Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Վայոց ձորի մարզի սոցիալ-մարզային գերակայությունները քննարկելու նպատակով

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանըդեկտեմբերի 4-ին Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:

«Վայոց ձորը մեր հանրապետության ամենափոքր մարզերից մեկն է, իսկ բնակչության թվով՝ ամենափոքրը: Բայց սա չի նշանակում, որ մեր ուշադրությունը մարզի նկատմամբ պետք է լինի թերի կամ էլ Վայոց ձորում քիչ աշխատանքներ ունենք անելու, ամենևին՝ ոչ: Առաջին հերթին Վայոց ձորը մեր զբոսաշրջային և առողջարանային կենտրոններից մեկն է, որտեղ վերջին տարիներին շատ լուրջ աշխատանք է կատարվել՝ ենթակառուցվածքները զարգացնելու, նոր հյուրանոցներ կառուցելու, ճանապարհներ և այլն, և այս ուղղությամբ, իհարկե, աշխատանքները պետք է շարունակենք: Բայց նոր բարենպաստ հանգÕ �մանքներ են ի հայտ գալիս: Եվ այս հանգամանքները մենք պետք է օգտագործենք, որպեսզի չսահմանափակվենք միայն Ջերմուկի առողջարանային հնարավորություններով կամ էլ՝ Նորավանքի, Մոզրովի և Արենի քարանձավների հնարավորություններով: Որոնք են այդ նոր հանգամանքները. առաջին՝ մենք արդեն ունենք պայմանավորվածություն Համաշխարհային բանկի հետ և մոտակա տարիներին Հանրապետությունում ներդնելու ենք 55 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ զուտ զբոսաշրջության ոլորտը զարգացնելու նպատակով: Երկրորդ հանգամանքն այն է, որ Վայոց ձորի մարզով է անցնելու մեր կարևորագույն տրանÕ �պորտային երակը՝ Հյուսիս-հարավ ճանապարհը, ծայրից ծայր մարզով է կտրելու-անցնելու: Եվ այս երկու հանգամանքը հնարավորություն է ընձեռում, որպեսզի մենք, այսպես ասած, ցանցային մոտեցում ցուցաբերենք զբոսաշրջությանը մարզում: Մարզը շատ հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, և եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, երեք տարի առաջ Վայոց ձորի թեմի առաջնորդն ասում էր, որ մարզում կան հազարից ավելի քրիստոնեական հուշարձաններ, իսկ փոքրիկ մարզում հազարից ավելի քրիստոնեական հուշարձաններ ունենալը պատմամշակութային մեծ արժեք է: Այս հանգամանքը հաշվի առÕ �ելով՝ կարծում եմ, շատ մեծ դժվարություն չի լավ տուրիստական երթուղիներ կազմակերպելը: Միջոցներն առկա են, հիմնական տրանսպորտային ուղիների խնդիրները մասամբ լուծվել են և լուծվելու են՝ վստահ եմ, որ առավելագույնը երեք-չորս տարիների ընթացքում այդ ճանապարհային խնդիրները լուծվելու են, և սա շատ մեծ հնարավորություններ է ընձեռում, որպեսզի մենք կարողանանք այս ոլորտը զարգացնել մարզում: Ձեզ համար, իհարկե, զբոսաշրջությունը զուտ միայն մարզը ցույց տալը չէ: Զբոսաշրջություն՝ նշանակում է նաև գյուղատնտեսական ապրանքների սպառում, նշանակում է ընդհանրապես կ յանքի աշխուժացում, ծառայությունների զարգացում և այլն: Մի հանգամանք ևս հնարավորություն է տալիս շատ լուրջ ազդելու մարզի տնտեսական զարգացման վրա: Խոսքը Ամուլսարի ոսկու հանքերի պաշարների շահագործման մասին է: Եվ չնայած արդեն երկար տարիներ՝ երևի 8-9 տարի, խոսում ենք այդ հանգամանքի մասին, և ոչ միայն խոսում ենք, այլ նաև մեծ աշխատանք է կատարվել միջազգային բնապահպանական փորձաքննություններ անցկացնելու ուղղությամբ, կարծում եմ, որ արդեն մոտեցել է ժամանակը, երբ շահագործող ընկերությունը պատրաստ է 2016թ.-ի գարնանից սկսել գործարանի կառուցումը: Իսկ ՎայոÖ ձորի համար դա նշանակում է հազարից ավելի լրացուցիչ աշխատատեղ, ինչը, կարծում եմ, նույնիսկ մի քիչ ավելին է լինելու, քան պահանջարկն է: Այս առումով, մարզպետը, մարզպետարանը, տեղական ինքնակառավարման մարմիններն ունեն երկու կարևորագույն խնդիր՝ Մշակույթի և Էկոնոմիկայի նախարարների հետ միասին մշակել տուրիզմի զարգացման ժամանակակից և արդյունավետ ծրագիր: Երկու նախարարներն էլ տեղյակ են, կարող եք հենց վաղվանից այդ ուղղությամբ աշխատել: Եվ երկրորդ՝ մենք բնապահպանական փորձաքննությունների վրա, իրոք, երկար ժամանակ ենք աշխատել՝ գործարանի տեղի ընտրման հÕ �մար բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան միջոցառումներ նախատեսելով՝ կապված հանքի շահագործման հետ: Մարզպետարանի և երեք համայնքների խնդիրն է՝ որևէ միլիմետր անգամ չզիջել բնապահպանական խնդիրներում, նախագծին համապատասխան, նորից եմ կրկնում, որևէ միլիմետր չզիջել, բայց փոխարենը՝ այս դիրքորոշումը փոխհատուցել մնացած բոլոր խնդիրների շատ արագ և որակով լուծելով բոլոր այն հարցերը, որոնք կապված են հանքավայրի շահագործման և գործարանի կառուցման հետ: Սրանք շատ կարևոր խնդիրներ են: Եվ վերջին հարցը, որն իր կարևորությամբ վերջինը չէ, խոսքս վերաբե րում է մարզում առողջապահական համակարգի զարգացմանը: Ուզում եմ, որ վստահ լինեք՝ տարածքների համաչափ զարգացման ծրագիրն իրականացնելիս, մասնավորապես մարզերում առողջապահական խնդիրները ժամանակակից ձևով լուծելու այդ ճանապարհին, մենք Վայոց Ձորը ոչ թե մոռացել ենք կամ փոքրության պատճառով դուրս թողել ծրագրից, այլ միայն ու միայն ելնելով նրանից, որ Վայոց ձորում բուժհաստատություններն այդքան շատ վատ վիճակի մեջ չէին՝ ի համեմատ մյուս մարզերի: Բայց Առողջապահության նախարարն արդեն խնդիր ունի մարզում սկսել այս ծրագրի իրականացումը: Մոտակա ժամանակներուÕ ´ նա ձեզ կասի, թե երբ: Այստեղ ևս պետք է լինել օժանդակողի և հուշողի դերում՝ ո՞ր հիվանդանոցից, բուժհաստատությունից ենք առաջինը սկսելու և կոնկրետ ի՞նչ ժամկետներում ենք ավարտելու:

Ես մի այսպիսի ցանկություն ունեմ, որ գոնե 2020թ. մենք ունենանք Վայոց Ձորում զբոսաշրջային վայրերի փոխկապակցված լայն ցանց, որտեղ մասնավորը կարողանում է մատուցել բարձորակ ծրագրեր, առավել ևս, որ դա է մեզ պարտադրում նաև աշխարհաքաղաքական վիճակը: Եթե մենք ապահով երկիր ենք, եթե այլ երկրներում խոչընդոտեր են առաջանում, ինչու՞ մենք չօգտվենք այս հանգամանքից: Եվս մի խնդիր՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ, ցավոք, Վայոց ձորի մարզում չօգտագործվող վարելահողի չափաբաժինը մեծ է: Սա ևս զարմանալի է, որովհետև շատ լավ պտուղ, լավ բանջարեղեն, հացահատիկ եք մ իշտ աճեցրել, ի՞նչն է խնդիրը: Մենք շուկայականից զգալի էժան գնով վառելիք ենք տալիս, պարարտանյութ ենք տալիս, սերմացու ենք տալիս, մթերելու առումով տրանսպորտային խնդիրներ չունեք: Պետք է այս խնդրին ուշադրություն դարձնել և ամեն տարի ավելացնել, այսինքն՝ խթաններ պետք է լինեն, որ ավելացվեն: Ես գիտեմ՝ ոմանք կասեն՝ «Արենի» տեսակի խաղողը շատ բարձր գնով չեն մթերում և այլն, և այլն: Նախ` «Արենին» բոլոր համայնքներում չի տարածված, սա՝ մեկ: Եվ երկրորդ՝ եթե նախապես պայմանագրեր կնքեն մթերողների հետ, ապա ոչ մի գրամ խաղող, այդ թվում՝ նաև «Արենի» տեսակի, չի մնա, և գյուղացուն հոգս չի պատճառի: Գյուղացին պետք է այնպիսի արտադրանք արտադրի, որը պահանջված է սպառողի կողմից կամ վերամշակողի»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրել է ըստ ոլորտների Վայոց ձորի մարզում հաշվետու ժամանակաշրջանում իրականացված և ընթացիկ աշխատանքները, զարգացման ծրագրերը, հիմնախնդիրներն ու գերակայությունները և վստահեցրել, որ Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ մարզպետարանը՝ համագործակցելով համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ, կներդնի բոլոր ջանքերը՝ մարզում նախատեսված ծրագրերը ժամանակին և որակով իրականացնելու համար:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետին հանձնարարվել է՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ մշակել վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների հստակ ցանկ և ժամանակացույց՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ քննարկել մարզի ցանքային տարածությունների, պտղի և հատապտղի տնկարկների ավելացման և ինտենսիվ մշակությամբ այգիների հիմնման միջոցով ներդրումային ծրագրերի առաջմղման համար համապատասխան թիրախային մեխանիզմների կիրառման հնարավորությունները:

Վայոց ձորի մարզի զբոսաշրջության ներուժի զարգացման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է՝ ՀՀ մշակույթի նախարարի և ՀՏԶՀ տնօրենի հետ համատեղ զբոսաշրջության զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերում ներառել ՀՀ Վայոց ձորի մարզի պատմամշակութային և հնագիտական արժեքների շուրջ ձևավորված միջավայրի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և զբոսաշրջային արդյունավետ ծառայությունների մատուցման կարողությունների զարգացման հիմնական ուղղությունները՝ համապատասխան առաջարկությունների ձևավորման գործընթացում ներառելով տեղական ինքնակառավ արման մարմիններին և զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների միավորումներին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետին հանձնարարվել է նաև ՀՀ բնապահպանության նախարարի հետ համատեղ իրենց լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման ողջ ընթացքում բնապահպանական փորձաքննությունների բոլոր պայմանների լիարժեք պահպանման և համապատասխան աշխատանքների վերահսկման ուղղությամբ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետին հանձնարարվել է՝ ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ ուսումնասիրել մարզի առողջապահական համակարգի արդիականացման ուղղությունները՝ մարզային առողջապահական համակարգի հետագա բարելավման, այդ թվում՝ Վայքի բժշկական կենտրոնի արդիականացման, մարզային բժշկական կադրերի վերապատրաստման և առանձին նեղ մասնագետներով ապահովման շարունակական միջոցառումներ ձեռնարկելով:

Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով՝ ՀՏԶՀ-ին հանձնարարվել է՝ ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ առաջնահերթություն տրամադրելով համայնքների կրթական հաստատությունների հրատապ հիմնանորոգման խնդիրներին:

Բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համար