«Համակերպվել եմ այդ ամենին». Օլյա Հակոբյանի նոր ֆոտոշարքն ու սթրեսի առիթը
ՖՈՏՈՕլյա Հակոբյանն իր պորտֆոլիոն համալրել է նոր լուսանկարներով, որոնք էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին: Նա խոստովանել է, որ ֆոտոշարքի համար ընտրած կերպարն ավելի նման է իրեն, այնինչ հեռուստադիտողը դերասանին ասոցացնում է սերիալային կերպարի հետ:
«Ես ուղղակի սիրում եմ տարբեր ոճերում լուսանկարվել: Կարծում եմ՝ մի օր էլ «պուպուշ» աղջկա կերպարով կներկայանամ»,-նշել է Օլյան եւ հավելել, որ լուսանկարիչները հաճախ են առաջարկում լուսանկարվել, բայց առավել շատ սիրում է ինքնուրույն ընտրել թեման, ըստ դրա՝ նաեւ լուսանկարչին. «Լուսանկարվելն ինձ միշտ դժվար է տրվում՝ ի տարբերություն բեմ բարձրանալու կամ ֆիլմում խաղալու, բայց հունի մեջ եմ ընկնում եւ հաճույք եմ ստանում ընթացքից»:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է




