Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ցանկացած դժվար ժամանակաշրջան ավարտվում է, սա ևս ավարտվելու է»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Past.am

Past.am-ի զրուցակիցն է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հիմնադիր տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

-Տիկին Ալեքսանյան, համաճարակային իրավիճակում մարդիկ անցան հոգեբանական լարվածության տարբեր փուլեր: Ձեր դիտարկմամբ՝ ո՞ր փուլում ենք այժմ:

-Ներկա ճգնաժամային իրավիճակում տարբեր երկրներում և քաղաքներում ապրող մարդիկ հավանաբար տարբեր տագնապային փուլեր են ապրել։ Դժվար է որևէ ընդհանուր հատկանշական բան ասել բոլորի համար, քանի որ տագնապի կամ խուճապի առկայությունը պայմանավորված է տվյալ մարդու տեղեկացվածությամբ ներկա իրավիճակի մասին, վիրուսի վտանգավորության աստիճանի մասին գիտելիքներով, երբեմն տվյալ մարդու կրոնական կամ այլ գաղափարական ընկալումներով կամ հավատալիքներով։ Օրինակ` միևնույն ժամանակահատվածում կան մարդիկ, որոնք խստորեն հետևում են  առողջապահության նախարարության հրահանգներին, կան մարդիկ, որ չեն հավատում, որ առհասարակ նման վիրուս կա, մի մասը հավատում է, որ այս ամենի տակ ինչ-որ դավադրություն կա, ոմանք էլ հավատում են Աստծուն և նրան են թողնում ամեն ինչ, և այլն։ Այս պայմաններում շատ դժվար է խոսել տագնապի կամ սթրեսի համընդհանուր փուլերի մասին, որոնցով անցնում է հասարակությունը։ Կախված այն բանից, թե ինչպիսի ինֆորմացիայի է տիրապետում տվյալ անձը, վիրուսի տարածման ինչպիսի փաստերի հետ է առնչվել, շրջապատում վարակված և հիվանդ մարդիկ կան, թե ոչ, կարող է արտահայտվել տագնապ, խուճապ կամ առհասարակ անտարբերություն, դժգոհություն և այլ հուզական արձագանքներ։ Այսպիսով՝ համընդհանուր հոգեբանական վիճակի և իրադրության մասին խոսել հնարավոր չէ։

-Մի քանի ամիսների այս մեկուսացումը, առօրյայի փոփոխությունն ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ մարդկանց հոգեվիճակի վրա:

-Հիմնականում այս մեկուսացումն ու սահմանափակումները, ցավոք, բացասական ազդեցություն են ունենում և ունենալու մարդկանց հոգեվիճակի վրա։ Առաջին հերթին մարդիկ փոփոխություններ չեն սիրում և դրանք դժվար են ապրում, այսինքն՝ պարտադիր սթրեսային արձագանք են տալիս դրանց։ Մյուս պատճառը անորոշությունն է, սա երկրորդ դժվարամարս գործոնն է մարդկանց համար։ Քաղաքակրթվելուն զուգահեռ մարդիկ սովորել են պլանավորել, կանխատեսել և միայն այդ պարագայում են սովոր իրենց ապահով զգալ, երբ վստահ են իրենց հաջորդ օրվա, տարվա և անգամ ծերության մեջ։ Ներկա պահին մեր կյանքը կտրուկ փոխվել է և այնտեղ պլանավորման և կանխատեսման փոխարեն հայտնվել է անորոշություն։ Ե՛վ անորոշությունը, և՛ փոփոխություններն իրենց հետ բերում են տագնապ, անհանգստություն, վախեր․․․Այս իրավիճակը սրում է նախկինում արդեն առկա հոգեբանական խնդիրները, ինչպես նաև ստեղծում նոր խնդիրներ՝ պայմանավորված այս փոփոխություններով։ Կան բացառություններ, որոնց դեպքում մարդիկ չեն դժգոհում իրենց առօրյայի փոփոխություններից, այլ նույնիսկ գոհ են։ Բայց երկարաժամկետ արդյունքն այդ մարդկանց համար ևս դեռ հստակ չէ։ Այդ դեպքերում գնահատական տալու համար դեռ վաղ է, սակայն ես, որպես մասնագետ, միևնույն է, կարծում եմ, որ համընդհանուր տագնապն ու բացասական փոփոխությունները ազդում են նաև այն մարդկանց վրա, որոնց կյանքը գրեթե չի փոխվել կամ, ենթադրենք, փոխվել է դեպի լավը։ Մենք իզոլացված չենք ապրում, և ամբողջ աշխարհի պրոցեսները մեզ վրա ազդում են։

-Ի՞նչ քայլեր կարող ենք անել ստեղծված իրավիճակը հաղթահարելու և մեր հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար:

-Այս պահին կարելի է նշել 3 կարևոր խորհուրդ, որոնք հեշտ կլինի հիշել և կիրառել: Առաջին՝ սահմանափակել ինֆորմացիայի հոսքը, չկարդալ ամեն ինչ և ամեն րոպե ու անընդհատ։ Լսել լուրեր օրվա մեջ մեկ անգամ, իսկ եթե հնարավոր է՝ դա ևս չլսել, հետևել միայն պաշտոնական հրահանգներին և կատարել դրանք։ Երկրորդ՝ հնարավորինս պահպանել օրվա բնականոն ռիթմը և ռեժիմը։ Ընտանիքի անդամների հետ բաժանել պարտականությունները, դրանց նոր բաժանում անել, եթե կարիք կա: Երրորդ՝ հնարավորության սահմանում օրվա ընթացքում ապահովել դրական հույզերի աղբյուրներ, արվեստի, օնլայն հաճելի շփումների կամ ֆիզիկական ակտիվության միջոցով։ Դրական հույզերի պակասը հանգեցնում է բացասական հույզերի անհավասարակշիռ ավելացման։ Վերջիններս ներկա իրավիճակում գերակշռում են, ինչը հավասարակշռելու համար պետք է դրական հույզերի աղբյուներ ունենանք ամեն օր։ Փորձեք ստեղծել այդպիսիք։ Ի վերջո, ցանկացած դժվար ժամանակաշրջան ավարտվում է, սա ևս ավարտվելու է։

Լուսինե Առաքելյան

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Ծեծկռտnւք՝ «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստների և «Լիոն»-ի մարզչի միջև (տեսանյութ) Որպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան USS Theodore Roosevelt ավիակակիրը առնվազն յոթ ամսով կտեղակայվի Մերձավոր Արևելքում Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Մալարիայի վարակից Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատակիցներ են մահացել Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել Հրդեհ Երևան քաղաքի Արցախի պողոտայում. յոթ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր Ձեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և այլ ծրագրերի իրականացումն ապահովելու համար կհատկացվի 1,174.7 մլն դրամ Թվերի հետևում իրականությունը կարող է բոլորովին այլ լինել․ իշխանության նոր PR-ըՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ. Զախարովա Օմանի ափերի մոտ արկով հարվածել են նավթատար տանկերի Հետապնդումներով ու ապօրինություններով Ալիևի ծրագրերը չեք իրականացնելու․ դրա համար ենք մենք այստեղ. Էդգար ՂազարյանՀնդկաստանի հյուսիսում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է օդաչու Փաշինյանի իշխանության նոր իրականությունըՆունչակու. ինչպես թագավորի «արգելքը» ստիպեց ինքնապաշտպանության նոր միջոց ստեղծել. «Փաստ»Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական բանականության օգնությամբ Չինաստանի ԱԳ նախարարությունը նշել է Ճապոնիայի հետ հարաբերություններում առկա դժվարությունները ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 օգոստոսի). Ինը բալանոց երկրաշարժ, հրդեհ «Օստանկինո» հեռուստաաշտարակում. «Փաստ»Ներկայում չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների. Չինաստանի ԱԳՆ Ի՞նչ է թաքնված Փաշինյանի հայտարարությունների հետևումՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանԱնկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»Որքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Իրանի խորհրդարանի նախագահը ողջունել է Չինաստանի հայտարարությունը Սամվել Գրիգորյանը` ոսկե մեդալակիր Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանԱրարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է ԱՄՆ զինվորականները կվճարեն 2,2 միլիարդ դոլար հինգ բազայում միջուկային ռեակտորների կառուցման համար Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը 33-ամյա կինը փորձել է փրկել խեղդվող աղջկան, բայց ինքն է ջրահեղձ եղելԾանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումԱզգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը Փաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1,000-ը «Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»