Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքական ներխուժման պլանը. ինչ պահ է ընտրված Հայաստանի համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայկական համացանցում լայնորեն տարածվում է Nordic Monitor կայքին հղումով Jerusalem Post-ի հրապարակումը: Ըստ տեղեկության, Թուրքիան դեռեւս 2000 թվականից մշակել է Հայաստան ու Հունաստան ներխուժման պլաններ:

Կասկած չկա, որ Թուրքիան ներխուժման պլաններ է մշակել բոլոր հարեւանների նկատմամբ: Այդպիսին է թուրքական քաղաքականությունը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա քննարկվել է Թուրքիայի Գլխավոր շտաբում այդպիսի պլան, թե չի քննարկվել՝ սկզբունքորեն նշանակություն չունի: Հայաստանի համար թուրքական քաղաքականությունն ու թուրքական պետության ռազմավարական պլաններն էքզիստենցիալ անվտանգության հարց են, Հայաստանը այդ առումով պետք է հնարավոր ռիսկեր չեզոքացնելու ուղղությամբ բազմակողմանի աշխատի ամեն օր, անընդհատ, անկախ թուրքական ԳՇ-ում պլանների առկայությունից կամ բացակայությունից:

Եթե դրանք չկան, դա դույզն իսկ չի նվազեցնում հայկական անվտանգության թուրքական սպառնալիքն ու ռիսկը: Դա հայկական պետական ռազմավարության առանցքային հարցերից մեկն է, որը պայմանականորեն հնարավոր է բաժանել երկու մասի: Գերակա ռազմավարական խնդիրը՝ աշխատանք պաշտպանական ինքնաբավության ուղղությամբ, եւ աշխատանք պաշտպանական արտաքին ռեսուրսային աջակցության ուղղությամբ:

Արդյունավետ արտաքին աջակցության ապահովումը կախված է այն հանգամանքից, թե որքան արդյունավետ է Հայաստանը զարգացնում իր ինքնիշխան եւ ինքնաբավ պաշտպանունակությունը: Այստեղ այլընտրանք չունի հենց ազգ-բանակ հայեցակարգով պետական կյանքի կազմակերպումը: Դրա առնչությամբ առկա է երկու թյուրիմացություն: Նախ այն, որ այդ հայեցակարգը քաղաքական նկատառումներով կամ ռազմա-քաղաքական անհամարժեքության բերումով նույնացվեց նախկին իշխանության հետ, ինչ է թե այդ հայեցակարգի մասին խոսել էր պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Մյուս թյուրիմացությունը կամ գիտակցական նենգափոխումն այն է, որ ազգ-բանակ հայեցակարգը նույնացվում է «զորանոցային պետության» հետ:

Մինչդեռ, ազգ-բանակ հայեցակարգը ենթադրում է հենց ռազմա-քաղաքականի եւ քաղաքացիականի փոխլրացման եւ դրա շնորհիվ պետության համաշխարհային մրցունակության ու պաշտպանունակության դինամիկ աճի մեխանիզմ: Մեխանիզմ, որը Հայաստանի հակառակորդներին թույլ կտա գիտակցել, պատկերացնել, որ Հայաստանի հանդեպ ագրեսիվ նկրտումների պարագայում գործ ունեն առնվազն 3 միլիոնանոց աշխատող պաշտպանական մեխանիզմի հետ: Դա կարեւոր է, որովհետեւ Հայաստանի անվտանգային միջավայրում առկա անմիջական սպառնալիքները բազմապատիկ գերազանցում են այն ռեսուրսները, որոնք տնօրինում է Հայաստանը: Ազգ-բանակը այդ ռեսուրսների օգտակար գործողության գործակցի բազմապատկման մեխանիզմն է, այդ թվում համահայկական ռեսուրսի արդյունավետ ներգրավման շնորհիվ: Իհարկե, այստեղ հարկ է նկատել, որ կարեւորը տրամաբանությունն է, հայեցակարգը, դրա բովանդակային պատկերացումները, ոչ թե փողոցում պաստառների տեսքով տարածումը կամ կենացի տեսքով ելույթների մեջ ներառումը:

Իսկ թուրքական պլանի մասով ներկայում տարածում ստացած տեղեկությունը ամենեւին նոր չէ, այն մի անգամ արդեն իսկ տարածվել է 2019-ի նոյեմբերին: Ըստ այդմ ավելի շուտ հետաքրքիր է դառնում հարցը, թե ինչու՞ է այն տարածվում դարձյալ, Հայաստանի ներկայիս այսպես ասած ներքին բուռն, հայտնի իրադարձություններին զուգահեռ: Այստեղ դիտարկման կամ արձանագրման է արժանի նուրբ մի պահ, թե հայաստանյան հանրության գիտակցությունն ինչպես է արձագանքում Թուրքիայի սպառնալիքի հանգամանքին: Այդ արձագանքը եթե ոչ ամբողջապես, ապա գերակշռող մասով գնում է այն ուղղությամբ, որ Թուրքիան սպասում է ներխուժման պահի, եւ դա կարող է կանխել միայն Ռուսաստանը:

Ռուսաստանի դերն իր դրական եւ բացասական ասպեկտներով առանձին քննարկման հարց է ընդհանրապես հայկական պետականության ռազմա-քաղաքական ապագայի կոնտեքստում: Բայց, ինչու՞ է այժմ, այս ներքին պահին տարածվում թուրքական սպառնալիքի մասին մեկ անգամ տարածված, ըստ էության որեւէ նոր բան չպարունակող տեղեկատվությունը հայկական համացանցային-տեղեկատվական տիրույթում: Այն դեպքում, երբ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները փաստացի ուղղված են հայկական ներքին կյանքի վրա ռուսական ազդեցության օջախային երեւույթները չեզոքացնելուն:

NBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոքրիկինՆեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր 6 անգամ կրակել են. հինգ երեխաների հորը սպանել են խանութում՝ հաճախորդների աչքի առաջԱրաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր հոկտեմբերին կարող են մեծ հարստություն ստանալԹումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի