Սենսացիոն իրադարձություններ են լինելու. Փհենյանը սպառնում է ոչնչացնել ԱՄՆ-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Կորեան սպառնում է ոչնչացնել ԱՄՆ-ը, եթե թերակղզում պատերազմը վերսկսվի:
Հյուսիսկորեացի դիվանագետները նշել են, որ ԱՄՆ-ն այս տարի տարատեսակ զորավարժություններ է անցկացնում Հարավային Կորեայում: Դրանց հիմնական նպատակն է մշակել պլան, որի համաձայն ամերիկացի զինվորականները կկարողանան շատ արագ տեղակայվել Հարավային Կորեայում և հարվածել Հյուսիսային Կորեային: Փհենյանը հիշեցրել է, որ միջուկային հրթիռներ ունի ու անհրաժեշտության դեպքում կարող են հարվածել ցանկացածին, ով կհամարձակվի «ձեռք բարձրացնել երկրի վրա»:
«Նոր կորեական պատերազմը մարդկության պատմության մեջ սենսացիոն իրադարձություններ է բերելու, ինչը վերջ է դնելու ևս մեկ կայսրության, որի անունն է ԱՄՆ-ը»,-հայտարարել է Փհենյանի ներկայացուցիչը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



