Հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ «Ոսկե տղա 2020» մրցանակաբաշխության հավակնորդները
ՍՊՈՐՏՀայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ «Ոսկե տղա 2020» մրցանակաբաշխության հավակնորդները, հայտնում է Tuttosport-ը: Մրցանակը շնորհվում է մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին, որը ելույթ է ունեցել Եվրոպայի ազգային առաջնությունների լավագույն բաժիններում: 2019 թվականին այս մրցանակաբաշխությունում հաղթել է մադրիդյան «Ատլետիկոյի» կիսապաշտպան Խոանո Ֆելիքսը: Այս տարվա հավակնորդների թվում են Էրլինգ Հոլլանդը («Բորուսիա», «Դորտմունդ»), Կալում Հուդսոն-Օդեյը («Չելսի»), Ալֆոնսո Դևիսը («Բավարիա»), Անսու Ֆաթիին («Բարսելոնա»), Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի»), ինչպես նաև Կիևի «Դինամոյի» ուկրաինացի ֆուտբոլիստ Գեորգի Ցիտաիշվիլին: Ռուս ֆուտբոլիստները չեն ընդգրկվել «Ոսկե տղա 2020» մրցանակաբաշխության հավակնորդների ցուցակում։
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



