Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը հարցեր ունի՞ սկանդալային կառույցին. զգոնությունը չէր խանգարի

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 23-ին ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվիրակներին՝ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևին և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական ու Լատվիայում ԱՀԿ ներկայացուցիչ Միշել Թիերենին, ով գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը: ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ անելու համար:

Դատելով կորոնավիրուսի համավարակի «չինական ժամանակաշրջանից» ի վեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության վարքագծից եւ դրա վերաբերյալ համաշխարհային մակարդակով առաջացած հարցերից, ԱՀԿ պատվիրակության հայաստանյան այցի առնչությամբ  մեղմ ասած դժվար է եզրակացնել՝ դա հուսադրող, թե մտահոգող այց է:

Բանն այն է, որ Չինաստանում վարակի բռնկումից ի վեր այդ կառույցի հակասական հայտարարություններն ու վարքագիծը առաջացնում են հարց՝ մոլորակի համար ծանր պահին ԱՀԿ ավելի շատ նպաստե՞լ է վարակի դեմ արդյունավետ պայքարին, թե՞ ունեցել հակառակ ազդեցություն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու այլ պաշտոնյաներ մեղադրում են, որ ԱՀԿ ավելի շատ պարտակել է վարակը: ԱՄՆ խզել է հարաբերությունն ԱՀԿ հետ եւ հայտարարել նոր համաշխարհային կառույց հիմնելու մտադրության մասին: Մեծ հավանականությամբ Նահանգների այդ նախաձեռնությանը կմիանան բազմաթիվ երկրներ: Իսկ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շարունակում է իր հակասական հայտարարություններով շփոթմունքի եւ անորոշության մատնել հանրություններին, ունենալով «ոսկե արդարացումը»՝ վարակը նոր է եւ շատ քիչ բան է հայտնի դրա մասին:

Ըստ ամենայնի, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայում զբաղված է ավելի շատ ոչ թե մարդկության, այլ իր խնդիրներով՝ մարդկության հետ ունենալիք իր խնդիրներով, երբ կորոնավիրուսի հաղթահարումից հետո կգա արդեն ամբողջական հարցերի ժամանակը, կամ երբ Միացյալ Նահանգների սկսած քննությունը կտա առաջին արդյունքները:

Ընդ որում, հնարավոր է, որ կազմակերպության ներսում իսկ կա որոշակի անհամաձայնություն առկա իրողություններում ԱՀԿ գործելաոճի առումով: Բանն այն է, որ ԱՀԿ հոգեկան առողջության դեպարտամենտի ղեկավարը շաբաթներ առաջ հայտարարել էր, թե համաճարակի դեմ պայքարում սահմանափակումներն ու արգելքները իրենց բազմաթիվ հետեւանքով կտրուկ ավելացնելու են հոգեկան առողջությամբ տառապողների թիվը:

Հայաստանն ունի՞ հարցեր ԱՀԿ-ին, թե՞ Հայաստանին հետաքրքրում են միայն ռեկոմենդացիաները, որոնց պարբերական եւ հակասական հղումներով աչքի է ընկել նաեւ Հայաստանի առողջապահության նախարարը:

Հայաստանում ներկայում նկատվում է համավարակի տարածման որոշակի կայունացման դինամիկա, իսկ մասնագետները արձանագրում են, որ մոտ է բնական իմունիզացման այն մակարդակը, որը թույլ կտա ունենալ վարակի տարածման դինամիկայի եւ ծավալի նվազում:

Վարչապետ Փաշինյանը կոչ էր արել չթուլացնել զգոնությունը, այլ հակառակը՝ բազմապատկել այն, արդյունքի հասնելու համար: Հայաստանին թերեւս զգոնությունը չէր խանգարի նաեւ ԱՀԿ հետ շփումներում:

Մասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության