Երևան, 04.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օրվա աստղագուշակը

ԼԱՅՖ

Խոյ

Գործերը շատ են, կարևոր է ճիշտ գնահատել իրավիճակը և տեղավորվել ժամանակի մեջ: Ապավինեք ձեր ներքին ձայնին, այսօր այն չի հիասթափեցնի, կհուշի, թե ինչ քայլեր ձեռնարկեք: Հրաշալի օր է գործնական բանակցությունների համար: Աշխատանքի հետ կապված որոշ խնդիրներ կքննարկեք: Երկարաժամկետ համագործակցության ծրագրեր կկզմեք: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, ստիպված կլինեք հրաժարվել որոշ ծրագրերից: Երեկոն նվիրեք հանգստին, վերականգնեք ուժերը:

Ցուլ

Այսօր կհաղթահարեք ցանկացած խոչընդոտ: Գերծանրաբեռնվածության դեպքում անգամ՝ հոգնածություն չեք զգա:Կենսական ներուժը բարձր է: Օգնության ձեռք կմեկնեք բոլոր նրանց, ովքեր ձեր աջակցության կարիքն ունեն: Այսօր կատարած աշխատանքի դիմաց կպարգևատրվեք ավելի ուշ: Ղեկավարության, ազդեցիկ մարդկանց հետ փոխհամաձայնության կգաք: Մտերիմների հետ ևս հրաշալի լեզու կգտնեք, կարող եք համատեղ ծրագրեր կազմել, լավ ժամանակ անցկացնել, զվարճանալ:

Երկվորյակ

Ստիպված կլինեք շատ աշխատել: Շունչ քաշելու ժամանակ չեք ունենա: Բացի այդ, մտերիմները ևս կծանրաբեռնեն ձեզ իրենց խնդիրներով: Սակայն, որքան էլ հագեցած լինի օրը, փորձեք ժամանակ գտնել և հանգստանալ, ձեզ անհրաժեշտ է վերականգնել ուժերը: Փորձեք մտորել վերջին ժամանակներս կատարված իրադարձությունների շուրջ: Միայնության մեջ անցկացրած ժամանակը կօգնի վերականգնել հոգեկան հավասարակշռությունը: Օրվա երկրորդ կեսին առավել զգույշ եղեք, վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Խուսափեք բարդ գործիքներ, սարքավորումներ կիրառելուց: Խորհուրդ է տրվում չօգտագործել ծանր, յուղոտ կերակուրներ, հետևեք, որ ձեր սննդակարգում ներառված լինեն բավական քանակությամբ թարմ մրգեր և բանջարեղեն:

Խեցգետին

Ստիպված կլինեք շատ ժամանակ վատնել ձանձրալի, միապաղաղ, բայց նաև կենտրոնացում պահանջող աշխատանքի վրա: Ժամանակ առ ժամանակ ընկերներն օգնության կհասնեն, սակայն գործի հիմնական պատասխանատվությունը ձեր ուսերին կմնա: Ֆինանսական հաշվարկներում հնարավոր են բացթողումներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ գերագնահատում են իրենց հնարավորությունները, այդ իսկ պատճառով էլ հաճախ սխալվում են: Օրվա երկրորդ կեսին կենսական ներուժը կնվազի, ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Փորձեք հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընտանիքում, իսկ կենցաղական հարցերն այսօր ցանկալի է վստահել հարազատներին:

Առյուծ

Այսօր հեշտությամբ գլուխ կհանեք բոլոր խնդիրներից: Գործընկերների հետ համաձայնության կգաք, կխուսափեք բոլոր այն տարաձայնություններից, որոնք կարող էին խանգարել համատեղ ծրագրերի իրականացմանը: Բարեհաջող օր է այն Կարիճների համար, ովքեր ղեկավար պաշտոն են զբաղեցնում, վերջիններս առաջնորդի իրենց կարողությունները դրսևորոլու լավ հնարավորություն կունենան: Գործնական ուղևորությունները հաջող կդասավորվեն: Անձնական հարաբերություններում նախաձեռնող եղեք:Նպատակներին հասնելու համար համառություն կպահանջվի: Հնարավոր է դրամական շահույթ, ինչը կուրախացնի: Հաջող գնումներ կկատարեք:

Կույս

Օրվա առաջին կեսին զգացմունքային դաշտը կայուն է: Կարող եք մտորել բոլոր այն խնդիրների շուրջ, որոնք վերջերս շատ են անհանգստացրել ձեզ: Այսօր դրանք բոլորովին այլ տեսանկյունից կդիտարեք և հետաքրքիր լուծումներ կգտնեք: Այս ժամանակահատվածն առավել նպատակահարմար է նոր ծանոթությունների համար: Օրվա երկրորդ կեսին պատկերը լիովին կփոխվի: Ձեզ միայնակ կզգաք, դատարկության զգացումը չի լքի: Փորձեք հանգստանալ և վերականգնել ուժերը:

Կշեռք

Այսօր կծագեն խնդիրներ, որոնց դուք, զարմանալիորեն արագ և արդյունավետ լուծումներ կգտնեք: Մտերիմները կապշեն՝ տեսնելով, թե ինչ հեշտությամբ եք հաղթահարում ստեղծված դժվարությունները, ելք գտնում բարդ իրավիճակներից: Վստահաբար ի ցույց դրեք ձեր ձեռքբերումները, եթե հաջողվի ազդեցիկ մարդկանց ուշադրությանն արժանանալ, ապա հուսալի և առատաձեռն հովանավոր կգտնեք: Նպատակահարմար օր է նոր ծանոթությունների համար: Այսօր հիանալի տեսք ունեք, և դա կնկատեն բոլորը: Ուժասպառ անող մարզումները ցանկալի չեն, իսկ թեթև վազքը միայն օգտակար կլինի:

Կարիճ

Զերծ մնացեք ցանկացած քննադատությունից, անտեղի արված դիտողությունը կարող է լուրջ խնդիրների առիթ դառնալ: Ազդեցիկ մարդկանց հետ շփումն այսօր ցանկալի չէ: Փոխարենը կարող եք ինքնուրույն աշխատել ,նորանոր ծրագրեր մշակել: Հնարավոր է փոքրիկ գումարային շահույթ: Սպասվում է բարեկամների կամ մանկության ընկերների անակնկալ այցելություն: Ջերմորեն կընդունենք նրանց և լավ ժամանակ կանցկացնեք: Օրը առավել նպատակահարմար է ընկերական հանդիպումների, այլ ոչ թե ռոմանտիկ ժամադրության համար:Հետևեք սննդակարգին: Սննդային թունավորման վտանգ կա:

Աղեղնավոր

Կենտրոնացեք աշխատանքի վրա: Այսօր կունենաք բոլոր հնարավորությունները մասնագիտական հաջողությունների հասնելու համար: Կայացրած որոշումներում չեք սխալվի: Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների, ինչպես նաև ինքնադրսևորման համար: Անձնական կյանքն այնքան էլ ներդաշնակ չէ: Լարված նյարդերը, կասկածամտությունն ու բռնկուն խառնվածքը հաճախ ստիպում են թաքցնել իրական հույզերը նույնիս ամենամտերիմ մարդկանցից: Կենսական ներուժը ցածր է, հնարավոր են առողջական խնդիրներ՝ կապված եղանակային փոփխությունների հետ:

Այծեղջյուր

Օրն առավել բարեհաջող կդասավորվի նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր մասնագիտության բերումով մշտապես շփվում են մարդկանց հետ, և նրանց պարտականությունների մեջ է մտնում լավ տպավորություն թողնելը, ինչն էլ այսօր հրաշալի կստացվի: Իմիջի հետ կապված փոփոխությունները հաջող կլինեն, ձեր ընտրած ամենահամարձակ ու անսովոր կերպարն անգամ՝ շրջապատի կողմից հավանության կարժանանա: Օրվա երկրորդ կեսին ստիպված կլինեք առնչվել տհաճ, կպչուն անձնավորության հետ: Փորձեք բարձր տրամադրություն պահպանել, ուրախություն պարգևեք ինքներդ ձեզ, գնումներ կատարեք:

Ջրհոս

Ֆինանսական լուրջ կորուստներ կրելու վտանգ կա: Պարտականությունների հանդեպ ձեր անլուրջ մոտեցումը կհանգեցնի մի շարք սխալների, ինչը դժգոհություն կառաջացնի ղեկավարության շրջանում: Մյուս կողմից էլ դուք փայլուն լուծումներ կտաք ոչ ստանդարտ խնդիրներին և կվաստակեք բարձր պարգևատրում ստանալու բոլոր հնարավորությունները: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Փոքր վեճը կարող է վերաճել լուրջ կոնֆլիկտի: Սիրելիի հետ հարաբերություններում համբերատար եղեք: Աշխատեք զերծ մնալ քննադատությունից: Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Օրվա երկրորդ կեսին զգույշ եղեք վնասվածքներ ստանալուց:

Ձկներ

Տարաձայնություններ կծագեն այն մարդկանց հետ, ում հետ միշտ հաշտ եք եղել: Մասնագիտական ոլորտում դժվարությունների կհանդիպեք, որոնք ձեզնից շատ ժամանակ և էներգիա կխլեն, սակայն ի վերջո գործընկերների շնորհիվ կհաղթահարեք դրանք: Գումարային կորուստներ կրելու, կարևոր փաստաթղթեր կորցնելու վտանգը մեծ է: Զգացմունքային դաշտն անկայուն է, հույզերը կարող են խանգարել ձեզ: Փորձեք հանգստություն պահպանել, կողմնորոշվել ձեր զգացմունքների մեջ, ապագայի շուրջ ծրագրեր կազմելիս հետևեք սառնասիրտ մարդկանց խորհուրդներին:

imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքԵրբ ԱՄՆ-ի հեգեմոնիան կասկածի տակ է, Հայաստանը հայտնվում է ամենավտանգավոր դիրքում. Մհեր Ավետիսյան ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն ՄարուքյանՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակ«Ուժեղ Հայաստանի» թիմի ամենահիշարժան պահերը մեկ տարվա ընթացքումԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել Ի՞նչ է սպասվում ՀայաստանինՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ Եթե ձեր երեխան ծնվել է սեպտեմբերին՝ անպայման իմացեք սաՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ ՍյունիքումԻրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանԻնքնասպանությո՞ւն, դժբախտ պատահա՞ր, թե՞ չպարզված հանգամանքներ․ աղմկահարույց մահերի ժամանակագրությունըՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՓաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Ոչ մի զորահավաք․ Պուտինը պատասխանել է կարևոր հարցերիԱռաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա Յոլյան