Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բնիկ երեւանցու» էֆեկտը. նոր օրենքը պայթեցնում է արատավոր հանգույցները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում գույքահարկի սահմանման փոփոխությունների մասին օրինագիծը, որով նախատեսվում է գույքահարկի այսպես ասած պրոգրեսիվ թանկացում, դարձել է բոլորովին այլ հարցի վերաբերյալ հանրային բուռն քննարկումների պատճառ:  Մի շարք հայտնի անձինք սկսել են ֆեյսբուքյան ֆլեշ-մոբ, թե իրենք բնիկ երեւանցի են, եւ գույքահարկի թանկացումը սպառնում է կենտրոնում իրենց բնակության իրավունքին:

Իհարկե, Երեւանի կենտրոնի համար թանկացող գույքահարկը շատ բնակիչների համար կարող է լինել սոցիալական հավելյալ բեռ: Ընդհանրապես, գույքահարկի փաստացի թանկացման մասին օրինագիծը պետք է լինի հանրային քննարկման առարկա, եւ հանրությանը պետք է մատչելի բացատրվեն մեխանիզմը, սկզբունքները, նաեւ հասկանալի լինի, թե որքան է ծանր սոցիալական բեռը:

Անշուշտ, այդ կոմունիկացիան օրենքի շուրջ ոչ միայն կարեւոր է, այլեւ պարտադիր: Բայց այդ համատեքստում մեջտեղ է բերվել գործնականում անհեթեթ մի «կատեգորիա»՝ «բնիկ երեւանցու» հանգամանքը, որը դրվում է արտոնյալ կարգավիճակի տրամաբանությամբ:

Հենց դա էլ դարձել է հանրային բուռն քննարկման առարկա: Հանրությունը ընդդիմախոսում, անգամ հեգնում, ծաղրում է հայտնի մարդկանց մոտեցումը, թե իրենք բնիկ երեւանցի են եւ պետք է անվճար կամ շատ էժան ապրեն կենտրոնում:

Ընդ որում, նախ պետք է հասկանալ, թե Երեւանի կենտրոնում ապրողների քանի տոկոսն է այսպես ասած բնիկ երեւանցի, եւ քանիսն են Երեւան եկել տարբեր գյուղերից ու քաղաքներից: Բայց հարցը դա չէ: Ի վերջո, քաղաք հասկացությունը նաեւ հենց դրանով է այդպիսին, որ այն պետք է բաց լինի ներքին ու արտաքին միգրացիայի, հաղորդակցության համար, լինելով նեղ համայնքային արժեմշակութային չափումներից դուրս եւ վեր:

Նաեւ դա է պատճառը, որ գերազանցապես քաղաքներն են լինում պետությունների, հանրությունների արդիականացման օջախները, այն դեպքում, երբ հիմնականում գյուղական բնակավայրերը կամ համեմատաբար փոքր քաղաքներն էլ լինում են ավանդական մշակույթի պահապաններ: Մեծ հաշվով, այդ համադրությամբ էլ պետություններն ու հանրությունները փորձում են ներդաշնակել, համադրել, համատեղել ազգայինն ու արդիական համաշխարհայինը, քայլել աշխարհի հետ, հաճախ անցնել առաջ, չկտրվելով ազգային արմատից:

Հայաստանում սակայն այդ ամենը մշտապես հասցված է եղել քաղքենիության ու գավառականության մի աստիճանի, իսկ մտավորական շերտը, որ գործնականում պետք է լիներ հարցը այդ մակարդակից բարձրացնողն ու պետական շրջանակ բերողը, կատարել է լիովին հակառակ գործառույթ՝ խորացրել է քաղքենի «դիսկուրսը», խորացնելով «տեղական նացիոնալիզմի» պրիմիտիվ մշակույթը, հաճախ այդ ամենը սերտորեն կապակցելով նաեւ քրեական ենթամշակույթի հետ:

Երբ այդ ամենը բակերում է կամ թաղերում, ապա կենցաղի ուղեկցող մաս է, բայց այն դառնում է ընդհուպ պետական անվտանգության խնդիր, երբ բարձրացվում է հասարակական համակեցության մակարդակի: Մտավորականներն ու քաղաքական այսպես կոչված էլիտաները, որ պետք է լինեին դա զսպողը, գործնականում եղել են խթանողն ու գեներացնողը: Հանրությանն այդ մտածողության եւ արժեմշակութային շրջանակում կաղապարելու միջոցով է հնարավոր միայն կառուցել իշխող քրեաօլիգարխիկ համակարգ, պետականի փոխարեն:

Այդ իմաստով, գույքահարկի մասին օրենքի նախաձեռնությունը, մի կողմից բերելով այդ մտածողության «պահապան» հայտնիների հակազդեցությունը, մյուս կողմից կարող է պայթեցնել տարիների այդ արժեմշակութային արատավոր հանգույցներից մեկը՝ «արտոնյալ բնիկության» երեւույթի դեմ հանրային քննադատության համարժեք արձագանքի միջոցով: Դա իհարկե մեծ ճանապարհի մի քայլն է, բայց կարեւոր քայլ: Գույքահարկի օրենքը խթանել է այդ քայլը, եւ մի էֆեկտ այն փաստորեն արդեն իսկ ունի: Մնում է, որ այն էֆեկտիվ լինի նաեւ բուն նշանակության հարցում:

Հայտնի են «Արարատ-Արմենիա»-ի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Արդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն ԳրիգորյանՀարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՀույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանՃապոնիան բողոք է հայտնել ԿԺԴՀ-ին բալիստիկ hրթիռի արձակման կապակցությամբ Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Երկու բրոնզե մեդալ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում Մաշտոցի պողոտայում բախվել են «Lada Priora»-ն ու «Audi»-ն, վերջինը բախվել է Չարենցի տուն-թանգարանի պատին. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել Արդեն 3-րդ օրն է` իրավապահները փնտրում են Երևանում լքված նորածնի մորը Հին հայկական ավանդույթներ, որոնք աստիճանաբար անհետանում են մեր առօրյայիցԱմեն ինչ հիանալի է. Դոնալդ Թրամփը` Իրանի հետ կապված իրավիճակի մասին Նովոռոսիյսկում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 8-ամյա երեխա է զոհվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Հայկական ատոմային էլեկտրակայանը վաղ թե ուշ պետք է փակվի․ Ալիև Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու 10-ամյա տղան գողացել ու խաբեբաներին է տվել 200000 դոլար, որը նրա ծնողները խնայել էին բնակարան գնելու համարՎթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Սամարայի մարզում թեթև տրանսպորտային ինքնաթիռ է ընկել Թրամփը հաստատել է, որ Թուրքիայում գաղտնի փոխել է օդանավը «Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել