Պաշտոնանկ կարվեն ՍԴ-ի հնաբնակները. Հրայր Թովմասյանը կհեռացվի ՍԴ նախագահի պաշտոնից. Արփինե Դավոյան
ԲԼՈԳ«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Սահմանադրակամ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնանկ կարվեն Սահմանադրական դատարանի հնաբնակները` Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը և Հրանտ Նազարյանը: Նրանց պաշտոնավարման օրոք դատարանը օրինական է ճանաչել վերջին 20 տարիներին անցկացված ընտրությունները, հանրաքվեները: Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից կհեռացվի` շարունակելով մնալ դատարանի անդամ: Նա չի պաշտոնավարի մինչև թոշակի անցնելը»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն հունիսի 22-ին 89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մասին» նախագիծը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



