուկես տարում իշխանությունների կողմից գյուղատնտեսությանն ուղղված քաղաքականությունը անարդյունավետ է, կամ անգամ կարելի է ասել, որ երկրում պետության կողմից գյուղատնտեսական քաղաքականություն համարյա չի տարվում: «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանի գնահատականն է. նա ասվածի առումով մի շարք վառ օրինակներ է բերում:

«Մասնավորապես, սակավահող Հայաստանում մշակելի հողերի կեսից ավելին չի մշակվում, դեգրադացվել և դարձել է հետագա մշակության համար ոչ պիտանի: 

Բացի այդ, չեն ստեղծվում մեքենա-տրակտորային կայաններ, չեն ստեղծվում գյուղացիների համար գյուղերում ապրելու և աշխատելու նորմալ պայմաններ։ 

Փոխարենն իշխանությունները «գյուղատնտեսության ոլորտում հեղափոխության» կամ «տնտեսական հեղափոխության» մասին ամպագոռգոռ հայտարարություններ են անում, բայց գյուղերում իրականացվում են դեռ նախկին իշխանությունների կողմից բերված ինչ-որ կցկտուր ծրագիր-միջոցառումներ, որոնք պետական ծրագրեր են անվանում։ 

Նախ՝ այդ ծրագրերը սկսվում են մի քանի միլիոն դրամից, ու այդ ծրագրերի իրականացման համար կառավարությունը գյուղացիներին ցույց է տալիս բանկերի դռները և ասում՝ վերցրո՛ւ վարկը և իրականացրո՛ւ համապատասխան ծրագիրը։ 

Այնուամենայնիվ, բանկերից և բանկային գրավադրումներից էլ շատ քչերն են կարողանում օգտվել։ Բանկերից հիմնականում օգտվում են փողատերերը, և ստացվում է, որ պետությունն օգնում է ունևորին ու նրան էլ ավելի է հարստացնում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Սեդրակյանը:

Նա շեշտեց, որ թեև կորոնավիրուսի պատճառով բանկի տոկոսադրույքները զրոյացվեցին և որոշ ծրագրերի դիմաց դրանց ավարտին պետությունը ֆինանսական փոխհատուցում է իրականացնում, բայց խնդիրն այլ է. 

«Գյուղացին նախ պետք է կարողանա բանկից գումարը ձեռք բերել, ծրագիրն իրականացնել, հետո միայն օգտվել այդ փոխհատուցումից։ 

Օրինակ՝ մեր պետությունը համավարակի պայմաններում գյուղացուն գյուղտեխնիկա ձեռք բերելու համար լիզինգով վարկ է տալիս, իսկ մեր հարևան Վրաստանի վարչապետը հայտարարում է՝ եթե ֆերմերը կցանկանա գնել գյուղտեխնիկա, պետությունը դրամաշնորհի տեսքով կֆինանսավորի 50 տոկոսը: Ավելին՝ Վրաստանում ոռոգման ջուրը գյուղացիներին տրվում է անվճար։ 

Մի անգամ արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ ՄԱԿ-ի Պարենի գյուղատնտեսական կազմակերպությունը նախազգուշացրել է բոլորին, որ պանդեմիայի պատճառով հնարավոր է, որ երկրները փակեն իրենց սահմանները, և ամեն երկիր ինքը լուծի իր երկրի ինքնաբավության, պարենային անվտանգության հարցը, սակայն այս ուղղությամբ էլ մեզ մոտ ոչինչ չի արվում։ 

Հայաստանում զարգացած գյուղատնտեսության մասին չի կարելի խոսել, քանի դեռ գյուղերում հիմնականում խորհրդային ժամանակներից մնացած հնամաշ կամ ինքնաշեն գյուղտեխնիկան է և ձեռքի աշխատանքը»:

Անդրադառնալով այս՝ ճգնաժամային փուլում առկա կարևորագույն խնդիրներին, ինչպես նաև մինչ այդ կառավարությանն ուղղված առաջարկներին՝ Ս. Սեդրակյանը շեշտեց. «Մենք գյուղական աղքատության նվազեցման և գյուղատնտեսության զարգացման տարբեր ծրագրեր ունենք: 

Մի անգամ առիթ եմ ունեցել հանդիպել էկոնոմիկայի երիտասարդ փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի հետ։ Ես նրան տեղեկացրեցի, որ ծրագրեր ունենք, և ասացի, որ ուզում ենք օգնել Ն. Փաշինյանի կառավարությանը, նրա անփորձ երիտասարդ կադրերին և երկրի գյուղացիներին։ Նա հարցրեց, թե, մասնավորապես, ի՞նչ ծրագրի մասին է խոսքը։ 

Ասացի, մասնավորապես, եթե ցանկանում եք, որ գյուղատնտեսության ոլորտում իսկապես հեղափոխություն լինի, ապա ճիշտ կլինի խոշորացված գյուղական համայնքներում հիմնել գյուղտեխնիկայի կայաններ, և մենք այդպիսի ծրագիր ունենք։ Ասաց՝ ես դա չեմ պատկերացնում, ինչպես՞ պետք է դա արվի: 

Ի պատասխան՝ ասացի, որ նախկինում ես աշխատել եմ «Գյուղտեխնիկա» միավորումում, որից հետո դասավանդել եմ «Գյուղմեքենաներ» առարկան, և իմ կողմից նախագծված նոր գյուղմեքենան անցել է պետական փորձարկումներ Մոսկվայում, Ուկրաինայի Կիրովոգրադ քաղաքում։ 

Պայմանավորվեցինք, որ ես իրեն կուղարկեմ մեր ծրագրից որոշ նյութեր, և իրենք ինձ կկանչեն։ Ինչպես պայմանավորվել էինք, ես որոշ նյութեր ուղարկեցի, որը կարդալուց հետո ինքը էլի նյութեր ուզեց: 

Բայց ես չէի կարող իմ գաղափարն ամբողջովին բացել նրա առջև, քանի որ չէր բացառվում, որ այդ դեպքում իմ նյութերը կվերցներ և կներկայացներ որպես իր նոր գաղափար։ Դրանից հետո ինձ այլևս չկանչեցին»:

Այս համատեքստում խոսելով գյուղնախարարության բացը լրացնելու խնդրի մասին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Ի սկզբանե շատ սխալ էր գյուղատնտեսության նախարարության վերացումը և այն էկոնոմիկայի նախարարության կազմի մեջ մտցնելը։

 Չգիտես՝ հիմա ով է պատասխանատու գյուղատնտեսության համար։ Էկոնոմիկայի նախարարն ասում է՝ ես մասնագետ չեմ, դիմեք իմ 2 տեղակալներին։ 

Իսկ էկոնոմիկայի նախարարի 2 տեղակալները անփորձ և մեծամիտ երիտասարդներ են, որոնց միանգամից բերել և նստեցրել են փոխնախարարի աթոռին։ Կարծում եմ՝ ճիշտ կլիներ նման կադրերին նախ ոլորտում կայացնեին, հետո նոր նրանց վստահեին նման պատասխանատու պաշտոններ»:

Ամփոփելով ու անդրադառնալով գյուղերում առկա հիմնախնդիրներին ու առանձնացնելով հատկապես դատարկվող գյուղերի փաստը՝ Ս. Սեդրակյանը նշեց, որ իշխանությունների կողմից երկրում չի տարվում խելացի մշակված ագրարային քաղաքականություն, գյուղերում չկան գյուղացիների համար ապրելու և աշխատելու նորմալ պայմաններ։ 

«Բացի այդ, գյուղերի դատարկման, ամայացման, ծերացման պատճառներից մեկը գյուղական համայնքների խոշորացման գյուղաքանդ գործընթացն է։ Հիշեցնեմ՝ այն սկսվեց նախորդ իշխանության օրոք, և թվում էր, թե հեղափոխությունից հետո կանգ կառներ, սակայն, ավաղ, այս իշխանությունները շարունակում են նախորդ իշխանությունների սկսած սխալ գործընթացը։ 

Դրա համար էլ գյուղացիները հեռանում են գյուղերից, գյուղերը դատարկվում, ծերանում են։ Ես նախկինում շատ եմ քննադատել նախորդ իշխանությունների վարած սխալ ագրարային քաղաքականությունը։ 

Հեղափոխությունից հետո հույս ունեի, որ այն կլավանա, կշտկվի, գյուղնախարարությունը շուռ կգա դեմքով դեպի գյուղացին, բայց, ավաղ, դա տեղի չունեցավ»,-եզրափակեց Սարգիս Սեդրակյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան