Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տան դռնից դուրս ենք գա­լիս, այ­լևս ոչինչ մե­րը չէ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս համացանցում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ երևում էր, թե ինչպես են երկու երիտասարդ այրում աղբամանները, մեկ այլ դեպքում էլ դրանք նետում ջուրը: Մարդիկ պոկում են փողոցի համարը նշող ցուցանակները, գողանում մայթեզրերին տնկված ծառերը, փչացնում նոր տեղադրված կամ վերանորոգված վերելակը, քաղաքի տարբեր հատվածներում պոկում, արմատախիլ անում ծաղիկները, կոտրում լուսացույցները, աղտոտում փողոցները: 

Ավելի կոնկրետ՝ փչացնում են ամեն հնարավորը: Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը ոչ ոք չունի: Ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչ է կատարվում այն մարդու ուղեղում, երբ նա այրում է քաղաքի սեփականություն հանդիսացող աղբամանը, փչացնում հենց սեփական շենքի վերելակը և այլն: Արդյո՞ք հաճույք է ստանում կոտրելուց, վնասելուց, քանդելուց:

Դժվար է ասել...

Բայց պատճառն ինչպիսին էլ լինի, ստացվում է՝ քաղաքը մերը չէ, երկիրը մերը չէ: Տան դռնից դուրս ենք գալիս, այլևս ոչինչ մերը չէ: Երկիրը, քաղաքը, փողոցը, բակը, շքամուտքը, ոչինչ մերը չէ: Ինչ լինում է, թող լինի, մեզ ի՞նչ: 

Մեր տունը մաքուր լինի, կարևորը դա է: Փչացնելու մոլուցքով ենք տառապում: Մեր տուն մեծամասամբ անգամ փոշու հատիկը չենք թողնում, որ ներխուժի: Իսկ կենցաղային կամ շինարարական աղբը կարելի է թողնել եկեղեցու կամ էլ պատմամշակութային ինչ-որ կոթողի բակում: Դա մեր տունը չի: Կարելի է ուտելիքի մնացորդները գետը լցնել կամ էլ անտառում թափել, իսկ ինչո՞ւ նույն տրամաբանությամբ բանանի կամ կարտոֆիլի կեղևները չենք նետում մեր տան հատակին: 

Այս ամենի համատեքստում ամենատարօրինակն այն է, որ պահանջում ենք: Դժգոհում ենք, երբ աղբահանությունը լավ չի իրականացվում, բայց մեկ բառ անգամ չենք ասում, երբ խնդիրը լուծվում է, դժգոհում ենք, երբ տարիներով վերելակը չի գործում կամ էլ պարբերաբար փչանում է, բայց մեկ բառ անգամ չենք ասում, երբ շենքում նոր վերելակ է տեղադրվում կամ վերանորոգվում հինը, հակառակը՝ որքան հնարավոր է շուտ փչացնում ենք այն: 

Մեկ բառ չենք ասում, երբ շքամուտքերն են վերանորոգում, ի դեպ, դա անում են նաև մեր վճարած գումարների հաշվին, բայց առիթը բաց չենք թողնում պատերը փչացնելու, ճաղավանդակը կոտրելու, իսկ վերջում էլ «մունաթ» գալիս՝ լավ չէին սարքել, անորակ շինարարական նյութեր էին օգտագործել: Պահանջում ենք, բայց ստանալու դեպքում հոգ չենք տանում կատարված աշխատանքի համար: 

 

Ամեն օր օրինակ ենք բերում արտասահմանը՝ ամերիկաներն ու եվրոպաները: Տեսե՞լ եք՝ ինչ մաքրություն է, ինչ կարգ ու կանոն, ի՞սկ մեզ մոտ: Բայց ոչ ոք իրեն նեղություն չի տալիս ասելու՝ իսկ մեր ունեցածին ինչպե՞ս ենք վերաբերվում:

Թվում է՝ սրանք մանրուքներ են, բայց սրանք լավագույնս բնորոշում են մեզ որպես քաղաքացիներ, հասարակության մասնիկներ, իսկ կարելի է նման վարք ու բարք ունեցող քաղաքացիներից ավելին պահանջել, երբ նրանք «թերանում են» տարրական հարցերում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կրшկпց՝ Արարատի մարզում․ հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել Բուժքույրը հոգնածության պատճառով հիվանդներին մահացու դեղաչափեր է տվել«ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանիՏոկիոն տարածքային հավակնություններ ունի Կուրիլյան կղզիների նկատմամբ. Պուտին Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն Ռուսաստանը հայելային պատասխաններ կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ՌԴ առևտրային նավերը. Պուտին Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա ԿոստանյանԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Հրդեհ է բռնկվել Բալի և Լոմբոկ կղզիների միջև նեղուցով ընթացող լաստանավի վրա Հայտնի են «Արարատ-Արմենիա»-ի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Արդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն ԳրիգորյանՀարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՀույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանՃապոնիան բողոք է հայտնել ԿԺԴՀ-ին բալիստիկ hրթիռի արձակման կապակցությամբ Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Երկու բրոնզե մեդալ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում Մաշտոցի պողոտայում բախվել են «Lada Priora»-ն ու «Audi»-ն, վերջինը բախվել է Չարենցի տուն-թանգարանի պատին. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել Արդեն 3-րդ օրն է` իրավապահները փնտրում են Երևանում լքված նորածնի մորը Հին հայկական ավանդույթներ, որոնք աստիճանաբար անհետանում են մեր առօրյայիցԱմեն ինչ հիանալի է. Դոնալդ Թրամփը` Իրանի հետ կապված իրավիճակի մասին Նովոռոսիյսկում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 8-ամյա երեխա է զոհվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Հայկական ատոմային էլեկտրակայանը վաղ թե ուշ պետք է փակվի․ Ալիև Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու 10-ամյա տղան գողացել ու խաբեբաներին է տվել 200000 դոլար, որը նրա ծնողները խնայել էին բնակարան գնելու համարՎթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Սամարայի մարզում թեթև տրանսպորտային ինքնաթիռ է ընկել Թրամփը հաստատել է, որ Թուրքիայում գաղտնի փոխել է օդանավը «Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցը