Հայտնի են «Եվրատեսիլ 2021»֊ի անցկացման ամսաթվերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը հայտարարել է 2021 թվականի մրցույթի անցկացման ամսաթվերը, հայտնում է միջոցառման պաշտոնական կայքը:
Այսպիսով՝ 2021 թվականի կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 18-ին և 20-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 22-ին: «Եվրատեսիլ» երգի մրցույթը հաջորդ տարի կանցկացվի Ռոտերդամում: Միջոցառման կանոնների համաձայն՝ այս տարվա երգերը չեն ներկայացվի 2021 թվականին։ Մրցույթին մասնակցող արտիստի ընտրությունը մնում է հեռարձակողների հայեցողությանը: Մարտին Նիդեռլանդներում անցկացվելիք «Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպիչները հայտարարեցին միջոցառումը չեղարկելու մասին, ինչը պայմանավորված էր կորոնավիրուսային համաճարակով:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



