Գիշերը սահմանին համեմատաբար խաղաղ է եղել. Արծրուն Հովհաննիսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ անցած գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծում համեմատաբար խաղաղ է եղել:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ադրբեջանական Haqqin.az-ը հայտնել էր, որ երկու ադրբեջանցի զինծառայող է անցել Հայաստան, ինչին ի պատասխան Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել էր, որ հայկական կողմ որևէ ադրբեջանական զինծառայող չի անցել:
«Մենք չենք կարող ասել, թե ինչ է եղել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ նա գրառում էր կատարել, որ Կարմիր խաչի երևանյան գրասենյակը դիմել է ՀՀ ՊՆ-ը, երաշխիքներ տրամադրելու համար, որպեսզի Տավուշի մարզի Վազաշեն գյուղի սահմանահատվածի դիմաց գտնվող ադրբեջանական ԶՈւ-երի մերձդիրքային հատվածից, դուրս բերվեն ականային հավանական վիրավորումներ ստացած երկու ադրբեջանցի զինծառայողների մարմինները: ՀՀ ՊՆ կողմից երաշխիքները տրամադրվել են անմիջապես:



