Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարչապետի աշխատակազմի կեղծիքը՝ ԵԽ և ԵՀ նախագահների՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված համատեղ նամակի առնչությամբ. AntiFake.am

ՔԱՂԱՔԱԿԱՆ

AntiFake.am-ը գրում է.

«Այսօր՝ հունիսի 24-ին, մի շարք լրատվականների կողմից հրապարակվել է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների համատեղ նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետին։ Նամակը վարչապետի ընտանեկան «Հայկական ժամանակ»-ում վերնագրել է՝ «Մենք խրախուսում ենք շարունակել Ձեր բարեփոխիչ գործունեությունը»։ Բացի «Հայկական ժամանակ»-ից՝ նամակը նույն վերնագիրն է ստացել նաև իշխանական քարոզչական factor.am-ում, newmedia.am-ում, shabat.am-ում, azat.tv-ում և այլ լրատվականներում։

Նամակը մեծ ակտիվությամբ տարածվել է նաև իշխանական պատգամավորներների կողմից, որոնք այն ներկայացնում են որպես պաշտոնական Բրյուսելի կողմից վերջին երկու օրերին Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ գործողություններին ուղղված ողջույնի խոսք։

Նամակը հրապարակվել է նաև Կառավարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ կից նկարով, որի վրա գրված է. «Մենք Ձեզ խրախուսում ենք շարունակել Ձեր բարեփոխիչ գործունեությունն այս ամուր հիմքերի վրա»։
 


 

Իշխանական «թեքում» ունեցող լրատվականներում վերնագրի ընտրությունը և իշխանական պատգամավորների մեկնաբանությունները աչք են ծակում հատկապես այն առումով, որ վերջին օրերին իրավական հանրույթը և հասարակական-քաղաքական շրջանակները կոշտ գնահատականներ են տալիս հունիսի 22-ին ԱԺ իմքայլական պատգամավորների կողմից ընդունված «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ, որը ենթադրում է, որ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պետք է շարունակի պաշտոնավարել ՍԴ դատավորի կարգավիճակում։ Գործընթացը գնահատվել է որպես սահմանադրական կարգի տապալում և իշխանության յուրացում։ Այս կապակցությամբ Վենետիկի հանձնաժողովը նույնպես հանդես է եկել քննադատական կարծիքով, նշելով, որ Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում Հանձնաժողովի եզրակացության մեջ արտահայտած դիրքորոշումներին» (եզրակացության 82-րդ կետ)։

Ահա այս ամենից հետո դաշտ նետվեց եվրոպական կառույցների ղեկավարների մի նամակ, որը, ինչպես պարզ է դառնում մամուլի հրապարակումներից, թարգմանվել է վարչապետի աշխատակազմի կողմից և տրամադրվել լրատվամիջոցներին։
 

Նամակի բովանդակությունը

Նամակի հեղինակները նախ շնորհակալություն են հայտնում վարչապետին Եվրոպայի օրվա կապակցությամբ շնորհավորանքի համար, ապա խոսում են Արևելյան գործընկերության և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստան-ԵՄ սերտ հարաբերությունների մասին. «Եվրոպական միությունը և Հայաստանը դա արել են երկու կողմերի համար ընդհանուր այնպիսի ուժեղ արժեքների հիման վրա, որոնց թվում են ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը: Մենք Ձեզ խրախուսում ենք շարունակել Ձեր բարեփոխիչ գործունեությունն այս ամուր հիմքերի վրա»,- նշվում է նամակում։  

«Այս տարի, ավա՜ղ, մենք ստիպված ենք դիմակայել կորոնավիրուսի մարտահրավերին. դա մի արհավիրք է, որը վերաբերում է բոլորիս: Տեղեկացանք, որ Դուք անձամբ վարակվել եք այդ վիրուսով, և ուրախ ենք, որ կազդուրվել եք: Սա համերաշխության և միջազգային սերտ համագործակցության պահ է:

Եվրոպական միությունն արդեն իսկ իր կոնկրետ աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին՝ այս ճգնաժամին դիմակայելու համար՝ մասնավորապես եվրոպական ֆոնդերից մոբիլիզացնելով 92 միլիոն եվրո, և Եվրոպական միությունը կշարունակի ներգրավվել ի շահ Ձեր երկրի: Այս աջակցությունը վերաբերում է ճգնաժամի ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական և տնտեսական հայեցակերպերին: Միասին մենք կկարողանանք այս ճգնաժամից դուրս գալ ավելի ուժեղ՝ ավելի լավ ապագա կառուցելու համար»,- եզրափակվում է նամակը։
 

Նամակի հետ կապված մանիպուլյացիաներ

Նկատենք, որ որևէ լրատվականում, ոչ էլ Կառավարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում նշված չէ, թե երբ է նամակն ուղղվել վարչապետին։

Առաջին տպավորությունը, որն ընթերցողը ստանում է նշված վերնագրով հրապարակումը կարդալուց առաջ, այն է, որ նամակը վերաբերվում է ՍԴ-ի շուրջ գործընթացներին։ Համենայն դեպս հասկանալի է, որ, օրինակ, Փաշինյանի ընտանեկան թերթը, որն ընտրել է նշված վերնագիրը, հետապնդել է այդ նպատակը։ Նույնը կարելի է ասել Կառավարության ֆեյսբուքյան էջի համար։

Մինչդեռ արդեն նամակի հայերեն թարգմանության բուն տեքստի ուսումնասիրությունը ցույց է տալիս բոլորովին այլ բան և առաջացնում մի շարք հարցեր։ Օրինակ՝

- ինչու՞ հրապարակումներում չի նշվում, թե կոնկրետ երբ է վարչապետը ստացել նամակը։

- եթե այն ստացվել է հունիսի 24-ին, ինչու՞ են նամակի հեղինակները վարչապետի կողմից մայիսի 9-ին ուղարկված շնորհավորանքին (մայիսի 9-ը նշվում է որպես Եվրոպայի օր) պատասխանում միայն հունիսի 24-ին՝ շնորհավորանքից ավելի քան 1.5 ամիս անց,

- արդյո՞ք «վարչապետի բարեփոխիչ գործունեությունը ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամուր հիմքերի վրա շարունակելու խրախուսանքը» որևէ առնչություն ունի Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած գործընթացների, մասնավորապես՝ իրավաբանական հանրույթի կողմից բազմաթիվ քննադատությունների արժանացած «Սահմանադրական դատարանի հարցը լուծելու» օրենսդրական փաթեթների ընդունման հետ, որը մասնագետների գնահատմամբ իրականացվել է հակասահմանադրական եղանակով։

Այս և այլ հարցերի պատասխանները ստանալու համար AntiFake.am-ը վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին խնդրեց տրամադրել ԵԽ և ԵՀ պաշտոնյաների կողմից վարչապետին ուղղված նամակի բնօրինակը։ Հարցին, թե երբ է ստացվել նամակը, Խաչատրյանը պատասխանեց, որ ստացել են մի քանի օր առաջ՝ խոստանալով ճշտել հստակ օրը և հայտնել մեզ։ Մենք խնդրեցինք տրամադրել նամակի անգլերեն տարբերակը (Արմեն Խաչատրյանի հետ զրույցից հասկանալի էր, որ գոյություն ունի նամակի անգլերեն տարբերակ), մինչդեռ վարչապետի աշխատակազմը մեզ տրամադրեց նամակը ֆրանսերեն տարբերակով։

Խաչատրյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ նամակը վարչապետի աշխատակազմում մուտքագրվել է հունիսի 22-ին, այսինքն՝ մամուլին տրամադրելուց 2 օր առաջ։


Նամակը վարչապետին ուղղվել է առնվազն 1 շաբաթ առաջ

Նամակի բնօրինակ ֆրանսերեն տարբերակի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վարչապետի աշխատակազմը խաբեություն է իրականացրել և նամակի ոչ ամբողջական թարգմանությունն է տրամադրել լրատվամիջոցներին։ Մասնավորապես, նամակի հայերեն թարգմանությունից դուրս է մնացել վերջին պարբերությունը, որում ասվում է.
 

«Մենք անհամբերությամբ սպասում ենք Ձեզ տեսնել առաջիկայում Արևելյան գործընկերության առաջնորդների` հունիսի 18-ին կայանալիք վիդեոկոնֆերանսին, որի ընթացքում կքննարկենք հաջորդ մի քանի տարիների մեր առաջնահերթությունները:
Խնդրում ենք` ընդունեք մեր խորին հարգանաց հավաստիքը»:

(“Nous nous réjouissons de vous revoir bientôt à l'occasion de la vidéoconférence des dirigeants du Partenariat oriental ce 18 juin, oû nous discuterons de nos prorités pour les procheines années.
Veuillez accepter l'assurance de notre haute considération”.)


Սա նշանակում է, որ նամակը Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները վարչապետին հղել են հունիսի 18-ից առաջ, քանի որ նամակում խոսվում է «առաջիկայում՝ հունիսի 18-ին կայանալիք վիդեոկոնֆերանսի մասին»։ Այսինքն՝ առնվազն 1 շաբաթ առաջ։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ նամակում խոսվում է վարչապետի և նրա ընտանիքի՝ կորոնավիրոսուվ հիվանդանալու և ապաքինվելու մասին, կարող ենք ենթադրել, որ նամակը գրվել է հունիսի 8-ից 18-ն ընկած ժամանակահատվածում։

Սա այն ժամանակահատվածն է, երբ անգամ հրապարակային ներկայացված չէր Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման ժամկետները փոփոխելու աղմկահարույց օրենսդրական փաթեթը, ինչպես նաև տեղի չէր ունեցել ՀՀ Սահմանադրության ոտնահարմամբ՝ օրենսդրական փաթեթն ԱԺ-ում անցկացնելու գործընթացը։ Հետևաբար, այս նամակը որևէ աղերս չունի ՍԴ հարցի հետ։
 

Պաշտոնական նամակում ամսաթվային կեղծի՞ք, ու՞մ կողմից

Հետաքրքիր է, որ մինչև նամակը մեզ տրամադրելը Խաչատրյանը նշել էր, որ նամակը մուտքագրվել է վարչապետի աշխատակազմի կողմից հունիսի 22-ին։ Սակայն նամակը ստանալուց հետո նկատեցինք, որ մեզ տրամադրված պաշտոնական նամակի վրա նշված է «22.06.2020» ամսաթիվը, որը, ի դեպ, ձևով չի համընկնում ամբողջական նամակի տառատեսակի և տառաչափի հետ։ Եվս մեկ անգամ Խաչատրյանից պարզաբանում խնդրեցինք. եթե վարչապետի աշխատակազմում նամակը մուտքագրվել է ամսի 22-ին, այդ դեպքում ե՞րբ են պաշտոնյաները հղել այն, ինչին ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմի աշխատակիցը նշեց, որ նամակը ամենայն հավանականությամբ գրել են դրանից մի քանի օր առաջ. «Համենայն դեպս, ոչ մեկ ամիս առաջ»,- նշեց Խաչատրյանը, ապա ինքն իրեն ուղղեց՝ «Չէ, նամակի վրա է նշված 22, հետևաբար՝ նրանք գրել են 22-ին»։

Վարչապետի աշխատակազմն այս պարզաբանումներով շատ անհարմար իրավիճակում է հայտնվում, քանի որ, ինչպես նշվում է նամակում, «առաջիկայում Արևելյան գործընկերության առաջնորդներիհունիսի 18-ին կայանալիք վիդեոկոնֆերանսի» մասին նշում պարունակող նամակը չէր կարող Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների կողմից գրվել, առավել ևս ուղարկվել այդ իրադարձությունից 5 օր անց։

Հետևաբար ինչպես հանրությունը, այնպես էլ եվրոպական կառույցների ղեկավարները պետք է հետաքրքրվեն, թե ինչպես է իրենց պաշտոնական գրության վրա հայտնվել սխալ ամսաթիվ, արդյո՞ք պաշտոնական փաստաթղթի վրա ամսաթվային կեղծիք անելու հեղինակը վարչապետի աշխատակազմն է։

Այսպիսով, կարող ենք միանշանակ պնդել, որ վարչապետի աշխատակազմը Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների կողմից հունիսի 18-ից առաջ վարչապետին ուղղված նամակը հրապարակել է առնվազն 1 շաբաթ անց և դաշտ նետել Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցած հակասահմանադրական գործընթացներին արտաքին հավանության քող հաղորդելու և Նիկոլ Փաշինյանի գործողությունները եվրոպական կառույցների ղեկավարների կողմից խրախուսանքի արժանանալու «ապացույց» ներկայացնելու համար»։

Կայքը հրապարակել է նաև նամակի ֆրանսերեն բնօրինակը.

Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ