Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պուտին. Հայերի հողերը նվիրեցինք թուրքերին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Խորհրդային Միության ստեղծման ժամանակ շատ հանրապետություններ, որոնք մտան միության կազմ, ռուսական հսկայական հողեր են ստացել։ Այս մասին օրերս ասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Խորհրդային Միության ստեղծման ժամանակ նշվել է կազմից դուրս գալու իրավունքը, բայց քանի որ ընթացակարգ չի եղել, հարց է ծագում։ Եթե այս կամ այն հանրապետությունը մտել է Խորհրդային Միության կազմ, ռուսական հսկայական հողեր է ստացել՝ ավանդական, պատմական, ռուսական տարածքներ, իսկ հետո որոշել է դու՞րս գալ կազմից։ Այդ դեպքում գոնե դուրս գար նրանով, ինչով եկել է, այլ ոչ թե իր հետ քարշ տար ռուս ժողովրդի նվերները», ասել է Պուտինը։

Օրերս նա նաեւ հոդված է հրապարակել պրոռուսական համարում ունեցող National Interest պարբերականում, որը փորձագետները գնահատում են պատմական ռեւիզիոնիզմի տեսակետից։ Տապալվելով աշխարհքաղաքական մեծ խաղում, Պուտինը ձգտում է իր անվերջ նախագահության համար ապահովել գոնե հետխորհրդային հաղթական ճեղքումը, կարծում են նրանք։ Մասնավորապես, խոսքն Ուկրաինայի ու Բելառուսի հետ միութենական պետության, Մերձբալթյան հանրապետությունների ուղղությամբ ՆԱՏՕ-ին հարվածներ հասցնելու ծրագրերի մասին է։

Պուտինն ըստ էության ճիշտ է ասում․ ԽՍՀՄ կազմ մտած շատ հանրապետություններ տարածքներ են ստացել, եւ նրա ակնարկը վերաբերվում է Ուկրաինային ու հատկապես Ղազախստանին, որը ռուսական շրջանակներում անվանում են նաեւ հարավային Ուրալ։

Մյուս կողմից, Ռուսաստանն ինքն էլ տարածքներ է նվաճել օրինակ Էստոնիայից, որը ներկայում հետ է պահանջում դրանք, վկայակոչելով 1920 թ․ պայմանագիրը։ Այս կապակցությամբ ռուսական պաշտոնական շրջանակներից նույնիսկ կարծիք հնչեց, որ պետք է հրաժարվել 1920-ականների պայմանագրերից։

Այս ողջ պատմության մեջ առանձնահատուկ է իհարկե Հայաստանի պարագան։ 1920-ին Հայաստանը խորհրդայնացավ, 1921-1923 թթ․ ռուս-թուրքական զինված ստորաբաժանումները Հայաստանի տարածքում շարունակեցին ցեղասպան գործողությունները, որին զոհ գնաց 300 հազար հայ, Հայաստանից Ռուսաստանի խորքերն արտաքսվեցին հարյուր հազարավոր հայեր։ 1921 թ․ կնքվեցին ռուս-թուրքական պայմանագրերը, որոնցով Հայաստանի Հանրապետության տարածքի մեծ մասն անցան Թուրքիային ու Ադրբեջանին։

Նշենք, որ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն էր, ճանաչված Ազգերի լիգայի կողմից, ի տարբերություն նույն Ադրբեջանի։ Ռուսաստանն ու Թուրքիան օկուպացրել են Հայաստանի տարածքը, իսկ 1921 թ․ պայմանագրերն անօրինական են։ Ահա այս վիճակով Հայաստանը «միացավ» ԽՍՀՄ-ին, Նախիջեւանն ու Ղարաբաղը բռնակցվեցին Ադրբեջանին։

Մոսկվայում խնամքով շրջանցում են այս թեման, հասկանալի պատճառով։ Մոսկվայի համար հայկական գործոնն առանձին պատմություն է եւ ունի քաղաքական խորքային շերտեր ու ազդեցություն, որը ռուսները վերջին հարյուրամյակում չեզոքացրել են թուրքերի հետ միասին, շահերի ակնհայտ համատեղմամբ։ Ընդ որում, դա արվել է հայկական միջավայրում 20-րդ դարասկզբի ու 1990-ականների իրադարձությունների վերաբերյալ պրիմիտիվ պատմա-քարոզչական մեկնությունների ու կաղապարների ներդրմամբ, որոնք արդարացնում են ռուսների գործողությունները։

Պուտինի հավակնությունը հետխորհրդային տարածքի հանդեպ կարող է կրկնել հարյուրամյա քաղաքական սխեմաները, որը սակայն բարդանում է հայկական ինքնիշխան պետության գոյությամբ։ Միեւնույն ժամանակ, խնդիրը հետեւյալն է՝ եթե Ռուսաստանը ցանկանում է «մնալ», պետք է վերացնի 1915-1923 թթ․ իր հանցավոր քաղաքականության հետեւանքները։ Անցյալի սխալները չուղղելը փլուզելու է արդեն Ռուսաստանը։

Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը Կանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանՄիքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է. բացայակելու шրգելքը մնացել է անփոփոխ Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Կինը հինգ ամսվա ընթացքում երեք անգամ ամուսնացել էԻնչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Երևանում 15 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ տուժածներ կա՞ն Ավետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ապրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան12-ամյա տղան խաղահրապարակում դանակահարել է մի երեխայի «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը դարձել է վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղը․ NYT Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հունիսի). Հռոմի պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Փաստ»Գայի պողոտայում բախվել են թիվ 15 ավտոբուսը «Hyundai», «BMW», մոտոցիկլավար է տեղափոխվել հիվանդանոցՖուտբոլի աշխարհի առաջնությունը ՀՀ-ում կանցկացվի Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Բուռն քննարկումներ Չալաբյանի կալանքի շուրջԾավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ»Կարակասում փլատակներից դուրս են բերել 23 մարդու. CNN Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերին Բրիտանական ճգնաժամ. «մառախլապատ Ալբիոնը»՝ նոր անորոշությունների մշուշում. «Փաստ»Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԱղմկահարույց զարգացումներ «Շանգրի Լա»-ի շուրջԱՄՆ-ին 672 միլիոն դոլար է անհրաժեշտ իրանական ուրանի առգրшվման համար. Fox News