Եգիպտոսում մահապատժի են դատապարտել ոստիկանության գեներալի վրա մահափորձ կատարելու մեջ մեղադրվող երեք մարդու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿահիրեի դատարանը մահապատժի է դատապարտել Ալեքսանդրիայում ոստիկանության գեներալի վրա մահափորձ կատարելու մեջ մեղադրվող երեք անձի, հաղորդում է Al-Watan պորտալը։
Խոսքը վերաբերում է 2018 թվականի մարտին կատարված իրադարձություններին, երբ Ալեքսանդրիայում տեղի անվտանգության վարչության ղեկավար գեներալ Մուստաֆա ան-Նիմրայի ավտոշարասյունի ճանապարհին պայթեցվել էր ինքնաշեն ռումբ։ Դրա հետեւանքով մահացել էին երկու իրավապահներ։ Գեներալն ու նրա հետ մեքենայում գտնված տեղակալը չէին տուժել։ Եւս հինգ մարդ, որոնցից երկուսը ՆԳՆ աշխակիցների էին, ստացել էին վիրավորում։
Եւս ութ դատապարտյալի նկատմամբ կայացվել է ցմահ ազատազրկման վճիռ, հաղորդում է Gazeta-ն։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



