Թիրախավորվել է կոնկրետ մարդ՝ ընդդիմության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը
ԲԼՈԳЛилит Силанян-ը գրում է
Անօրինականությունը սկսվում է այն ժամանակ, երբ օրենքը հավասարազոր չի կիրառվում։ Սա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի կարծիքն է, որով սույն իշխանավոր տիկինը փաստացի խոստովանում է, որ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Այլ խոսքով՝ ոչ թե անցյալի համատարած ռեվիզիա է կատարվում, այլ թիրախավորվել է կոնկրետ մարդ՝ ընդդիմության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը հիմնավորապես քննադատել է կառավարության գործունեությունը, մասնավորապես՝ հակահամաճարակային քաղաքականությունը ու պահանջել է հրաժարականներ։ Իշխանությունը հաջորդ սխալը կանի, եթե Ծառուկյանին քրեական հետապնդման ենթարկելու միջնորդությամբ մտնի խորհրդարան։ Եթե հասարակության մեջ ընդդիմադիր տրամադրություններն ամեն օր աճում են, ձերբակալություններն էֆեկտիվ լինել չեն կարող։ Այսօր իրավական պետություն ասվածը, որն իր ամրագրումն է ստացել ՀՀ Սահմանադրությամբ, մեր տեսադաշտում օրեցօր դառնում է բռնապետություն և ես մտահոգված եմ իմ, կամ մեր սերունդրների իրավական պետությունում ապրելու երաշխիքով․․․․․․․
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



