Թբիլիսի–Երեւան միկրոավտոբուսն ընկել է ձորը. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 4-ին՝ ժամը 11.50-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես Վիտո» միկրոավտոբուսը (երթուղի` Թբիլիսի-Երևան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, սահել մոտակա ձորակը և բախվել ծառին, ինչի հետևանքով ուղևորներից 3-ը` 1959 թ. ծնված Կ. Շ.–ն, 1972 թ. ծնված Բ. Բ-ն (Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ) և 26-ամյա Մ. Դ.-ն (Ռումինիայի հանրապետության քաղաքացի) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ուղևորներ Կ. Շ.-ն և Բ. Բ.-ն տեղափոխվել են Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոն:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



