ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության բաժիններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության բաժիններ Ազգային անվտանգության շենքի մոտ հավաքված անձանց բերման ենթարկելու առնչությամբ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։
Տեղեկացնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից հետևում է տեղի ունեցող իրադարձություններին»,- ասվում է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



