Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արտահիվանդանոցային թոքաբորբերի վարումն իրականացվում է ԱԱՊ հաստատությունների կողմից. ԱՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

COVID-19 հաստատված պացիենտների և նրանց հետ սերտ շփվածների բժշկական օգնությունն և սպասարկումն իրականացվում է Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունների կողմից` առողջապահության նախարարի հրամանով հաստատված կարգի համաձայն, հայտնում են Առողջապահության նախարարությունից:

 

Արտահիվանդանոցային պայմաններում «թոքաբորբ» ախտորոշմամբ պացիենտների  վարումը իրականացվում է ԱԱՊ հաստատությունների կողմից` ըստ առողջապահության նախարարի հրամանով հաստատած արտահիվանդանոցային թոքաբորբերի վարման կլինիկական ուղեցույցի:

Ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով ԱԱՊ բժիշկն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների և նրանց հետ սերտ շփվածների մշտադիտարկում. ճշտվում են պացիենտի գանգատները, ուղեկցող հիվանդությունները, ինչպես նաև տրամադրվում է տեղեկատվություն տնային պայմաններում անվտանգ խնամքի կազմակերպման և անձնական հիգիենայի պահպանման վերաբերյալ, նաև հրահանգվում է առողջական վիճակի վատթարացման դեպքում անմիջապես կապ հաստատել բժշկի հետ:

COVID-19 պացիենտների և նրանց հետ սերտ շփվածների մոտ ախտանիշներ ի հայտ գալու դեպքում, ելնելով գանգատներից, ԱԱՊ բժիշկն իրականացնում է տնային այց` տեղում գնահատելու պացիենտի կամ կոնտակտավորի առողջական վիճակը: Անհրաժեշտության դեպքում` ըստ բժշկական ցուցումների, իրականացվում են լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ:

Տնային այցի ընթացքում, ելնելով պացիենտի ծանրության աստիճանից և անհրաժեշտությունից, ԱԱՊ բժիշկը որոշում է կայացնում հոսպիտալացման մասին:

Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգի  համաձայն` COVID-19 պացիենտների հոսպիտալացման ցուցումներն են․

1)  COVID-19 և հղիությունը (COVID-19-ի ախտանշանների առկայության դեպքում),

2) COVID-19 միջին ծանրության ընթացքը (թոքաբորբ առանց հիպoքսիայի) և 60-ից բարձր տարիքը,

3) COVID-19 միջին ծանրության ընթացքը (թոքաբորբ առանց հիպoքսիայի) և քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն,

4) COVID-19 ծանր թոքաբորբով, որի նշաններն են.

բարձր ջերմությունից և շնչառական ախտանիշներից բացի հետևյալ ≥1 նշանների առկայությունը․

ա. շնչառության հաճախություն` ≥30/րոպե (մեծահասակներ),

բ. արյան թթվածնով հագեցվածություն` SpO2 ≤93%,

գ. 24-48 ժամվա ընթացքում թոքային դաշտի >50% ընդգրկող ինֆիլտրատներ,

5) COVID-19 կրիտիկական վիճակները (շնչառական անբավարարություն, սեպտիկ շոկ և/կամ բազմաօրգանային անբավարարություն, թրոմբոէմբոլիզմ:

Այսպիսով` բնակչությանը կոչ ենք անում հետևել բժշկի նշանակումներին, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ: Առողջական վիճակի փոփոխության արձանագրման դեպքում անմիջապես կապ հաստատել ԱԱՊ բժշկի հետ:

Լիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Հրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասին